Լրահոս
Իրավական
22:30
16.05.22
156

«ՔԿ-ն խեղաթյուրված է ներկայացնում հարուցված մեղադրանքները». փաստաբանի ահազանգը

Դիմադրության շարժման կալանավորված ակտիվիստների փաստաբաններն ահազանգում են, որ Քննչական կոմիտեի քննիչները խեղաթյուրած են ներկայացնում իրենց պաշտպանյալների նկատմամբ հարուցված քրեական գործերը:

Կոմիտեի ծանր հանցագործությունների բաժնի պետը վերջին հարցազրույցում ասել է, թե Ազատ Մուրադյանը կալանավորվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Մինչդեռ, ըստ մեղադրանքի, Մուրադյանը իբր բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել: