Լրահոս
2022-05-17
-
ՄիջազգայինԱրարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել. կքննարկվեն ԼՂ հակամարտությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել. կքննարկվեն ԼՂ հակամարտությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերԱվելին10:1517.05.22 -
ՔաղաքականԻնձ բերման ենթարկեցին. Լևոն ՔոչարյանԻնձ բերման ենթարկեցին. Լևոն Քոչարյան Չենք ընկճվում, չե՛նք նահանջում, շարունակում ենքԱվելին10:0017.05.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԱվելին09:4017.05.22
2022-05-16
-
ՀայաստանՀայկական «Դիսնեյլենդը». կախարդական զբոսայգի՝ ԵրևանումԵրևանի ամենագունեղ հասցեներից մեկը՝ «Երևան պարկը», տոնում է մեկամյակը: Հայկական Դիսնեյլենդ են անվանում զվարճանքների այգին այցելուները: Նրանց թիվը մի քանի հարյուր հազար է:Ավելին23:4016.05.22 -
ՄիջազգայինՄարիուպոլի հիվանդանոցը վերակառուցում են, Խարկովում մարտերը շարունակվում ենԴոնբասում մի ուղղությամբ շարունակվում են մարտերը, իսկ մեկ այլ հատվածում վերականգնվում են դպրոցներն ու հիվանդանոցները: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները վերանորոգում են Մարիուպոլի հիվանդանոցը: Քաղաքի բնակիչները սպասում են, թե երբ են նորից հնարավորություն ունենալու իրենց գանգատների մասին հայտնել բժիշկներին:Ավելին23:3016.05.22 -
ՄիջազգայինՌուսաստանը «խնդիր չունի» Ֆինլանդիայի ու Շվեդիայի հետ. «վտանգը ՆԱՏՕ-ի մոտենալն է ռուսական սահմանին»ՆԱՏՕ-ն ընդլայնում է աշխարհագրությունը: Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստվում են անդամակցել Դաշինքին, որին կտրականապես դեմ է արտահայտվում Մոսկվան՝ պնդելով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը ավելի է մոտենում Ռուսաստանի սահմաններին: Այդ երկրների անդամակցությանը դեմ է նաև Թուրքիան՝ Ֆինլանդիան և Շվեդիան անվանելով քուրդ ահաբեկիչների որջ: Մամուլը գրում է, որ Անկարան պահանջել է Հելսինկիից և Ստոկհոլմից «Քրդական աշխատավորական կուսակցությունը» ճանաչել ահաբեկչական խմբավորում, այդ դեպքում միայն կհամաձայնի նրանց անդամակցությանը դաշինքին:Ավելին23:2016.05.22 -
ՀասարակականԵՊՀ ուսանողն «անձնական դավաճանություն» է համարում նոյեմբերի 9-ը և միացել է Դիմադրության շարժմանըՊատերազմից հետո Մայր բուհում քաղաքագիտություն սովորող Գարեգին Պետրոսյանը 2020-ի նոյեմբերի 9-ը անձնական դավաճանություն է համարում: Նրա խոսքով՝ իր ընկերները զոհվել են Քարվաճառում, բայց կարող էին ողջ մնալ, եթե Նիկոլ Փաշինյանը, ըստ ուսանողի, ժամանակին կանգնեցներ պատերազմը ու չկազմալուծեր պետական համակարգը: Դրանք են այն պատճառները, որի համար Գարեգինը հարյուրավոր այլ ուսանողների նման, իր խոսքով, մայիսի 1-ից կանգնած է Դիմադրության շարժման շարքերում և պահանջում է վարչապետի հրաժարականը:Ավելին23:1016.05.22 -
Քաղաքական«Կա՛մ Փաշինյանի հեռացում, կա՛մ պետականության փլուզում». քաղաքական ճգնաժամը լուծելու 3 ճանապարհԸնդդիմությունը հայտարարում է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ է ու երկիշխանություն, որը կհանգուցալուծվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականով: «Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Թևանյանը Փաշինյանի հեռանալու երեք տարբերակ է նշում:Ավելին23:0016.05.22 -
ԻրավականՓաշինյանը կձերբակալվի՞. պետական դավաճանության գործով՝ վարչապետին հարցաքննելու թույլտվություն կաԴավաճանության գործով քննչական կոմիտեում գտնվող գործի շրջանակներում այս շաբաթ հավանաբար կհարցաքննվի Նիկոլ Փաշինյանը: Զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը ենթադրում է, որ առաջիկա օրերին է տեղի ունենալու հարցաքննությունը: Դա նրանց պահանջն է, որի վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել դատախազություն: Տուժողի իրավահաջորդ ճանաչված 15 ծնող արդեն հարցաքննվել է: Զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը, հարցաքննության ժամանակ պնդել է, որ Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել խորհրդարանում, երբ հայտարարել է, թե ինքը կարող էր կանխել պատերազմը, կլիներ նույն իրավիճակը, պարզապես առանց զոհերի:Ավելին22:4516.05.22 -
ՀասարակականԱմենատպավորիչն ու անսպասելին սակայն հանդիպումն էր Ռոմանի հետ, երեկ… 30 տարի անց. Ագնեսսա ԽամոյանՀանդիպում 30 տարի անց Ֆրանսիայի հրապարակում Այս օրերին Ֆրանսիայի հրապարակում Հայաստանի և Արցախի համար մտահոգ բազմաթիվ քաղաքացիներ են մոտենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ողջունում, լուսանկարվում, խոսում անցյալից, ներկայից, հետաքրքրվում ապագայի մասին նախագահի տեսլականով։ Նրանց թվում մանկության ընկերներ, նախկին հարևաններ, Արցախյան ազատամարտի ակունքներում կանգնած մարտական ընկերներ, մարդիկ, որոնց նախագահը վաղուց չէր հանդիպել (պարբերաբար նաեւ ֆոտոշարքեր եմ ձեզ ներկայացնում)։ Ամենատպավորիչն ու անսպասելին սակայն հանդիպումն էր Ռոմանի հետ, երեկ… 30 տարի անց: 1992թ.-ին եղծահողցի Ռոմանը եղբոր, հորեղբոր որդու, երկու համագյուղացիների եւ Սամվել Բաբայանի հետ միասին Բաքվի ամիսների բանտարկությունից հետո վերադարձվում է հայրենիք։ 6 հայ գերիների փոխանակումը տեղի է ունենում Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Շուքյուր Աբասովի դիմաց, վերջինիս ավելի վաղ մերոնք առեւանգած են լինում դատախազության շենքից՝ փոխանակման ծրագիրը կյանքի կոչելու նպատակով: 6 գերիների, այդ թվում Սամվել Բաբայանի, փոխանակման բանակցությունները, որ Քոչարյանն անձամբ է վարել, բավականին բարդ են եղել և տևել են մոտ երկու ամիս( «Կյանք եւ ազատություն», էջ 110)։Ավելին22:3816.05.22 -
Իրավական«ՔԿ-ն խեղաթյուրված է ներկայացնում հարուցված մեղադրանքները». փաստաբանի ահազանգըԴիմադրության շարժման կալանավորված ակտիվիստների փաստաբաններն ահազանգում են, որ Քննչական կոմիտեի քննիչները խեղաթյուրած են ներկայացնում իրենց պաշտպանյալների նկատմամբ հարուցված քրեական գործերը: Կոմիտեի ծանր հանցագործությունների բաժնի պետը վերջին հարցազրույցում ասել է, թե Ազատ Մուրադյանը կալանավորվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Մինչդեռ, ըստ մեղադրանքի, Մուրադյանը իբր բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել:Ավելին22:3016.05.22 -
ԻրավականԵրեք տասնյակ ծառայողական քննություն և ոչ մի քրեական գո՞րծ. ոստիկանական բռունցքներՍալջարդեր, կոտրված ձեռք, ուշագնացություն․ ոստիկանների գործողությունների հետևանքով՝ Դիմադրության շարժման բազմաթիվ ակտիվիստներ վնասվածքներ են ստացել, արձանագրում է ընդդիմությունը: Անհնազանդության խաղաղ ակցիաների 16 օրում ոստիկանների՝ անհամաչափ ուժ կիրառելու համար մոտ 3 տասնյակ ծառայողական քննություն է նշանակվել: Ոստիկանությունը չի պարզաբանում, թե ի՞նչ ընթացք են ստացել այդ գործերը:Ավելին22:1516.05.22 -
ՔաղաքականՄեր ամենաուժեղ զենքը միասնականությունը և համերաշխությունն են, որոնք ցանկացած իրավիճակում հաղթելու են կազմակերպված սադրանքներին. ՍաղաթելյանՍիրելի հայրենակից, մայիսիս 17-ին, ժամը՝ 08:00-ին - բոլորիդ խնդրում եմ միանալ ձեր գտնվելու վայրի մոտ իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաներին: - բոլոր վարորդներին խնդրում եմ հատկապես այդ ժամերին ազդանշաններով միանալ բողոքի ակցիաներին - աշխատանքի շտապող մեր բոլոր քաղաքացիներին խնդրում եմ տեղեկացնել ձեր գործատուներին , որ արդար բողոքի դրսևորման պատճառով դուք չեք կարող ներկայանալ աշխատանքի - դպրոցներ և բուհեր շտապող մեր երիտասարդներին կոչ եմ աքնում բոյկոտել դասերը և միանալ փողոցում բոլորիս ապագայի համար պայքարող արժանապատիվ հայրենակիցներին - բոլորին հորդորում եմ կողքի ակցիաների ժամական զերծ մնալ սադրանքներին տրվելուց: Մեր ամենաուժեղ զենքը միասնականությունը և համերաշխությունն են, որոնք ցանկացած իրավիճակում հաղթելու են կազմակերպված սադրանքներին : Կազմակերպված, առանց հիասթափվելու, նոր ուժով շարունակում ենք պայքարը ՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս անվտանգ ապագայի:Ավելին22:0516.05.22 -
ՔաղաքականՈստիկանության գործողություններում հանցանքի տարրեր է նկատում Արամ Վարդևանյանը«Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը հայ ոստիկանների, իր խոսքով, բռնի գործողությունները համեմատել է ադրբեջանցի զինվորների՝ տարեց հայ տղամարդու նկատմամբ կիրառած բռնության հետ: Նա նկատել է, որ ժողովրդավարության բաստիոն հայտարարված Հայաստանում ոստիկանության ապօրինի գործողություններին չեն արձագանքում միջազգային կառույցները:Ավելին21:5016.05.22 -
ՀասարակականՈստիկանները մեքենաներից ուժով հանել են վարորդների. Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ ավտոերթԸնդդիմությունը հայտարարում է, որ ոստիկաններն այսօր ապօրինի գործողություններով բերման են ենթարկել 91 քաղաքացու՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով առավոտյան վերսկսված ավտոերթի ժամանակ՝ թույլ չտալով ակցիայի մասնակիցներին հասնել Ֆրանսիայի հրապարակ: Տղամարդ և կին վարորդներին ուժով հանել են մեքենաներից, նստեցրել ոստիկանական մեքենաները: Երթին միացած մեքենաներ են տուգանային հրապարակ տեղափոխել՝ իբր դանդաղ վարելու համար: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ ոստիկանների արարքը հանցավոր է, քանի որ Հայաստանում սահմանված չէ նվազագույն արագության սահմանափակում:Ավելին21:3516.05.22 -
ՀասարակականՄԻՊ-ն այսօր իրականացված հավաքներում արձանագրել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքերԱվտոերթի միջոցով իրականացվող կարծիքի արտահայտման և խաղաղ հավաքի իրավունքների երաշխավորման հարցում ոստիկանության գործելակերպի մասով՝ Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումն արձանագրել է անձանց բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Շարունակել է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս օրինական պահանջի հստակ ներկայացման պրակտիկան։ Արձանագրվել է ոստիկանության ծառայողի կողմից ավտոերթի մասնակցի նկատմամբ վիրավորական, արժանապատվությունը նվասացնող արտահայտություն անելու դեպք։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ ըստ Ոստիկանության կարգապահական կանոնագրքի, ոստիկանության ծառայողը պարտավոր է ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ։ Այսօր և նախորդ շաբաթ Պաշտպանի արագ արձագանքման խմբերի և թեժ գծին ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ ոստիկանության ծառայողների կողմից ավտոերթի մասնակից անձանց տրանսպորտային միջոցները տարվել են հատուկ պահպանվող տարածք և վերջիններիս չեն վերադարձվել։ Ընդ որում, շուրջ վեց տրանսպորտային միջոցի մասով դրանք չեն վերադարձվում արդեն մի քանի օր և մեքենաների սեփականատերերին չի ներկայացվում այն հիմնավոր պատճառաբանությունը, որով դրանք պահվում են հատուկ պահպանվող տարածքում։ Պաշտպանն այս առումով արձանագրում է, որ տրանսպորտային միջոցների հատուկ պահպանվող տարածք տանելը և այն դրանց օրինական տիրապետողներին չվերադարձնելը չի կարող իրավաչափ համարվել այն պայմաններում, երբ բացակայում է նախաձեռնված քրեական վարույթը և այդ վարույթի ընթացքում համապատասխան դատավարական ակտը՝ տրանսպորտային միջոցն առգրավվելու վերաբերյալ։ Իսկ Ոստիկանության ծառայողների բանավոր տրված այն հիմնավորումները, որ այդ մեքենաները տարվել են հատուկ պահպանվող տարածք և վերցվել արգելանքի որևէ հանցագործության կասկածանքով՝ առանց նախաձեռնված որևէ քրեական վարույթի, քրեական գործի հարուցման համար նյութերի նախապատրաստության շրջանակում՝ հիմնավոր և իրավաչափ չէ։ Նման գործողությունները չեն բխում օրենքից, դրանք անձի սեփականության իրավունքին ակնհայտ անհամաչափ միջամտություն են, և այդ տրանսպորտային միջոցները պետք է անհապաղ վերադարձվեն դրանց օրինական տիրապետողներին։ Նշվածի վերաբերյալ Պաշտպանը համապատասխան գրություն կուղարկի նաև իրավասու պետական մարմիններին պարզաբանումներ տրամադրելու և անձանց սեփականության իրավունքի անհամաչափ միջամտությունը դադարեցնելու պահանջներով։ Ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում այսօր արձանագրվել է փաստաբանի մուտքն արգելելու դեպք, որը մոտ 20 րոպե անց Պաշտպանի աշխատակազմի միջամտության արդյունքում հարթվել է։ Ոստիկանության նույն բաժնում Պաշտպանի արագ արձագանքման խմբերի կողմից արձանագրվել է դեպք, երբ անձին բերման են ենթարկել 9:30-ի սահմաններում, մինչդեռ «Ոստիկանության ստորաբաժանում բերված անձանց հաշվառման մատյանի» ուսումնասիրությամբ պարզվել է, որ անձին բերման ենթարկելու ժամ արձանագրվել է 10:00-ն: Դեռ ավելին, բաժնից դուրս գրելու ժամ է արձանագրվել 13:00, մինչդեռ 13:40-ի սահմաններում անձը դեռևս գտնվում էր ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժնում: Պարզաբանել են, որ անձին տեղափոխում են Ոստիկանության մեկ այլ բաժին, քանի որ մեկ այլ դեպքի առթիվ նախապատրաստել են նյութեր: Արձանագրվել է նաև, որ Ոստիկանության ծառայողները փորձում էին անհիմն անազատության մեջ պահել նույն անձի փաստաբանին և որպես պատճառ նշվում էր փաստաբանի կողմից կատարված տեսաձայնագրումը։ Պաշտպանի արագ արձագանքման խմբերի միջամտության արդյունքում փաստաբանը դուրս է եկել բաժնից: Նույն բաժնում արձանագրվել է նաև, որ «Ոստիկանության ստորաբաժանում բերված անձանց հաշվառման մատյանում» Ոստիկանության ծառայողներին չներկայացված չորս անձանց տվյալները չեն լրացվել: Պաշտպանը նշվածի վերաբերյալ կրկին զգուշացնում է, որ անթույլատրելի է անձին սահմանված ժամկետից ավելին վարչական ձերբակալման հիմնավորմամբ ապօրինի պահելը, ավելին՝ դա ենթադրաբար թաքցնելու նպատակով գրանցամատյանում սխալ ժամ նշելը։ Անթույլատրելի է նաև փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին՝ վստահորդին տեսակցելու նպատակով խոչընդոտելը, իսկ առավելապես ոչ իրավաչափ և օրինականության հետ աղերս չունեցող է փաստաբանի՝ Ոստիկանության բաժնից ելքը սահմանափակելու փորձը այս կամ այն հիմնավորմամբ։ Նշված դեպքով Պաշտպանը համապատասխան գրությամբ դիմելու է իրավասու մարմիններին անձանց պատասխանատվության կանչելու պահանջով և հետամուտ է լինելու գործի քննության ընթացքին։ Հավաքների ընթացքի վերաբերյալ ՄԻԵԴ իրավունքի մասով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից զարգացրած իրավունքում հստակ արձանագրված է, որ խաղաղ հավաքների ընթացքում ոչ բռնի գործողությունները, ինչպես օրինակ՝ ճանապարհների ժամանակավոր փակումը, այդ թվում՝ ֆիզիակական արգելապատնեշների կամ այլ կերպ դրանք արգելափակելու միջոցով, պետք է օգտվեն Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատության իրավունքի պաշտպանությունից։ Դատարանը շեշտել է, որ ցանկացած հավաք հասարակական վայրում կարող է որոշակի անհարմարություններ առաջացնել այլոց առօրյա կյանքի համար, ներառյալ հանգեցնել երթևեկության խաթարման, և որ հավաքի մասնակիցների կողմից բռնության գործողությունների բացակայության պայմաններում կարևոր է, որ պետական մարմինները որոշակի հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, որպեսզի հավաքների ազատության իրավունքը զուրկ չլինի որևէ բովանդակությունից։ Միևնույն ժամանակ, դատարանը տարիներ ի վեր զարգացրել է մոտեցում, ըստ որի, այլոց առօրյա կյանքի ու օրինական գործունեության համար հավաքի մասնակիցների կողմից կանխամտածված կերպով այնպիսի լուրջ խոչընդոտների ստեղծումը, որոնք էականորեն գերազանցում են խաղաղ հավաքների ազատության իրավունքի նորմալ իրացման պայմաններում պատճառվող խոչընդոտների մակարդակը, կարող են դիտարկվել որպես «դատապարտելի արարք» (“reprehensible act”), որպիսի վարքագծի դեպքում կիրառված տույժերը/պատիժները կարող են հիմնավորված լինել։ Միևնույն ժամանակ դատարանը վերահաստատել է մի շարք գործերով, որ խաղաղ հավաքին մասնակցելու ազատությունն այնքան կարևոր է, որ անձը չի կարող որևէ տույժի ենթարկվել օրինական հավաքին մասնակցելու համար, եթե անձը չի կատարում հակաօրինական արարք։ Դատարանը նաև շեշտել է, որ կարևոր է, որ հավաքների կազմակերպիչներն ու մասնակիցները, հետևելով օրինականության պահանջներին, հարգեն ժողովրդավարական խաղի կանոնները, որում իրենք ևս դերակատար են։ Ուստի, ավտոերթի միջոցով խաղաղ հավաքի իրավունքի իրացման համար Ոստիկանության կողմից պետք է ձեռնարկվեն պատշաճ և անհրաժեշտ միջոցներ, ի թիվս այլնի, ուղղորդելով երթին և նախազգուշացնելով երթևեկության հնարավոր խոչընդոտների մասին՝ նպատակ ունենալով մի կողմից երաշխավորել ավտոերթի բնականոն ընթացքը, իսկ մյուս կողմից՝ ապահովել, որ այլ անձանց պատճառվող անհարմարությունները ողջամտորեն հասցվեն նվազագույնի, ի թիվս այլնի ապահովելով, որ իրավիճակը չհանգեցնի երթևեկի տևական ու համատարած արգելափակման։ Ավտոերթի միջոցով իրենց կարծիքն արտահայտող հավաքի մասնակիցներն էլ պարտավոր են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, որոնք ի թիվս այլնի, կարող են միտված լինել ճանապարհային բնականոն երթևեկության ապահովմանը։ Ոստիկանությունը պարտավոր է նաև բավարար ժամանակ տրամադրել ավտոերթի միջոցով անցկացվող հավաքի մասնակցիներին՝ իր օրինական պահանջները կատարելու համար։Ավելին21:2516.05.22 -
ՔաղաքականԻմ կյանքն ու ազատությունը մեր հայրենիքին է պատկանում և այն աճուրդներով գնելու համար չէ․ Գերասիմ ՎարդանյանՆերկայացնում ենք ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանի նամակը՝ կալանավայրից. Իմ կյանքն ու ազատությունը մեր հայրենիքին է պատկանում և այն աճուրդներով գնելու հանար չէ: Ես չեմ պատրաստվում վճարել ԱԱԾ֊ի կողմից սահմանված աճուրդի համար, որ ազատության մեջ լինեմ: Թող բոլորը իմանան, որ իմ ազատությունը ոչ պարտքով գնելու է, ոչ էլ վաճառքի ենթակա: Ես հավատում եմ ու գիտեմ, որ իմ ընկերներն ու ժողովուրդը պայքարով կնվաճեն թե' իմ, թե' մեր հայրենիքի ազատությունը: Արցախը չի ընկելու և վե'րջ… Առա'ջ դեպի հաղթանակ։Ավելին21:2116.05.22 -
ՔաղաքականՎաղն առավոտյան մեկնարկում է խաղաղ անհնազանդության նոր փուլը. ԱշոտյանՀարգելի հայրենակիցնե’ր, Վաղն առավոտյան մեկնարկում է խաղաղ անհնազանդության նոր փուլը։ Եթե կարող եք եւ որոշել եք մասնակցել հակապետական ռեժիմի դեմ մեր հերթական գործողություններին, բայց դեռ չեք կազմակերպվել կամ ինքնակազմակերպվել, կարող եք միանալ ինձ եւ մեր համախոհների խմբին։ Կսպասեմ ձեզ վաղը 08:00-ին Ֆրանսիայի հրապարակում՝ Մաշտոցի պողոտայի դեպի Մատենադարան նայող եզրին, պարեկային ծառայության մեքենաների հարեւանությամբ։Ավելին21:1016.05.22 -
ՀասարակականՈչ սթափ վիճակում գտնվող կին վարորդը, իմանալով, որ զրկվելու է վարորդական իրավունքից, հարձակվել է պարեկների վրա, հայհոյել ու մաստակը թքել նրանց վրաՄայիսի 14-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Տերյան և Կորյունի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են Nissan մանկիշի ավտոմեքենան և վարորդից պահանջել են վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը ու այդ ընթացքում կասկածներ է առաջացել, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը, որը Երևանի բնակիչ, 31-ամյա Լուսինե Վ.-ն․ է, ենթարկվել է սթափության փորձաքննության: Նա եղել է ոչ սթափ:Ավելին21:0016.05.22