Լրահոս
Քաղաքական
21:50
16.05.22
167

Ոստիկանության գործողություններում հանցանքի տարրեր է նկատում Արամ Վարդևանյանը

 

«Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը հայ ոստիկանների, իր խոսքով, բռնի գործողությունները համեմատել է ադրբեջանցի զինվորների՝ տարեց հայ տղամարդու նկատմամբ կիրառած բռնության հետ: Նա նկատել է, որ ժողովրդավարության բաստիոն հայտարարված Հայաստանում ոստիկանության ապօրինի գործողություններին չեն արձագանքում միջազգային կառույցները: