Լրահոս
Հասարակական
23:10
16.05.22
209

ԵՊՀ ուսանողն «անձնական դավաճանություն» է համարում նոյեմբերի 9-ը և միացել է Դիմադրության շարժմանը

Պատերազմից հետո Մայր բուհում քաղաքագիտություն սովորող Գարեգին Պետրոսյանը 2020-ի նոյեմբերի 9-ը անձնական դավաճանություն է համարում: Նրա խոսքով՝ իր ընկերները զոհվել են Քարվաճառում, բայց կարող էին ողջ մնալ, եթե Նիկոլ Փաշինյանը, ըստ ուսանողի, ժամանակին կանգնեցներ պատերազմը ու չկազմալուծեր պետական համակարգը:

Դրանք են այն պատճառները, որի համար Գարեգինը հարյուրավոր այլ ուսանողների նման, իր խոսքով, մայիսի 1-ից կանգնած է Դիմադրության շարժման շարքերում և պահանջում է վարչապետի հրաժարականը: