Լրահոս
Միջազգային
23:20
16.05.22
214

Ռուսաստանը «խնդիր չունի» Ֆինլանդիայի ու Շվեդիայի հետ. «վտանգը ՆԱՏՕ-ի մոտենալն է ռուսական սահմանին»

ՆԱՏՕ-ն ընդլայնում է աշխարհագրությունը: Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստվում են անդամակցել Դաշինքին, որին կտրականապես դեմ է արտահայտվում Մոսկվան՝ պնդելով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը ավելի է մոտենում Ռուսաստանի սահմաններին: Այդ երկրների անդամակցությանը դեմ է նաև Թուրքիան՝ Ֆինլանդիան և Շվեդիան անվանելով քուրդ ահաբեկիչների որջ:

Մամուլը գրում է, որ Անկարան պահանջել է Հելսինկիից և Ստոկհոլմից «Քրդական աշխատավորական կուսակցությունը» ճանաչել ահաբեկչական խմբավորում, այդ դեպքում միայն կհամաձայնի նրանց անդամակցությանը դաշինքին: