Լրահոս
Հասարակական
11:41
26.04.22
4 337

Ստեղծված իրավիճակում անհնարին եմ համարում իմ հետագա ծառայությունը ոստիկանության համակարգում․ պահեստազորի գնդապետ

Img default alt hy

Պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը գրել է․

«Ահա՛ այն, ինչ պետք է անի ազնվություն, պարկեշտություն, բարոյականություն և հայրենիքի ճակատագրով մտահիգ ոստիկանը։

Զ Ե Կ ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Ստեղծված իրավիճակում անհնարին եմ համարում իմ հետագա ծառայությունը ոստիկանության համակարգում։

Խնդրում եմ, ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից։

Անուն ազգանուն

26.04.2022թ.

Վստահեցնում եմ, որ նման բովանդակությամբ զեկուցագրերով ծառայությունից ազատված ոստիկանության ծառայողները, կվերականգնվեն ծառայության, ավելին՝ կստանան դրամական փոխհատուցում չաշխատած օրերի (հարկադիր պարապուրդի) համար։

Հ.Գ. Ամենակարևորը՝ կփրկեք ոստիկանի համազգեստի պատիվը, Ձեր ընտանիքների՝ արժանապատվությունը։

Հ.Գ.Գ. Իշխանափոխությանը մնացել է ընդամենը հաշված օրեր, ինչպես նաև՝ Ձեր պատվի, արժանապատվության, հեղինակության փրկությանը»։