Լրահոս
Հասարակական
21:35
16.05.22
185

Ոստիկանները մեքենաներից ուժով հանել են վարորդների. Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ ավտոերթ

Ընդդիմությունը հայտարարում է, որ ոստիկաններն այսօր ապօրինի գործողություններով բերման են ենթարկել 91 քաղաքացու՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով առավոտյան վերսկսված ավտոերթի ժամանակ՝ թույլ չտալով ակցիայի մասնակիցներին հասնել Ֆրանսիայի հրապարակ:

Տղամարդ և կին վարորդներին ուժով հանել են մեքենաներից, նստեցրել ոստիկանական մեքենաները: Երթին միացած մեքենաներ են տուգանային հրապարակ տեղափոխել՝ իբր դանդաղ վարելու համար: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ ոստիկանների արարքը հանցավոր է, քանի որ Հայաստանում սահմանված չէ նվազագույն արագության սահմանափակում: