Լրահոս
Իրավական
22:45
16.05.22
156

Փաշինյանը կձերբակալվի՞. պետական դավաճանության գործով՝ վարչապետին հարցաքննելու թույլտվություն կա

Դավաճանության գործով քննչական կոմիտեում գտնվող գործի շրջանակներում այս շաբաթ հավանաբար կհարցաքննվի Նիկոլ Փաշինյանը: Զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը ենթադրում է, որ առաջիկա օրերին է տեղի ունենալու հարցաքննությունը:

Դա նրանց պահանջն է, որի վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել դատախազություն: Տուժողի իրավահաջորդ ճանաչված 15 ծնող արդեն հարցաքննվել է: Զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը, հարցաքննության ժամանակ պնդել է, որ Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել խորհրդարանում, երբ հայտարարել է, թե ինքը կարող էր կանխել պատերազմը, կլիներ նույն իրավիճակը, պարզապես առանց զոհերի: