Լրահոս

2022-05-17
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ՃՈ-ն կանգնեցնում է բոլոր տրանսպորտային միջոցները, զննում դրանք ու փոխադրվող բեռը
    Արցախի Հանրապետության Ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է խստացված ռեժիմով։ «Հաշվի առնելով վերջին շրջանում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների և իրավախախտումների թվի աճը, ինչպես նաև քաղաքացիների սահմանադրական իրավունքները, հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, ԱՀ Նախագահի Անվտանգության խորհրդի նիստում տված հանձնարարությամբ, ՆԳ նախարարի կարգադրություններով և ԱՀ ոստիկանության պետի հրամանով, Հանրապետության ողջ տարածքում կազմակերպվում և իրականացվում են հատուկ միջոցառումներ։ Ճանապարհային ոստիկանությունը` համատեղ քրեական հետախուզության և Ստեփանակերտ քաղաքի վարչությունների, շրջանային բաժինների և ԱՀ ԱԱԾ ծառայողների, ներպետական ու միջհամայնքային ճանապարհահատվածներում` պարեկային ծառայությունն իրականացնում է ուժեղացված ռեժիմով, որի շրջանակներում կանգնեցվում են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվում են ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվում են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը` քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկությունների կամ հիմնավոր կասկածների առկայության դեպքում»,- հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
    16:14
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գումարտակի շտաբի պետը լքել է մարտադաշտը․ Խծաբերդ գյուղն ու մարտական դիրքերն անցել են հակառակորդին․ մանրամասներ՝ քրգործից
    ՀՀ զինվորական դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ տանկային աշտարակների գումարտակի շտաբի պետ Ա. Ղ.-ն 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո հրաման է ստացել մարտական հերթապահություն կատարելով ապահովել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերի անվտանգությունը: Դատախազությունից հայտնում են, որ 2020թ. դեկտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի մասին հայտարարության պայմանների կոպիտ խախտմամբ կատարված անակնկալ հարձակման արդյունքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում նա չի կատարել իր անմիջական պետի հրամանը՝ անցնել շրջանաձև պաշտպանության: Ծավալված մարտի ընթացքում իր ենթակա անձնակազմին Ա.Ղ.-ն տվել է «նահանջ» հրաման և ինքնակամ լքել է մարտադաշտը, գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի պաշտպանության համար զբաղեցրած մարտական դիրքերը և Խծաբերդ գյուղն անցել են հակառակորդի վերահսկողության տակ: Բացի այդ, պարզվել է, որ մինչև մարտական հերթապահության մեկնելը, Ա. Ղ.-ն ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնի մասից ստացել է ծառայողական գաղտնիք պարունակող՝ Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տեղանքը պատկերող «գաղտնի» դրոշմագրով աշխատանքային քարտեզ և էլեկտրոնային կրիչ: 2020թ. դեկտեմբերի 13-ին, հակառակորդի առաջխաղացման հետևանքով նրա կողմից ինքնակամ մարտադաշտը լքելու և մարտական դիրքը հակառակորդի կողմից զբաղեցվելու արդյունքում էլեկտրոնային կրիչն անցել է հակառակորդի տիրապետության տակ: Վերջինս տնօրինել է գումարտակի անձնակազմն անհատականացնող հաստիքացուցակին։ Վերոնշյալ արարքները կատարելու համար Ա. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 380-րդ հոդվածի 1-ին մասով և 376-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախաքննությունն ավարտվել է, նախաքննության օրինականության նկատմամբ հոսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու։
    14:45
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 417 քաղաքացի
    «Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 417 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից ընդդիմության ներկայացուցիչները մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։
    14:35
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 414 քաղաքացի
    «Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 414 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից ընդդիմության ներկայացուցիչները մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում։
    14:19
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանության բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում կոտրվել է 77-ամյա կնոջ ձեռքը. Մամիջանյանը հաղորդում է ներկայացրել
    Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք: Տիկին Ջուլետան այսօր կանգնած էր իմ կողքին Կիևյան - Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքել նրան և մանացած քաղաքացիներին: Արդյունքում տապալեցին ասֆալտին ու կոտրեցին նրա ձեռքը: Այս և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ներկայացվելու է հաղորդում:
    14:15
    17.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Մարմնական վնասվածնքեր ստացած քաղաքացիներ կան. ոստիկանական բաժանմունքներում «տեղ չկա»
    Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն է հայտնել՝ բերման ենթարկված ցուցարարների թիվն այնքան մեծ է, որ բաժանմունքներում տեղ չկա։ Կեսօրին մոտ ոստիկանությունը հայտնել է 286 բերման ենթարկվածի մասին: Բերման ենթարկվածների մեջ է նաև երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։
    14:05
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարորդն ընկել է սեփական մեքենայի տակ և մահացել
    Մայիսի 16-ին՝ ժամը 13.40-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի տներից մեկի մոտ քաղաքացուն վրաերթի են ենթարկել և հեռացել: Պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաններում նշված վայրում 60-ամյա Լեռնիկ Չատինյանը իր «Օպել Զաֆիրան» կայանելուց հետո իջել է մեքենայից, որը սկսել է ինքնաբերաբար ընթանալ։ Լեռնիկ Չատինյանը փորձել է կանգնեցնել, սակայն ընկել է մեքենայի տակ ու մահացել: Կատարվում է նախաքննություն:
    13:55
    17.05.22
    Ավելին
  • Իրավական
    Պետական դավաճանության գործով դատական նիստը հետաձգվել է. դատախազը չի ներկայացել
    Պետական դավաճանության գործով դատական նիստը հետաձգվել է՝ դատախազը չի ներկայացել նիստին: Զոհված զինծառայողների ծնողները շրջափակել են դատարանի շենքը՝ պահանջելով որպեսզի դատավորը ապահովի դատախազի ներկայությունը և նիստը կայանա:
    13:45
    17.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 17.05.22
    13:34
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանական բաժանմունքներից մեկում՝ բացատրագրի փոխարեն
    Ոստիկանական բաժանմունքներից մեկում՝ բացատրագրի փոխարեն
    13:31
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճում 11 օր առաջ կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են
    Մայիսի 17-ին, ժամը 06:49-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 08:38-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
    13:20
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպես են կարմիր բերետավորները բռնի ուժով բերման ենթարկում Նաիրա Զոհրաբյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ինչպես են կարմիր բերետավորները բռնի ուժով բերման ենթարկում Նաիրա Զոհրաբյանին
    13:10
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր
    Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 6.25 դրամով, առավելագույնը՝ 6.74 դրամով, միջինը՝ 6.48 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 7.25 դրամով, առավելագույնը՝ 7.60 դրամով, միջինը՝ 7.44 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 448 դրամ է, առավելագույնը՝ 453 դրամով, միջինը՝ 449.76 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 458 դրամով, առավելագույնը՝ 463, միջինը՝ 459.65:
    13:00
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա «ուրախ» ավտոբուսն է․ ոստիկանության բաժիններ մեր բերման ենթարկվածներին չեն ընդունում, տեղ չկա. Էլինար Վարդանյան
    Սա «ուրախ» ավտոբուսն է: Մոտավորապես 8 անց 30-ից այս ավտոբուսում մեր քսանից ավելի քաղաքացիներն են: Նրանց բերման են ենթարկում անհնազանդության խաղաղ ակցիայից: Այս ավտոբուսը հասցրել է լինել Արաբկիրի, Զեյթունի բաժիններում, փորձել է շեղվել դեպի Մասիվ, հետո մտափոխվել է, այնուհետև Էրեբունի բաժին, բայց էլի ապարդյուն: Ոստիկանության այս բաժինները մեր բերման ենթարկվածներին չեն ընդունում, տեղ չկա: Չգիտեմ, թե ուր կտանի ճանապարհը «ուրախ» ավտոբուսին, բայց շուտով 3 ժամը լրանում է: Բարի ճանապարհորդություն, ընկերներ: Հուսամ հասցրեցիք հիանալ Երևանի գեղեցկությամբ: Հ.Գ. վերջին տվյալներով «ուրախ» ավտոբուսները 3-ն են կամ միգուցե ավելին
    12:50
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում․ ավտոմեքենան բախվել է ծառին․ կա զոհ
    Մայիսի 17-ին՝ ժամը 07:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին. կա արգելափակված քաղաքացի: Ինչպես հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է՝ «BMW 750» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. վարորդը տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
    12:40
    17.05.22
    Ավելին