Լրահոս
2022-05-16
-
ԻրավականԶոհված զինծառայողների ծնողների պահանջով Փաշինյանն այս շաբաթ կհարցաքննվիԱյս շաբաթ Նիկոլ Փաշինյանը պետք է հարցաքննվի դավաճանության գործով, «Հայլուրին» ասել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը: Հարցաննության պահանջը զոհվածների ծնողներինն է, նրանք մի քանի միջնորդություն են ներկայացրել դատախազություն, այդ թվում՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և ձերբակալելու:Ավելին16:1816.05.22 -
ՔաղաքականՈստիկանների գործողություններին գնահատական տալու համար գործընկերներիս կողմից հաղորդումներ են ներկայացվել գլխավոր դատախազին․ ՎարդևանյանՈստիկանների գործողություններին գնահատական տալու համար գործընկերներիս կողմից հաղորդումներ են ներկայացվել․ ՎարդևանյանԱվելին16:0616.05.22 -
ՔաղաքականԱնհնազանդության ակցիաներ՝ վաղը ժամը 8-ից. Սաղաթելյանը վստահեցնում է՝ «հաղթանակը մոտ է»Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը դիմել է հանրային գործիչներին, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերին, Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ մարդկանց, որ իրենց հետևորդներին տեղեկացնեն՝ վաղը առավոտյան 8-ին պետք է փողոց դուրս գալ և անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Նա կոչ է արել մարդկանց ակցիաների մասին գրառումներ անել սոցիալական ցանցերում, ընկերների ու հետևորդների օգնությամբ փոքր խմբեր կազմակերպել և երեքշաբթի առավոտյան փակել Երևանի բոլոր փողոցները։Ավելին16:0416.05.22 -
Հասարակական3 ամիս առաջ տեղի ունեցած վթարի հետեւանքով ընտանիքի 5 անդամներին կորցրած 15-ամյա աղջիկը դեռ գիտակցության չի եկելԵրեք ամիս առաջ Արզնու խճուղու միջնամասում տեղի ունեցած վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 15–ամյա Վանուհի Պետրոսյանը շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ «Նա վերակենդանացման բաժանմունքում է, այս ամիսների ընթացքում գիտակցության չի եղել»,– NEWS.am–ին փոխանցեց հիվանդանոցի մամուլի քարտուղար Գ եւորգ Դերձյանը։ Հիշեցնենք, որ 2022թ. փետրվարի 20-ին՝ ժամը 20:30-ի սահմանում Արզնու խճուղու միջնամասում բախվել էին հանդիպակաց երթեւեկող «BMW X5» եւ «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «BMW X5»-ը բախվել էր նաեւ իրեն հանդիպակաց ընթացող «Opel» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետեւանքով «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենայի՝ 1976թ. ծնված վարորդը, 1982, 2005, 1957, 1988թթ. ծնված ուղեւորները տեղում մահացել էին, իսկ ուղեւորներից Վանուհի Պետրոսյանը (ծնված 2007թ.)՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Վանուհի Պետրոսյանը գանգուղեղային ծանր վնասվածքներ էր ստացել, գլխուղեղի եւ թոքերի սալջարդ ուներ, ազդոսկրերն էին կոտրվել։ Նշենք, որ մահացածները ընտանիքի անդամներ էին՝ Գյուլնարա Պետրոսյանը, Վաչագան Պետրոսյանը, Արմինե Պետրոսյանը, Վահե Պետրոսյանը եւ Մելինե Գասպարյանը։ Նրանք Չարենցավան քաղաքից էին։ Վթարի օրը գնացել էին հարազատներից մեկի տուն, ողբերգական դեպքը պատահել էր տուն վերադառնալու ճանապարհին։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտում քրեական գործ էր հարուցվել՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավանի 28-ամյա բնակիչ Ռազմիկ Դավթյանն է։ Նա հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված է՝ որպես կասկածյալ։ Նշենք նաեւ, որ վթարից որոշ ժամանակ անց ոստիկանություն էր ներկայացել Բյուրեղավանի բնակիչ Սամսոն Դավթյանը եւ հայտնել, որ «BMW X5»–ի ղեկին ինքն է եղել, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մեքենան վարել է որդին՝ Ռազմիկ Դավթյանը։ Ժամեր անց Արմավիր քաղաքի տներից մեկում հայտնաբերվել էր Ռազմիկ Դավթյանը եւ բերման ենթարկվել։ Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ վերջինս դեպքի ժամանակ գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում։ Քննչական կոմիտեից NEWS.am-ին փոխանցեցին, որ դատատոկսիկոքիմիական փորձաքննություն արդյունքները դեռ հայտնի չեն։ Գործով նախաքննությունը շարունակվում է։Ավելին15:5816.05.22 -
ԱռողջապահականՀՊ-ն covid-19-ի դեմ պայքարի գործընթացում աղաղակող խախտումներ է հայտնաբերել Արսեն Թորոսյանի ղեկավարած ԱՆ-ումՀՊ-ն covid-19-ի դեմ պայքարի գործընթացում աղաղակող խախտումներ է հայտնաբերել Արսեն Թորոսյանի ղեկավարած ԱՆ-ումԱվելին15:5216.05.22 -
ՀասարակականՌուսական Առաջին ալիքի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնն ամուսնացել է 20-ամյա աղջկա հետ«StarHit» հրատարակությունը հայտնում է, որ ռուսական Առաջին ալիքի հանրահայտ «Мужское / Женское» թոք-շոուի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը գաղտնի ամուսնացել է 20-ամյա տավղահարուհի Սոֆյա Կալանդաձեի հետ։ Գորդոնն ու Սոֆյա Կալանդաձեյը հանդիպել են 2018 թվականին։ Երիտասարդ աղջիկը տավղահարուհի, Պետական երաժշտամանկավարժական ինստիտուտի ուսանողուհի է։ Վերջինս մանկուց է զբաղվում երաժշտությամբ, համառուսական եւ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Լինելով հայտնի դաշնակահար Բորիս Բերեզովսկու զարմուհին՝ նա մասնակցել է Ելաբուգայում տեղի ունեցած մեծ փառատոնի, որտեղ մի քանի տարի առաջ ելույթ է ունեցել Ալեքսանդրի հետ։ Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սուզդալի Սպասո-Եվֆիմիեւ վանքում։ Տոնակատարությանը ներկա են եղել միայն հարազատները։Ավելին15:4616.05.22 -
ՔաղաքականՊարոնայք ոստիկաննե՛ր, ձեր քաղաքական ղեկավարը ծայրաստիճան վախեցած է ու ձեր ծառայությունն է չարաշահում․ Արտակ ԶաքարյանԱպօրինություններով զբաղվող ոստիկանության պահանջներն ինչպե՞ս կարող ենք այսուհետ օրինական համարվել: Այն, ինչ տեղի է ունենում այսօր Երևանում, կոչվում է ոստիկանական беспредел: Պարոնայք ոստիկաններ, եթե ավտոերթի խաղաղ ակցիան օրինական չէր, ինչո՞ւ հենց առաջին օրը բերման չենթարկեցիք վարորդներին: Ինչո՞ւ էիք չորս-հինգ օր շարունակ, միևնույն օրինական ակցիաները հանգիստ ուղեկցում (ձեր լիազորությունների շրջանակներում), իսկ այսօր հակարծ որոշեցիք բիրտ ուժ կիրառել վարորդների նկատմամաբ: Վստահ եմ, որ դուք էլ լավ գիտեք, որ երթը օրինական էր, իսկ ձեր գործողությունները՝ լրիվությամբ ապօրինի: Բացատրությունը մեկն է պարոնայք ոստիկաններ. ձեր քաղաքական ղեկավարը ծայրաստիճան վախեցած է ու ձեր ծառայությունն է չարաշահում: Ձեր անիմաստ գործողություներով իզուր մի բարկացրեք ժողովրդին, մի թշնամացեք ինքներդ ձեր խղճի հետ: Մի քանի ժամով, անիմաստ մի խանգարեք ազգային արժանապատվության, պետության ապագայի համար փողոց դուրս եկած մարդկանց արդար գործը: Ի՞նչ եք կարծում, վախեցրեցի՞ք նրանց, թե՞ դրանով ինչ-որ հարց եք լուծում: Ոչ մի հարց էլ չեք լուծում, բացի ձեր խղճուկ քաղաքական ղեկավարին և Ալիևին կարճ ժամանակաով գոհացնելը: Մի արա այդպես, պարոն Հայ Ոստիկան: Հ.Գ. Վերջերս միջին օղակի սպայակազմում ծառայող, մի ոստիկան (անունը հասկանալի կերպով չեմ տալիս), ում շատ հարգանքով եմ վերաբերվում, պատմեց հետևյալը: Խաղաղ երթ անող և ընթացս փողոց փակող ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուց հետո, այդ ոստիկանը շատ լուրջ զրույց է ունեցել տանը՝ իր երեխաների հետ: Ոչ մի կերպ չի կարողացել բացատրել իր երեխաներին, թե ինչո՞ւ են խոչընդոտել ակցիայի մասնակիցներին, ովքեր պահանջում են չհանձնել իրենց երկիրը թշնամուն, ովքեր պահանջում են, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում: Երբ իր ավագ որդին հարցրել է, վստահ է, որ Նիկոլը չի հանձելու Արցախն ամբողջությամբ, ոստիկանը կարկամել է: Տվյալ իրավիճակում՝ “տուն պահելու կամ կուրորեն հրաման կատարելու” մասին արդարացումները, նույնիսկ տանեցիների աչքերի մեջ ընդունելի չէ:Ավելին15:4216.05.22 -
ՀասարակականՀայր ու որդի հարբած վիճակով հարձակվել են բժշկի վրա, կոտրել նրա քիթը․ նոր մանրամասներԱվելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանում բռնության են ենթարկվել բժիշկն ու շտապօգնության վարորդը: Վերջիններս տեղափոխվել են Հերացի համալսարանական հիվանդանոց: «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել Արհեստավորների առաջին փողոցի տներից մեկում` Գումի շուկայի հարևանությամբ: «Հայր ու որդի հարբած վիճակով հարձակվել են բժշկի վրա, կոտրել նրա քիթն, ապա մարմնական վնասվածքներ հասցրել վարորդին: Բժիշկը Բորիսով Դմիտրին այս պահին հիվանդանոցում է, վիճակը կայուն է, իսկ ահա վարորդը` Վարդան Ներսիսյանն այս պահին ոստիկանությունում է: Բժիշկը տրավմաներ է տարել, ունի գլխի գեմատոմա», - նշում է մեր զրուցակիցը Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/54039d236223a56c280b669edb8b4de6 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին15:3916.05.22 -
ՔաղաքականՆիդերլանդներից վերադարձած Փաշինյանը հրահանգել է ոստիկաններին գործել ագրեսիվ․ Թագուհի ԹովմասյանՀետևելով ՀՀ ոստիկանության այսօրվա գործողություններին՝ ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը, վերադառնալով Նիդերլանդներից, ագրեսիվ գործելու հրահանգ է տվել ոստիկաններին: Այսօր ՀՀ ոստիկանության աշխատակիցները գործում են անթաքույց ագրեսիայով, նախապես չեն ծանուցում քաղաքացիներին, թե ինչու է բերման ենթարկելու անհրաժեշտություն առաջացել: Ավելին, արձանագրվում են ձերբակալելիս քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելու դեպքեր և այլ խայտառակ գործողություններ։ ՀՀ որևէ օրենսդրությամբ սահմանված չէ նվազագույն արագության սահմանափակում, ուստի այսօր ոստիկանի ներկայացրած՝ արագ վարելու պահանջը առերևույթ հանցավոր է։ Որպես ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ արձանագրում եմ ՀՀ ոստիկանության այսօրվա ոչ համաչափ գործողությունները, որոնց կապակցությամբ մինչև օրվա ավարտը գրություն կուղարկեմ ՀՀ գլխավոր դատախազին: Պատրաստում եմ նաև օպերատիվ զեկույցներ՝ միջազգային կառույցներին ուղարկելու համար:Ավելին15:3416.05.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Պետական դավաճանության գործով Փաշինյանը կհարցաքննվի այս շաբաթ | 16.05.2022Ավելին15:3016.05.22 -
ՔաղաքականԻնձ համար շատ կարևոր է, որ իմ երեխաները իմ որևէ արարքի համար չամաչեն»․ Փաշինյանը՝ 2013 թվականինՆիկոլ Փաշինյանը դեռևս 2013 թվականին Ազատությանը տված հարցազրույցում խոսել էր իր խոսքով իր համար կարևոր սկզբունքի մասին․ «Եվ լրագրողական գործունեության մեջ և քաղաքական գործունեության մեջ ինձ համար շատ կարևոր է եղել, որ իմ երեխաները ինձ համար, իմ որևէ արարքի համար չամաչեն, իմ կինը իմ որևէ արարքի համար չամաչի, իմ ծնողները իմ ընկերները երբեք որևէ միջավայրում չթաքցնեն, որ իրենք ինձ ճանաչում են․․․ Սա իրականում ամենակարևորն է և փորձում եմ քաղաքականության մեջ իրագործել հենց այդ սկզբունքը, և ինչքանով է դա ստացվում ուրիշ թեմա է»,-ասել է Փաշինյանը։ Փաստորեն, մենք կրկին տեսնում ենք հսկայական տարբերություն պատգամավոր Փաշինյանի և վարչապետ Փաշինյանի սկզբունքների միջև։Ավելին15:2816.05.22 -
ՔաղաքականԽաղաղ ակցիաների շրջանակներում ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելը բացարձակ ապօրինի է․ Էլինար ՎարդանյանԱռավոտից սկսվել է իշխանության՝ ի դեմս իր կատարածու Ոստիկանության, հիստերիան։ Բողոքի խաղաղ ակցիաներ իրականացնողներին, ավտոերթի մասնակիցներին տասնյակներով բերման են ենթարկում Ոստիկանության բաժիններ։ 1. Իշխանության նյարդերը տեղի են տալիս։ Տասնյակ մարդկանց բերման երթարկելը, ձերբակալությունները, քրեական գործերն ու կալանքները դրա վառ ապացույցն են։ Բայց ինչպես բազմիցս նշել եմ, մեկ անգամ ևս կրկնեմ՝ սա որևէ արդյունք չի տալու։ Դժգոհության ալիքը դրանով չի ճնշվելու, ճիշտ հակառակը, նոր թափ է ստանալու։ 2. Խաղաղ ակցիաների շրջանակներում ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելը բացարձակ ապօրինի է: Հայաստանում սահմանված չէ նվազագույն արագության սահմանափակում, և ոստիկանի կողմից ներկայացվող արագ քշելու պահանջը օրինական չէ։ Ավելին նման պահանջն առերևույթ հանցանքի տարրեր է պարունակում։ 3. Ձերբակալելիս քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ, բռնություն է կիրառվում։ Մեքենաներն ապօրինի տեղափոխվում են տուգանային հրապարակ։ Սա անհապաղ պետք է դառնա ծառայողական քննության առարկա։ 4. Իրավազանց ոստիկանների մասին տվյալները փաստագրվում են։ Եվ եթե այս իշխանության օրոք նրանք իշխանությունների բարեհաճությամբ պատասխանատվության չենթարկվեն, շատ կարճ ժամանակ անց յուրաքանչյուրը պատասխան է տալու։ Մենք հետևողական ենք լինելու այդ հարցում։ 5. Ոստիկանության բաժիններում մեր հայրենակիցները մենակ չեն։ Նրանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում լավագույն փաստաբանները։ Բաժիններ են այցելում պատգամավորները։ Բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ուշադրության կենտրոնում են։ Ես քիչ առաջ դուրս եկա Ոստիկանության բաժնից, և պետք է կրկին փաստեմ, որ բերման ենթարկվածների ոգին անկոտրում է, նրանք ավելի մոտիվացված են և վճռական։Ավելին15:2516.05.22 -
ԱրցախԱդրբեջանցիները Շուշիում պատրաստվում են նոր բնակելի տարածք կառուցելՇուշիում ադրբեջանցիները պատրաստվում են հիվանդանոց, դպրոց, սննդի օբյեկտներ կառուցել: Շուշիի պետական արգելոցի վարչության նախագահ նշանակված Մաֆթուն Աբբասովի խոսքով՝ նոր բնակելի տարածքի շինարարությունը կսկսվի հաջորդ ամիս։ Ադրբեջանցիները պատրաստվում են կառուցել նաև 24 քառահարկ շենք՝ իբր այնտեղ բնակեցնելու Շուշիից տեղահանվածներին:Ավելին15:2316.05.22 -
ՔաղաքականՀայաստանում սահմանված չէ նվազագույն արագության սահմանափակում, քաղաքացիները ապօրինի են բերման ենթարկվում. Մելիքյանայաստանի թրքացման դեմ խաղաղ բողոքի շրջանակներում կազմակերպված ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելը բացարձակ ապօրինի է: Բանն այն է, որ Հայաստանում սահմանված չէ նվազագույն արագության սահմանափակում, ուստի ոստիկանի ներկայացրած՝ արագ քշելու պահանջը ոչ միայն օրինական չէ, այլև առերևույթ հանցավոր է։ Ավելին, արձանագրվում են ձերբակալելիս քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելու դեպքեր և այլ խայտառակ ապօրինություններ։ ՀԳ. Միայն Արաբկիրի բաժին ապօրինի բերվել է 22 քաղաքացի։ Ես շրջայցից հետո բաժնից դուրս եկա, բայց փաստաբաններ Ամրամ Մակինյանն ու Մանուշ Եսայանը մնացին բաժնում՝ անհրաժեշտ օգնությունն ապահովելու։ Բոլոր բաժիններում փաստաբանները աշխատում են։ Բոլոր բաժիններ այցելում են նաև ընդդիմադիր պատգամավորները։ Ապօրինի բերված ոչ մի արժանապատիվ քաղաքացի չի մնում առանց ուշադրության։Ավելին15:1916.05.22 -
Համածառայակիցները կալանավորվել են՝ ժամկետային զինծառայողի մահվան գործովՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են վերջինս երկու համածառայակիցները: Ինչպես արդեն հայտնել էինք, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին՝ ինքնասպան էր եղել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս երկու համածառայակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորում: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին15:1416.05.22 -
ՔաղաքականԵրևանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը․ Արմեն ՄուրադյանԶազրելի դեպք!!! ․․․Երևանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, վերջիններս տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Եվ բժիշկը և վարորդը հետազոտվել են, նախնական ախտորոշմամբ բժշկի վիճակը գնահատվում է միջին, իսկ վարորդինը՝թեթև ծանրության։ Անընդունելի է, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա`իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին․․․ Ամենախիստ պատժի, պարսավանքի պետք է ենթարկվի բժշկի հանդեպ կատարված բռնության, ծեծի յուրաքանչյուր դեպք։ Հասարակությունը պարտավոր է մերժել ու դատապարտել նման դեպքերը, իսկ իրավապահներից ակնկալում ենք օրենքի ողջ խստությամբ պատիժ։ Չմոռանանք, որ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին է, այլև մեր ողջ հասարակությանը։ Նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։ Հ․Գ․ Թուրք փաշան իր աղջկա կյանքը փրկած բժիշկ Ռուբեն Սևակին ազատություն է պարգևել, չնայած բժիշկ-բանաստեղծը մերժել է...Ավելին15:0516.05.22 -
ՔաղաքականՈւնենք տոտալ մերժված իշխանություն, բայց դեռևս չհեռացված․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանում ստեղծվել է բավական բարդ վիճակ, որի թերագնահատումը կբերի մեծ խնդիրների։ Տպավորությունն այնպիսին է, որ մենք ողջ օբյեկտիվությամբ չենք գնահատում բարդության աստիճանը։ Դերակատարները շատ են՝ իշխանություն, ընդդիմություն, ակտիվ հասարակություն, մեծաթիվ դիտորդ հասարակություն, միջազգային հանրություն, հարևաններ, թշնամիներ։ Իշխանությունը Սպասում է, որ շարժումը կմարի։ Բայց սա կոպիտ մոլորություն է. մի պահ ենթադրենք, որ չկան վրաններ, չկան բողոքի ակցիաներ, չկան հանրահավաքներ. դրանից մեծ հաշվով ոչինչ չի փոխվելու։ Ամեն պահի, ամեն կայծից իրավիճակը կարող է պայթել։ Երկրում ձևավորվել է մոտիվացված հանրային շերտ՝ ազգային իդեաների շուրջ, իսկ սա երբեք ոչ մի երկրում չի մարում։ Անմտություն է սպասել, որ այդ իդեան կմարի։ Սա երկակի իրականություն է. զուտ ազգային իդեայի շուրջ կոնսոլիդացիան չի մարում, բայց և մեծանալու ռեսուրսը սահմանափակ է։ Ընդդիմությունը Դնում է ճշգրիտ բանաձև. հաջորդ հանրահավաքին ամեն մեկդ բերեք ևս մեկ հոգու։ Սա պարզ և հստակ խնդիր է. այսօր մասնակցում է X հազար մարդ, հենց այդ թիվը դարձավ 2X՝ իրավիճակը էապես կփոխվի, դարձավ 3X՝ իշխանության փոփոխությունը կդառնա անխուսափելի։ Ընդդիմությունը ճիշտ դնում է խնդիրը, բայց չի գտնում լուծումը՝ ինչպե՞ս անել, որ X-ը դառնա 3X։ Ընդդիմության գերխնդիրը իր իսկ դրած ճիշտ խնդրի լուծումը գտնելն է։ Լուծումներ, բնականաբար, կան։ Մթնոլորտը Հիմա ստեղծվել է ներքին ստատուս քվո, հավասարակշռության մի վիճակ։ Իշխանությունն ակնհայտ լարված, նյարդային վիճակում է, և դա բնական է։ Գնում է ձերբակալությունների, քրեական գործեր հարուցելու ճանապարհով։ Սա արդյունք չի տալու։ Եթե իշխանության նյարդերը տեղի տվեցին, և ուժ կիրառվեց փողոց դուրս եկած մարդկանց դեմ, ապա լարվածությունը երկրում շեշտակի կմեծանա, և իշխանության հեռացումը խաղաղ, սահուն ճանապարհով այլևս ոչ ոք չի կարող երաշխավորել։ Փողոցն էլ, իր հերթին, այս պահին չունի դեռ այն կշիռը, որն իշխանություն փոխի։ Ստեղծված պայմաններում որևէ իշխանություն չի կարող գնալ կարևոր, պատմական համաձայնագրերի կնքման, իսկ ներքին կյանքում գնալու է խոր լճացում։ Այս վիճակը մի պահից ֆիքսելու է միջազգային հանրությունը, միջնորդները, և իշխանությունը դրանից նյարդայնանում է։ Բայց դա ֆիքսելու են նաև Ադրբեջանն ու Թուրքիան։ Արտաքին ռիսկ Մենք երգում ենք Լաոյի, Մախլուտոյի մասին, Թալեաթի գնդակահարության, Մուշի, Սասունի մասին և կարծես թե մոռանում ենք այսօրվա իրականությունը՝ այն ռեալ վտանգը, որ կա այսօր Ադրբեջանից և Թուրքիայից։ Այդ վտանգը ոչ ոչ չի չեղարկել և ոչ ոք որևէ հարատև երաշխիք չի տվել, առավել ևս՝ ուկրաինական ձգձգվող պատերազմի պայմաններում։ Հետևաբար՝ շարժումն իր պատկերացումներում պետք է դառնա ավելի կոնստրուկտիվ և արտաքին աշխարհի համար ավելի ընկալելի, որպեսզի դաշնակիցներ գտնի դրսում և ներսում։ Արձանագրենք, որ այս պահին շարժումը դժվար ընկալելի է. ա/ միջազգային հանրության համար. հակաթուրքականությունը չի կարող լինել ազգային վերածննդի շարժման առանցքը։ Իրականությունն այն է, որ թե´ Ռուսաստանը, թե´ Արևմուտքը կարևորում են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական երկխոսությունը։ Այլ հարց է այդ երկխոսության որակը և արժանապատիվ բնույթը, որն այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ ապահովել՝ բազմաթիվ հայտնի պատճառներով։ բ/ Հարևանների համար. 80 մլն-անոց թուրք-ադրբեջանական տանդեմը և նրանց դաշնակիցները ֆիքսում են պրոցեսի ընդգծված հակաթուրքականությունըև, բնականաբար, անում հետևություններ։ գ/ և ցավոք՝ հասարակության մի զգալի հատվածի՝ դիտորդ հասարակության համար. հանրության բավականին մեծ տոկոսի համար ևս շարժումն այս պահին դեռևս դժվար ընկալելի է, և սա պետք է անպայման վերլուծել ու հաշվի առնել՝ շարժման թափը մեծացնելու մարտավարություն մշակելիս։ Իշխանության կարգավիճակը Այս պահի առավել բնութագրական բնորոշումը ըստ իս հետևյալն է. ունենք տոտալ մերժված իշխանություն, բայց դեռևս չհեռացված։ Կհեռացվի այն ժամանակ, երբ շարժումը կլուծի մի քանի կարևոր խնդիր։ Կամ կլինեն նոր արտաքին ազդակներ։ Ամփոփում Քանի որ այս շարժումը ազգային իդեայի վրա մոտիվացված պրոցես է, այն չի կարող մարել։ Կարող են թուլանալ նրա դրսևորման ձևերը, լինեն ակտիվ կամ նվազ ակտիվ դրվագներ, բայց այն չի մարելու։ Նիկոլը գնալու է. երբ, ինչպես, ինչ շարունակությամբ - հարցերն այս պահին անպատասխան են։ Ո՞ր պահից, երբ շարժման առանցքը դառնա Հայաստանի վերականգնման բովանդակությունը, այդ հարցերն արագ լուծում կստանան։ Արեցինք սա. ձևավորվելու է փոփոխությունների տոտալ, զանգվածային պահանջ, նոր իշխանության տոտալ պահանջ, և այդ հանրային պահանջը բավարարվելու է։ Ֆիքսենք նաև, որ երկրում կա քաղաքական երկխոսության իրական պոտենցիալ՝ երկրում անկառավարելի չարություն և վտանգավոր անկայունություն թույլ չտալու համար, սակայն դա հնարավոր է միայն մեկ կոնկրետ խնդրի լուծման դեպքում՝ Նիկոլի հեռացման։ Քանի այդ հարցը չի լուծվել, երկիրը շարունակելու է լինել վառոդի տակառի պես, քանի որ Նիկոլի ամեն նոր քայլ, հաջորդ ելույթը, ամեն հաջորդ ասուլիսն իր հետ կարող են հերթական կայծը բերել ու պայթեցնել հասարակությունը։ Իշխանական համակարգերն ու նրանց սպասարկող կառույցները սա պետք է հնարավորինս շուտ հասկանան։Ավելին14:5316.05.22 -
ՔաղաքականՀերոսի հորը կարող է բերման ենթարկել միայն թուրքերի կամակատարը․ ՇարմազանովԱրա,գետինը մտնեք դուք՝ ազերի դիվերսանտների դեմ կյանքը չխնայած Ազատ Ասոյանի հորն եք բերման ենթարկում։ Ո՞վ եք դուք… Ձեր ու ձեր պապայի քաղաքական վերջը գալու է շուտով: Հերոսի հորը կարող է բերման ենթարկել միայն թուրքերի կամակատարը։ Ժողովուրդ,դուրս եկեք վաղն առավոտ 8-ին փողոց ու հասնենք գործադուլի ու դասադուլի։ Վաղն առավոտյան ՝անհնազանդության գործողություններ։Ավելին14:4916.05.22 -
Միջազգային«ՀԱՊԿ-ը ընդլայնվելու է». Փաշինյանը Ռուսաստանում գագաթնաժողովի է մասնակցումԱյսօր Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Ռուսաստան է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գագաթնաժողովը նվիրված է ՀԱՊԿ 30-ամյակին, Հայաստանը նախագահում է կազմակերպությունում: Գագաթնաժողովից բացի երկրների ղեկավարները երկկողմ բանակցություններ կվարեն, կշփվեն աշխատանքային ճաշի ընթացքում:Ավելին14:3016.05.22