Լրահոս

2022-04-26
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեզ միացան Նոյեմբերյանից, հարակից գյուղերից, սա հայ մարդու արժանապատվության պայքար է. Ասպրամ Կրպեյան
    Մեզ միացան Նոյեմբերյանից, հարակից գյուղերից, սա հայ մարդու արժանապատվության պայքար է. Ասպրամ Կրպեյան
    17:55
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատախազությունը Նիկոլ Փաշինյանին պետք է ճանաչի որպես պետական դավաճան․ Կարին Տոնոյան
    Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում։ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ դիմելով ծնողներին, ասաց, որ յուրաքանչյուրն իր մեջ վտանգ է զգում, որ հանկարծ իրենց չօգտագործեն ինչ-ինչ քաղաքական նպատակներով։ «Հայաստանում քաղաքականությունը հերոսությունից հեռու է կիլոմետրերով, զոհվելուց ընդամենը մեկ օր առաջ իմ որդին՝ Մենուան, զանգեց և ասաց՝ դավաճանություն է տեղի ունենում, տոտալ, մեզ գալիս, համոզում են, որ մի կռվեք, հողերը հանձնված են։ Ես չգիտեմ՝ որ քաղաքական ուժն է նման կերպ վարվել, բայց ժամանակները կանցնեն և մենք կհասկանանք։ Մենք գիտենք միայն մի բան՝ տեղի է ունցել, սոսկալի, կարծում եմ՝ աշխարհում չտեսնված դավաճանություն, ավելի շատ կասեմ՝ ինքնադավաճանություն, որի արդյունքում տուժել ենք մենք։ Բայց այսօր մեզանից որևէ մեկն անգամ տուժող կողմ հայտարարված չէ, պատերազմից տուժողի կարգավիճակ կա, մեզ տրված չէ։ Ես այսօր եկել եմ հիմնականում ձեզ խնդրելու, որ ահա իմ ձեռքին միջնորդություն է, դրա համար եմ գալիս դատախազություն՝ պահանջելու, որ դատախազությունը Նիկոլ Փաշինյանին ճանաչի որպես պետական դավաճան, որովհետև իրականում բոլոր տվյալներում, այնքան ակնհայտ տվյալներում, որ դրանք անգամ ապացուցելու կարիք չկա՝ տեղի է ունեցել պետական դավաճանություն»,-ասաց նա։ Կարին Տոնոյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է քրեական գործ հարուցվի և նա պետք է մեղավոր ճանաչի, իսկ զոհված զինծառայողների ծնողները ճանաչվեն տուժող կողմ։ «Ես կարծում եմ, որ մենք տենչում ենք այն օրը, երբ կդատվեն բոլոր մեղավորները։ Ես շատ հաճախ եմ Մենուային նամակ գրում՝ հուսով, որ կարդում է ինքը, որովհետև կարծում եմ՝ հոգիները միշտ հաղորդկացվում են մեզ հետ, գրել եմ իրեն, որ երդվում եմ՝ մինչև կյանքիս վերջին օրը կռիվ եմ տալու, որ եթե մրջյունն անգամ մասնակցել է այդ պատերազմը մասնակցելուն՝ մրջյունն անգամ պիտի պատժվի»,-ասաց
    17:48
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր տղերքի, ընկերների արածը պետք է սրբորեն պահենք․ Տիգրան Աբրահամյան
    1-ին, 2-րդ, 3-րդ պատերազմներում զոհված, անհետ կորած մեր հայրենակիցները հայրենիքի լավագույն հատվածն են և նրանց թափված արյունը բոլորի համար բարձրագույն արժեք է։ Անկախ քաղաքական կողմնորոշումներից, նեղ քաղաքական, խմբային շահերից պետք է նրանց բոլոր նախաձեռնությունները մշտապես սատարել։ Ոչ թե նրա համար, որ նրանք մեր օգնության կարիքն ունեն, այլ որ պետությունը ոտքի վրա մնալու և առաջ գնալու անհրաժեշտություն ունի, իսկ առանց այս մարդկանց արդար պահանջների իրացման որպես երկիր առաջ շարժվելու հնարավորություն այլևս չենք ունենալու։ Մեր տղերքի, ընկերների արածը պետք է սրբորեն պահենք՝ հանուն մեր սերնդի, հանուն Հայաստանի և Արցախի, հանուն մեր մեր բոլորի վաղվա օրվա։
    17:34
    26.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Վանեցյանի աջակիցները մոտոցիկլետներով իրազեկման երթ են արել
    Արթուր Վանեցյանի աջակից երիտասարդները մոտոցիկլետներով իրազեկման երթ են արել Երևանի տարբեր փողոցներում: Նրանք կոչ են արել հանրությանը միանալ հանուն Հայաստանի ու Արցախի պաշտպանության ակցիաներին։
    17:28
    26.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    ՀՀԿ երիտասարդները կաթվածահար են արել Հաղթանակի կամուրջը
    Այսօր կաթվածահար է եղել նաև Հաղթանակի կամուրջը: ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներն են փակել ճանապարհը, որը բացվել է ոստիկանների միջամտությամբ
    17:27
    26.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ոստիկանական ուժերի կուտակում՝ ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեի շենքի մոտ
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել է, որ Կոմիտասում անվադողերով ակցիայից հետո ոստիկանները շրջափակել են ՀՅԴ Արամ Մանուկյան կոմիտեն:
    17:25
    26.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Կոմիտասի պողոտան փակած դաշնակցական երիտասարդներ են բերման ենթարկվել
    Դաշնակցական երիտասարդներն այսօր կաթվածահար են արել Կոմիտասի պողոտայի երթևեկությունը՝ անվադողերով փակելով ճանապարհը:
    17:24
    26.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Զոհված զինծառայողների ծնողների երթը՝ դեպի դատախազություն
    Ազնավուրի հրապարակում այս պահին հավաք են իրականացնում պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանք իրենց զոհված տղաների նկարներով են գնացել հավաքի: Ավելի ուշ, երթով շարժվելու են դեպի դատախազություն:
    17:22
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «5-րդ ալիքի» Էթիկայի հանձնաժողովը արձանագրել է «Օրագիր» հաղորդման ժամանակ հյուրի կողմից թույլ տված ոչ եթերային բառապաշարի փաստը
    «5-րդ ալիքի» Էթիկայի հանձնաժողովը արձանագրել է «Օրագիր» հաղորդման ժամանակ հյուրի կողմից թույլ տված ոչ եթերային բառապաշարի փաստը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ներկայացրած՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» քաղաքական-վերլուծական հաղորդման շրջանակներում՝ հաղորդման հյուրի կողմից հնչած համապատասխան ձևակերպումների վերաբերյալ ս/թ ապրիլի 23-ին տեղի է ունեցել հեռուստաընկերության էթիկայի հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը արձանագրել է, որ «Օրագիր» քաղաքական-վերլուծական ուղիղ հեռարձակվող հաղորդման ընթացքում հաղորդման հյուրի կողմից օգտագործվել են ոչ եթերային և էթիկայի կանոնագրի դրույթներին և չափորոշիչներին հակասող ձևակերպումներ և պառապաշար, ինչի առնչությամբ է որոշում է կայացրել երեք ամիս ժամանակով, հյուրի կարգավիճակում սահմանափակել Սայաթ Շիրինյանի մասնակցությունը «5-րդ ալիք» հեռուստաընկերության հաղորդումներում: Չնայած իրավիճակային անբարենպաստ պայմաններին և խոչընդոտներին՝ հաղորդավարը մեկ անգամ ևս պետք է զսպվածության կոչ աներ հաղորդման հյուրին զերծ մնալ ոչ եթերային բառապաշարի օգտագործումից, ինչի մասով հաղորդավար Մարիաննա Ղահրամանյանին հայտնել բանավոր նկատողություն:
    17:09
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում ակտիվիստների նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից մեր ընկերներից մեկին հարվածելու, ապա անհամաչափ և ապօրինի բիրտ ուժ կիրառելու կադրեր: Սույն փաստերով հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Ոստիկանություն: Տղերքը ավելի ամուր են, քան կային առավոտյան: Հետ քայլ չի՛ լինելու: Հայաստանի քաղաքացի՛ն է որոշելու:
    16:22
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զոհվածների ծնողները Կառավարության մոտով անցնելիս վանկարկեցին «մարդասպան»
    44-օրյա պատերազմում նահատակվածների ծնողները Ազատոթւյան հրապարակից դեպի Գլխավոր դատախազություն քայլերթի ժամանակ հասնելով Հանրապետության հրապարակ՝ Կառավորթւայն մոտ վանկարկեցին՝ «Նիկո՛լ՝ մարդասպա՛ն» ։ Հիշեցնենք, որ Զոհված զինծառայողների հարազատները Ազատության հրապարակում բողոքի ակցիա էին կազմակերպել, որից հետո քայլերթով շարժվել են դեպի Գլխավոր դատախազություն` ներկայացնելու իրենց պահանջը։
    16:15
    26.04.22
    Ավելին
  • Որ գնում եմ Համուլիս գերեզմանին, ոչ ասում եմ օղորմի, ոչ էլ՝ հանգչիր խաղաղությամբ․ զոհվածի տատիկ
    Տավուշի գերեզմանատանը երեք շիրիմ կա, որտեղ ծանոթ-անծանոթ ամեն անցնող-դարձող խունկ է ծխում ու գլուխ խոնարհում։ Գոռի, Վարուժանի ու Համլետի թարմ-թարմ թմբերի կողքին եռագույնն է սվսվում։ Սվետա տատը մեկ տարուց ավելի է, ինչ թոռնիկին՝ Համլետին, չի գրկել։ Ամեն կիրակի ամուսնու՝ Համլետ պապի հետ գերեզման է գնում։ Իր խոսքերով ասած՝ էլ ոչ ուժ է մնացել, ոչ հավատ ինչ-որ բանի նկատմամբ․ «Որ գնում եմ Համուլիս գերեզմանին, ոչ ասում եմ օղորմի, ոչ էլ ասում եմ՝ հանգչիր խաղաղությամբ։ Լուռ գրկում եմ շիրմաքարը, վերև նայում ու գոռում՝ Համուլս, Համուլս»: Համլետի 20-ամյակը լրացել է իր քառասունքի օրը։ Մի քանի օրից էլ՝ հունվարի 11-ին, պիտի զորացրվեր։ Երևանում էր ծնվել-մեծացել, բայց համարում էր, որ տունուտեղը Տավուշում է։ Որոշել էր՝ ծառայությունից հետո էլ Տավուշ գյուղում է ապրելու, շենացնելու տունը։ Պապիկ-տատիկի Համուլը հարգված ու սիրված էր հրամանատարների կողմից։ «Ինչի՞ զոհվեցին մեր էրեխեքը, հայրենիքի՞։ Ի՞Նչ հայրենիք, երբ անդադար թալանում են, անխնա՝ դավաճանում։ Ես չեմ կարողանում էս հարցի պատասխանը գտնել։ Փաշինյան, հիմա դու էտ ծանրության տակ ո՞նց ես ապրում, ո՞նց ես քնում»,- մղկտում է Սվետա տատն ու փորձում գտնել հարցի պատասխանը՝ ո՞վ է մեղավոր։ Համլետը զոհվեց պատերազմի երկրորդ ամսում՝ հոկտեմբերի 30-ին։ Ջաբրայիլում մի քանի մեքենա է կանգնած եղել։ Համլետը, որպես իր ծանոթի, Բերդից Հարությունյան Յուրայի հետ է նստել նույն մեքենան, որը վայրկյաններ անց դարձել է անօդաչուի թիրախ։ Այդ օրը զոհվեց համ Յուրան, համ Համլետը։ «Համլետս կռվի ժամանակ ամեն օր զանգում ու հարցնում էր՝ երբ է պրծնելու պատերազմը, ի՞նչ են հաղորդում։ Մենք էլ ասում էինք՝ քիչ մնաց, Համուլ ջան, հաղթում ենք։ Ով որ էրեխեքին լցրել ա մեքենան, ես անիծում եմ իրեն, լույսը բացվելիս էլ, մթնելիս էլ անիծում եմ։ Ով լցրեց մեքենան ու ինքը չնստեց, յոթ պորտ թող անիծվի»,- ասում է Սվետա տատն ու դողացող ձեռքերով մաքրում արտասուքները։ Պատից կախված մի խաչ ունեն։ Ամեն առավոտ-իրիկուն Համլետ պապը բարձրաձայն աղոթք էր ասում։ Երբ թոռը զանգում էր, արդեն սովորել էր՝ ավարտին պապի փոխարեն ինքն էր կրկնում՝ բարի հրեշտակները ինձ պահապան լինեն։ Հիմա էլ ոչ աղոթում են, ոչ աստծո զորությանը հավատում։ «Երբ վարչապետ դառնալուց հետո առաջին անգամ Ազգային ժողովի ամբիոնից սկսեց խոսել, ասեցի՝ դեռ կառավարական ամբիոնն ու փողոցի միտինգն իրարից չի տարբերում։ Արցախը Հայաստան է և վերջ։ Ո՞վ չգիտեր, որ էդպես է, բայց պարտադիր է՞ր Ալիևի դիմաց կանգներ ու ասեր»,- նշում է Համլետ պապը։ Տատիկի ձեռքերով պատրաստած ամեն ինչը սիրում էր Համլետը։ Համեղ ուտելիքները, քաղցրեղենը, աղցանները Սվետա տատն այսուհետ ոչ պատրաստում է, ոչ՝ բերանին դնում։ Ասում է՝ թոռան զոհվելուց հետո չի ապրում, գոյատևում է։ Պապ ու տատ դեռ երկար կշարունակեն փնտրել իրենց հարցերի պատասխանները՝ ով հրահրեց պատերազմը։
    16:04
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թող բոլորը միանան մեր հավաքին, որ կարողանանք հեռացնել այս ոչնչությանը՝ իր անձնակազմով․ քայլերթի մասնակից
    Մենք ուզում ենք մեր խոսքը տանել առաջ, որովհետև էլ այսպես չի կարող լինել, որովհետև շատ բաներ խոսք տվեց, ժողովուրդը հավատաց, բայց իր ասածից հետ կանգնեց: Տիգրանաշենից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց մասնակիցներից մեկը: «20 թվին ունեցանք շատ կորուստներ՝ տարածքային և ընկերների: Հիմա ամեն գնով պետք է հեռացնենք, որովհետև ինքը էլ չի կարող մնալ իշխանության: Մեր հայրենկաիցներին կոչս այն կլիներ, որ բոլորը, ով ուզում է լինի, միանան մեր հավաքին, որ կարողանանք հեռացնել այս ոչնչությանը՝ իր անձնակազմով»:
    15:53
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարդիկ մոտենում, միանում են, վարորդները ազդանշաններով են միանում. Աննա Գրիգորյան
    Տիգրանաշենից դեպի Երևան շարունակվում է «Դիմադրության շարժման» երթը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց, որ վարորդները ոգևորում են իրենց, ազդանշաններով միանում են պայքարին:
    15:45
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Պռոշյանցի մուլտո» մականվամբ անձը կալանավորվել է. Դատախազություն
    «Պռոշյանցի մուլտո» մականվամբ անձի կողմից երիտասարդ անձի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տեսանյութի առթիվ հարուցված քրեական գործով Առաջին ատյանի դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ մեղադրյալ Տ. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը, տեղեկացնում են դատախազության լրատվական ծառայությունից։ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով, Արարատի մարզի դատախազության ցուցումով ապրիլի 23-ին նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ենթադրյալ բռնություն գործադրող անձը՝ Տ. Հ.-ն, ձերբակալվել է: Ապրիլի 25-ին նրան մեղադրանք էր առաջադրվել վերոնշյալ հոդվածով և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվել դատարան, ինչն էլ բավարարվել է:
    15:38
    26.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արսեն Բաբայանը տեղեկացնում է՝ քաղաքացիներին բերման են ենթարկել բիրտ ուժի կիրառմամբ
    Ըստ ստացված վերջին տվյալների Աբովյան-Կորյուն խաչմերուկից ապօրինի ձերբակալվել են մոտոերթի մասնակիցներ Մարտին Բադալյանը (Քանաքեռ-Զեյթունի ՈՍ բաժին), Արթուր Հարությունյանը և Տիգրան Ղարիբյանը (Կենտրոնի ՈՍ բաժին): Ձերբակալության կադրերը վկայում են, որ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները այդ անձանց ձերբակալելու իրավաչափ հիմք չունեին, իսկ ապօրինի ձերբակալությունը կատարում են ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ: Մասնավորապես, իրազեկման ակցիայի մեքենայի վարորդին, ով որևէ դիմադրություն ցույց չտվեց, մեքենայից իջեցնելուց կոշտ ֆիզիկական բռնություն կիրառելով տապալեցին հատակին: Եթե ունենք ՄԻՊ, ապա հրավիրում վերջինիս ուշադրությունը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ փաստաբանները իրենց նախաձեռնությամբ արդեն ուղեևորվել են ոստիկանության բաժիններ:
    15:05
    26.04.22
    Ավելին