Լրահոս
Հասարակական
12:45
26.04.22
199

Մարդիկ թող վատ չզգան, որ խաբվել են Փաշինյանին, վատն այն է, երբ փորձում են դրանից խուսափել. պատգամավոր

Img default alt hy

Այսօր ժամը 18:30-ին կհանդիպենք Սասունցի Դավթի արձանի մոտ և կիրականացնենք հերթական իրազեկման մեր գործողությունները: Ուղիղ եթերում տեղեկացրել Է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Երեկ ստիպված էինք արձանագրել, որ ոստիկանության ծառայողների գործողություններն իհարկե, իրավաչափության հետ առնչություն չունեին: Սա ցավով եմ արձանագրում, որովհետև ոստիկանությունը ևս իր մեջ ունի բազմաթիվ հայրենասեր ծառայողներ, սա փաստ է, և ես ձեզ կարող եմ նաև տեղեկացնել, թե որքան ոստիկաններ, հենց իրենց գործընկրների արարքներից մեղմ ասած՝ վատ են զգում:

Նաև մի դեպք եմ ցանկանում պատմել, որը տեղի ունեցավ երեկ երթի ժամանակ: Ինձ մոտեցավ մեր հայրենակիցներից մեկ, ով շատ ազնվորեն ցանկացավ ինձ հայտնել, որ 2021 թվակնի հունիսի 20-ի ընտրություններին իր ձայնը տվել էր Նիկոլ Փաշինյանին, բայց մասնակցում էր մեր քայլերթին՝ ասելով, որ ինքը գիտակցում է, որ սխալվել է:

Ես իրեն մեկ պատասխան տվեցի և կարծում եմ, որ այդ պատասխանը կարող էր նաև օգտագործվել շատերի կողմից, ովքեր ևս իրենց շրջապատում ունեն մեր այդ հայրենակցի պես մարդկանց: Պատասխպանը հետևյալն է, որ ոչ թե մեր հայրենակիցը սխալվել է, այլ մեր հայրենակցին խաբել են՝ 18 թվականին, 19-ին, 20-ին և այո, 21 թվականին»: