Լրահոս
Քաղաքական
21:10
16.05.22
148

Վաղն առավոտյան մեկնարկում է խաղաղ անհնազանդության նոր փուլը. Աշոտյան

Img default alt hy

Հարգելի հայրենակիցնե’ր, վաղն առավոտյան մեկնարկում է խաղաղ անհնազանդության նոր փուլը, գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Եթե կարող եք և որոշել եք մասնակցել հակապետական ռեժիմի դեմ մեր հերթական գործողություններին, բայց դեռ չեք կազմակերպվել կամ ինքնակազմակերպվել, կարող եք միանալ ինձ և մեր համախոհների խմբին։

Կսպասեմ ձեզ վաղը 08:00-ին Ֆրանսիայի հրապարակում՝ Մաշտոցի պողոտայի դեպի Մատենադարան նայող եզրին, պարեկային ծառայության մեքենաների հարևանությամբ»։