Լրահոս
Իրավական
22:15
16.05.22
155

Երեք տասնյակ ծառայողական քննություն և ոչ մի քրեական գո՞րծ. ոստիկանական բռունցքներ

Սալջարդեր, կոտրված ձեռք, ուշագնացություն․ ոստիկանների գործողությունների հետևանքով՝ Դիմադրության շարժման բազմաթիվ ակտիվիստներ վնասվածքներ են ստացել, արձանագրում է ընդդիմությունը:

Անհնազանդության խաղաղ ակցիաների 16 օրում ոստիկանների՝ անհամաչափ ուժ կիրառելու համար մոտ 3 տասնյակ ծառայողական քննություն է նշանակվել: Ոստիկանությունը չի պարզաբանում, թե ի՞նչ ընթացք են ստացել այդ գործերը: