Լրահոս
Քաղաքական
22:05
16.05.22
199

Մեր ամենաուժեղ զենքը միասնականությունը և համերաշխությունն են, որոնք ցանկացած իրավիճակում հաղթելու են կազմակերպված սադրանքներին. Սաղաթելյան

Img default alt hy

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է.

«Սիրելի հայրենակից, մայիսիս 17-ին, ժամը՝ 08:00-ին

-բոլորիդ խնդրում եմ միանալ ձեր գտնվելու վայրի մոտ իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաներին:

-բոլոր վարորդներին խնդրում եմ հատկապես այդ ժամերին ազդանշաններով միանալ բողոքի ակցիաներին

-աշխատանքի շտապող մեր բոլոր քաղաքացիներին խնդրում եմ տեղեկացնել ձեր գործատուներին, որ արդար բողոքի դրսևորման պատճառով դուք չեք կարող ներկայանալ աշխատանքի

-դպրոցներ և բուհեր շտապող մեր երիտասարդներին կոչ եմ անում բոյկոտել դասերը և միանալ փողոցում բոլորիս ապագայի համար պայքարող արժանապատիվ հայրենակիցներին

-բոլորին հորդորում եմ կողքի ակցիաների ժամական զերծ մնալ սադրանքներին տրվելուց: Մեր ամենաուժեղ զենքը միասնականությունը և համերաշխությունն են, որոնք ցանկացած իրավիճակում հաղթելու են կազմակերպված սադրանքներին:

Կազմակերպված, առանց հիասթափվելու, նոր ուժով շարունակում ենք պայքարը՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս անվտանգ ապագայի»: