Լրահոս
2022-05-17
-
ՔաղաքականԱսում են՝ 5 կետով ականջներդ քաշելու ենք, ասում եք՝ հա, բայց դեմքիս թքել չկա՞․ Արթուր Վանեցյանը՝ իշխանության հրապարակած 6 կետանոց պատասխանի մասինԱսում են՝ 5 կետով ականջներդ քաշելու ենք, ասում եք՝ հա, բայց դեմքիս թքել չկա՞․ Արթուր Վանեցյանը՝ իշխանության հրապարակած 6 կետանոց պատասխանի մասին․Ավելին12:2517.05.22 -
ՍպորտՀայաստանի ներկայացուցիչները 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունումՀայաստանի ներկայացուցիչները 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունումԱվելին12:1017.05.22 -
ԻրավականՊաշոտնեական դիրքի չարաշահում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից. առաջադրվել է մեղադրանքՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելու հանգամանքները, որի համար քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Մասնավորապես պարզվել է, որ դեռևս 2007 թվականի օգոստոսի 17-ին երեք քաղաքացիներ 10 տարի ժամկետով անտառային հողերի վարձակալության պայմանագրեր են կնքել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ, համաձայն որի՝ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով վերջիններիս ժամանակավոր օգտագործմանն է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության տեղամասից որոշակի տարածք՝ տարեկան 240.000 ՀՀ դրամ վարձավճարով: Պայմանագրերի կնքումից հետո տևական ժամանակ հիշյալ քաղաքացիները սահմանված կարգով վճարումները չեն կատարել, ինչի կապակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2014 թվականին քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով բռնագանձել վարձավճարները և տուգանքները: Դատարանների կողմից հայցերը բավարարվել են, և վճիռներ են կայացվել` ընդհանուր 34.114.551 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ: Սակայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ինչպես նաև` «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և վերոգրյալ հողատարածքները վարձակալած անձանց հետ նույն կուսակցության անդամ լինելու խմբային շահերից ելնելով, չի ստորագրել դատական ակտերը կատարման ուղարկելու վերաբերյալ գրությունները, ապա պարբերաբար բանավոր ցուցում է տվել ՊՈԱԿ-ի աշխատակցին` օրինական ուժի մեջ մտած վերոնշյալ դատական ակտերը կատարման չուղարկելու վերաբերյալ: Շուրջ երկու տարի անց ի օգուտ պետության 34.114.551 ՀՀ դրամ բռնագանձման վերաբերյալ դատական ակտերը կատարման ներկայացնելու փոխարեն ՊՈԱԿ-ի տնօրենը, առանց հիմքերի և հիմնավորման, պաշտոնեական դիրքը չարաշահելով, 2016 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 76 հրամանով, որպես հողամասերի չօգտագործման դիմաց վարձակալներին տրվող վնասի հատուցում, ամբողջությամբ չեղյալ է համարել հիշյալ վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարի և տուժանքի գումարները, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառել է էական վնաս՝ հեղինակազրկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, և խաթարվել նրա բնականոն գործունեությունը, ինչն անզգուշությամբ առաջացրել է նաև ծանր հետևանքներ, այն է՝ պետությունը, ի դեմս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, զրկվել է 34.114.551 ՀՀ դրամ գումարը պետական բյուջե մուտքագրելու հնարավորությունից: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին11:5517.05.22 -
ՀասարակականՈստիկանները քաշքշելով փորձել են բերման ենթարկել ակցիայի մասնակից կնոջը և վնասել են նրա ոտքը"Հայաստան" խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանն ու Աննա Գրիգորյանը օգնել են ոստիկանության ապօրինի գործողություններից տուժած կնոջը։ Քաղաքացուն քաշքշելով՝ ոստիկանները փորձել են նրան բերման ենթարկել և այդ ժամանակ վնասել նրա ոտքը։ Վնասվածք ստացած կնոջը պատգամավորներն ուղեկցել են տուն։Ավելին11:4517.05.22 -
ՀասարակականՏեղեկություններ կան, որ քաղաքի ոչ բանուկ փողոցներում ոստիկանական ավտոբուսները կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկվածներին. ՍաղաթելյանՈստիկանական բաժանմունքները կոլապսի են ենթարկվել։ Այս պահին բերման ենթարկված ցուցարարների թիվն այնքան մեծ է, որ բաժանմունքներում այլևս տեղ չկա։ Մեր քաղաքացիներին ավտոբուսներով տեղից տեղ են տանում՝ այդպես էլ չիմանալով, թե վերջիվերջո որ բաժանմունքում նրանց կարող են ընդունել։ Ավելին, տեղեկություններ կան արդեն այն մասին, որ քաղաքի ոչ բանուկ փողոցներում ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին։ Սա աննախադեպ երևույթ է։ Մինչդեռ նրանք, ում համար տեղ է գտնվել ոստիկանական բաժանմունքներում, հենց տեղում մեծ ցույցեր են կազմակերպել։ Երևանի բոլոր բաժանմունքների պատուհաններից, ինչպես նաև ոստիկանական ավտոբուսներից լսվում են «Առանց Նիկոլ Հայաստան» և «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներ։ Ասել է թե՝ ցույցերի մի մասը տեղափոխվել են Ոստիկանության բաժանմունքներ։ Կեցցեք ,արժանապատիվ հայրեր, այս շարժումը անկասելի է, Ձեր հաղթանակը՝ անխուսափելի:Ավելին11:4317.05.22 -
Քաղաքական11:30-ին դադարեցնում ենք անհնազանդության ակցիաները․ մեր առջև դրված խնդիրը կատարել ենք․ Սաղաթելյան11:30 դադարեցնում ենք անհնազանդության ակցիաները, 19:30-ի հանրահավաքին։ Այս մասին ֆեյսբուքով տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք. փաստել ենք՝ ժողովուրդն է իրադրության տերը»,-գրել է նա։Ավելին11:4217.05.22 -
ՔաղաքականՈստիկանը կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԼուսանկարի ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը... Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց…Ավելին11:3517.05.22 -
ՀասարակականՈստիկանները բերման են ենթարկել Շուշիի մատույցներում զոհված Արամ Թորոսյանի հորըՏարոն Թորոսյանն ա, Արամ Թորոսյանի հայրը։ Արամը զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։ Զոհվել է մինչև վերջ իր հայրենիքը պաշտպանելով։ Արամի հոր՝ Տարոնի հետ քիչ առաջ բերման ենթարկվեցինք, տանում են բաժին, իսկ գիտե՞ք ինչ է ասում Տարոնը ոստիկաններին. ՈՉԻՆՉ՝ լուռ նստած է, իր լռությունից ոստիկանները հասկանում են, թե մենք բոլորս Տարոնի հետ միասին ինչ ենք ասում իրենց։ Այս պայքարը անկասելի էԱվելին11:2817.05.22 -
ՔաղաքականՆոր Նորքի բաժին, մեր օրեր. ինչպես են ոստիկանները բռնի ուժ կիրառում երիտասարդների նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹՆոր Նորքի բաժին, մեր օրեր. ինչպես են ոստիկանները բռնի ուժ կիրառում երիտասարդների նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին11:2517.05.22 -
ՀասարակականՈստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 286 քաղաքացի«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 286 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից ընդդիմության ներկայացուցիչները մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում։Ավելին11:1817.05.22 -
ՔաղաքականՎախեցած քպականները հիմնականում մեղադրում են վարչապետին և իրավապահ համակարգինՎախեցած քպականները հիմնականում մեղադրում են վարչապետին և իրավապահ համակարգինԱվելին11:1517.05.22 -
ՔաղաքականԱրմեն Աշոտյանը բերման է ենթարկվելԲռնեցին ստոր ձեւով։ Չթողնելով, որ ծաղիկ խոնարհեմ ցեղասպանությունների զոհերի հուշակոթողի մոտ։ Թարմացում՝ Էրեբունի բաժանմունքում եմ։Ավելին11:0517.05.22 -
ՔաղաքականՄենք գիտենք ինչի համար ենք այս ամեն ինչն անում, բերման ենթարկվելուց պետք չի վախենալ. Լևոն ՔոչարյանՀՀ երկորրդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն այսօր առավոտյան անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման էր ենթարկվել։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա տեղեկացրել է, որ իրեն և իր հետ ակցիա իրականացնող քաղաքացիներին ոստիկանները բերման ենթարկելիս տարել են Զեյթունի բաժին, շուրջ 50 րոպե պահելուց հետո ասել են, թե բաժնում տեղ չկա։ «Հիմա էլ տանում են ոստիկանության Էրեբունու բաժին։ Մեր մոտ տրամադրությունը մարտական է, մենք գիտենք ինչի համար ենք այս ամեն ինչն անում։ Պայքարը շարունակում ենք, բերման ենթարկվելուց պետք չի վախենալ», - ասաց Լևոն Քոչարյանը։Ավելին10:5717.05.22 -
ՔաղաքականԵրևանը կանգնած է․ ավելի քան 50 փողոց այս պահին փակ է․ Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹՀայեր ջան, բարի լույս։ Կեցցե՛ք սիրելիներս։ Երևանը կանգնած է։ Ավելի քան 50 փողոց այս պահին փակ է։ Ու այդ թիվն անընդհատ մեծանում է։ Երևանում շատ հաճելի, արևոտ և հաղթական տրամադրություն է։ Սիրելի քաղաքացիներ, իջեք փողոց, միացեք ձեր քույրերին ու եղբայրներին։ Մեր գործն արդար է ու ճիշտ ուղղությամբ առաջ է գնում։ Միասին մինչև հաղթանակ։Ավելին10:5517.05.22 -
ՔաղաքականԵրևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 155 քաղաքացի«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 155 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից ընդդիմության ներկայացուցիչները մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում։Ավելին10:4717.05.22 -
ՔաղաքականՍովորական խուժաններ են, որոնք մարդկանց հետ փողոցայինի նման են վարվում․ Բաբայանը՝ պարեկային ծառայության մասինՀենց այս պահին Մաշտոցի պողոտայում (Փակ շուկա) պատռվեց Պարեկային ծառայության միֆը: Պարզվում է սովորական խուժաններ են, որոնք մարդկանց հետ փողոցայինի նման են վարվում:Ավելին10:4517.05.22 -
ՔաղաքականԱպօրինի ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության անդամներին և բազմաթիվ քաղաքացիների․ Արսեն ԲաբայանՈստիկանությունը խախտելով խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց սահմանադրական իրավունքը, անհամաչափ և բիրտ ուժի կիրառմամբ, Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հատվածից ապօրինի ձերբակալեց «Հայրենիք» կուսակցության անդամներին և բազմաթիվ քաղաքացիների: Այս պահին ապօրինի ձերբակալված են Կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, մամուլի քարտուղար Սոս Հակոբյան, կուսակցության բազմաթիվ անդամներ, որոնց մեջ են Դավիթ Բաղդադարյանը, Ազատ Զաքարյանը:Ավելին10:3517.05.22 -
ՔաղաքականՆրանք, ովքեր ասում էին՝ ուրա՞ զորքը, հենա այստեղ է՝ իշխանությունը բերել է հավաք ցրելու. ԱբրահամյանՓաշինյանի քմահաճույքների շրջանակներում խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներին փորձում են բերման ենթարկել։ Ոստիկանների ներկայացուցիչը գոռաց՝ «զորքը բերեք»։ Նրանք, ովքեր ասում էին ուրա՞ զորքը, հենա այստեղ է՝ իշխանությունը բերել է հավաք ցրելու։Ավելին10:2517.05.22