Լրահոս
2022-06-08
-
Միջազգային«3+3» ձևաչափով Հարավային Կովկասի հարցով երկրորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում. Լավրով«3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի հաջորդ՝ երկրորդ անընդմեջ հանդիպումը Հարավային Կովկասի հարցով նախապատրաստվում է և տեղի կունենա մոտ ապագայում։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Առաջին հանդիպումն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց մենք շեշտում ենք, որ միշտ ուրախ կլինենք, որ Վրաստանը միանա։ Հաջորդ հանդիպումը նախատեսվում է շատ մոտ ապագայում, հուսով եմ, որ կկարողանանք այդ մասին հայտարարել»,- ասել է Լավրովը։Ավելին15:0008.06.22 -
ՀասարակականԵ՞րբ կբացվի Ծիծեռնակաբերդի խճուղին. մեկնաբանում են քաղաքապետարանիցԼենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող փլուզված ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները ամենայն հավանականությամբ կավարտվեն մինչեւ շաբաթվա վերջ եւ ճանապարհը երկկողմանի կբացվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Սարդարյանը։ «Այսօր արդեն սկսել են իրականացնել բետոնապատման աշխատանքներ, մինչեւ շաբաթվա վերջ ճանապարհը երկկողմանի երթեւեկելի կլինի»,- ասաց նա:Ավելին14:5508.06.22 -
ՀասարակականԽոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. UAZ Hunter-ում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտիԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 17 կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։ UAZ Hunter մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և այդ պահին նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Այնուհետև ժամանած հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։ Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։Ավելին14:4508.06.22 -
ՀասարակականՔաշաթաղի շրջանից տարհանված ընտանիքում ծնվել են 12-րդ և 13-րդ զավակներըԿենտրոնում լույս աշխարհ են եկել երկու տղաներ։ Ծնողները Արցախի Քաշաթաղի շրջանից են տարհանվել և հանգրվանել մեր մարզում։ Խորհրդանշական անուններով փոքրիկ Մոնթեն և Նժդեհը ծնվել են 7 քույրերից և 4 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը։ Փոքրիկները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով՝ մեր փորձառու բժիշկ-մանկաբարձների շնորհիվ: Երեխաներն ու մայրը՝ 39-ամյա Մարիամը, իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն։ Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և ողջ անձնակազմը շնորհավորում են փոքրիկների լույս աշխարհ գալու առթիվ, մաղթում են խաղաղ ու անհոգ մանկություն, նրանց և բոլոր մանուկներին։Ավելին14:3508.06.22 -
ԱրցախՓառուխում ռուսները անցակետ են դրել և չեն թույլատրում մտնել գյուղ, իսկ Քարագլխում ադրբեջանական դրոշներ են․ ի՞նչ իրավիճակ է ներխուժումից երեք ամիս անց Արցախի այդ հատվածումՇուրջ երեք ամիս է անցել, ինչ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական զինուժը նոր դիրքեր էր գրավել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ՝ զբաղեցնելով նաև կարևոր նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։ Թեև պաշտոնական հայտարարություններում նշվում էր, որ ռուսական կողմը իր պատասխանատվության գոտուց պետք է ապահովի ադրբեջանցիների դուրսբերումը, տեղացիների փոխանցմամբ՝ Փառուխում և Քարագլխում որևէ փոփոխություն չկա։ Ադրբեջանական բանակը շարունակում է դիրքավորված մնալ Փառուխից մի քանի մետր հեռավորության վրա, գյուղում ռուսներ են, իսկ հայերը չեն կարողանում վերադառնալ հարազատ գյուղ։ Tert.am-ը զրուցել է Փառուխի նախկին գյուղապետ Արտյուշա Միքայելյանի հետ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է ներկա պահի Փառուխում։ «Ռուսները Փառուխի մոտ անցակետ են տեղադրել, ոչ ոքի թույլ չեն տալիս մտնել գյուղ։ Վերջերս անգամ գյուղապետն է փորձել մտնել, չեն թույլատրել։ Իրավիճակը Փառուխում որևէ փոփոխություն չի կրել, գյուղում շարունակում են մնալ ռուսական զորքերը, իսկ գյուղից մոտ 200 մ քանի մետր հեռավորության վրա ադրբեջանցիները։ Փառուխի բնակիչները, որոնք ադրբեջանցիների առաջխաղացումից հետո լքել էին գյուղը, այլևս չեն կարողացել վերադառնալ գյուղ, իրենց իրերը, տունը, անասունները, ամեն ինչ մնացել է գյուղում, թե ադրբեջանցիները տարել են դրանք, ինչ են արել, արդեն տեղյակ չեմ։ Հիմա ամեն մեկը մի գյուղում է տեղավորվել, մի մասն էլ Ստեփանակերտում վարձով է ապրում։ Ես էլ իմ ընտանիքով այժմ Ստեփանակերտում վարձով եմ ապրում»,- ասաց Միքայելյանը։ Ինչ վերաբերվում է Քարագլուխ բարձունքին, նախկին գյուղապետը նշեց․ «Քարագլխում ադրբեջանական դրոշներ են հիմա տեղադրված, իմ աչքով եմ տեսել, ասում են բարձունքի վրա ռուս զինվորականներ էլ կան, բայց ես ադրբեջանական դրոշներ եմ տեսել այնտեղ, ամեն ինչ այնպես է, ինչպես ամիսներ առաջ էր, նոր բան չկա»։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը և առաջ եկել գյուղի ուղղությամբ՝ զբաղեցնելով նաև կարևոր նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ էին սկսվել՝ ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ, սակայն ամիսներ անց ադրբեջանցիները շարունակում են մնալ Փառուխից մի քանի մետր հեռավոության վրա։Ավելին14:2508.06.22 -
Քաղաքական«Ես կարող էի չսպանել ձեր երեխաներին»․ ԱԺ-ում Նիկոլը խոստովանել է, որ ինքն է երկրի ողբերգության միակ պատասխանատուն․ ԶաքարյանՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի՞նչ է մտածում և խոսում Նիկոլն այս պահին: Դա հետևյալն է. «...Ես կարող էի չսպանել ձեր երեխաներին, բայց որպեսզի դուք ինձ «ներեք» Շուշիի, Հադրութի, Քարվաճառի ու Քաշաթաղի հանձնումը (որը նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համար էր անակնկալ)` ստիպված սպանել տվեցի 5000-ից ավելի հայ մարդու: Այդպես ավելի հեշտ ստացվեց հանձնելը: Նաև թուրքերն են գոհ ու շնորհակալ»: Ցանկացած դատարանի համար` զորեղ փաստ-խոստովանություն: ԱԺ-ում Նիկոլը բացահայտ խոստովանել է, որ ինքն է երկրի ողբերգության միակ պատասխանատուն և հեղինակը: Մնում է, որ մենք մեր մեջ ուժ գտնենք ու դուրս բերենք մեր ժողովրդին այս վտանգավոր խայտառակությունից: Մենք իրավունք չունենք մեր ժողովրդին դնել թուրքի ոտքերի տակ»։Ավելին14:1508.06.22 -
ՀայաստանԵՄ դեսպանը բոլոր կողմերին կոչ է անում չլարել ներքաղաքական իրավիճակը և ձեռնպահ մնալ ատելության խոսքիցԵվրոպական Միությունը չափազանց կարևորում և աջակցում է ժողովրդավարական կառավարման համակարգի բարեփոխումները, իրավունքի գերիշխանության հաստատումը, խտրականության դեմ պայքարը Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասել է ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը: «Մենք մշտապես աջակցել ենք արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը, ինչի նպատակով երկարաժամկետ ու կարճաժամկետ աջակցություն ենք տրամադրել: Մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ Հայաստանը վերջին տարիներին գործադրել է ժողովրդավարական գործընթացների առումով: Նաև շատ կարևոր է այն, որ քաղաքական ղեկավարությունը հանձնառու է շարունակել սահմանադրական բարեփոխումները, որոնք նախատեսված են դատաիրավական բարեփոխումների 2019-2021 թվականների ռազմավարությամբ», - ընդգծել է Վիկտորինը: ԵՄ դեսպանի խոսքով՝ անկախ դատական համակարգը ժողովրդավարական երկրում երաշխավորն է մարդկանց իրավունքների և ազատությունների, ուստի Սահմանադրական դատարանը կարևոր դերակատարում ունի ամրապնդելու հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ: «Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, և մենք շատ տպավորված ենք, որ իշխանությունները պատրաստակամորեն շարունակում են ընթանալ բարեփոխումների ուղիով: Ներկայումս երկրում մեծ լարվածություն կա, և շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերն աշխատեն միասին՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Մենք ուշի ուշով հետևում ենք երկրում ներքաղաքական իրավիճակին և բողոքի ցույցերին: Բոլոր կողմերին մեկ ուղերձ ենք փոխանցում՝ նվազեցնել լարող իրավիճակը: Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան ազատ բարձրաձայնել իրենց կարծիքը, իսկ իրավապահ մարմիններն ու ոստիկանական ուժերը պետք է ձեռնպահ մնան բիրտ ուժի գործադրումից: Տեղի ունեցած որոշ միջադեպեր ենթակա են քննության, որոշ դեպքերում դա արդեն իսկ տեղի է ունենում, գործերը հասնում են դատարան և կայացվում է որոշում: Այդպես է աշխատում ժողովրդավարությունը», - ասել է Վիկտորինը: ԵՄ դեսպանը կարևորել է, որ Հայաստանում բոլոր կողմերը ձեռնպահ մնան ատելության խոսքից, սադրանքներից: Նրա խոսքով՝ պետք է դատապարտվի ցանկացած բռնություն: «Այս իրավիճակում, կարծում եմ, որ ավելի քան կարևոր է խրախուսել վստահությունը մեր Սահմանադրական դատարանի և դատական համակարգի նկատմամբ», - եզրափակել է Վիկտորինը:Ավելին14:0008.06.22 -
Արտաքին քաղաքականությունԼավրովը և Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումըՌուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, հաղորդում Է Sputnik Азербайджан-ը: «Մենք քննարկել ենք Հարավային Կովկասում գործող «3+3» ձեւաչափը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը։ Ես շնորհակալ եմ Ռուսաստանին այդ հարցերում ցուցաբերվող աջակցության համար», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո: «Թուրքիան գտնում է, որ համապարփակ խաղաղ համաձայնագրի ստորագրումը, հատկապես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, կարեւոր է տարածաշրջանում կայունության համար», - հավելել Է Չավուշօղլուն:Ավելին13:5608.06.22 -
ՔաղաքականԶարեհ Սինանյանը խուլիգան է անվանել Հայաստանի ցուցարարներին․ մանրամասներ՝ Սինանյանի դեմ անցկացված ակցիայիցNews.am-ը գրում է. Լոս Անջելեսում հայկական համայնքի հետ հանդիպմանը սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչ, ակցիայի մասնակից Վիգեն Սոսիկյանը։ «Զարեհ Սինանյանի այցը գաղտնի էր պահվում հայկական համայնքից, մեզ նախօրոք չեն ասել հանդիպման մասին։ Մենք հանկարծակի իմացանք, որ ինքը Չիկագոյում է եւ որ պետք է գա Լոս Անջելես՝ հայկական համայնքի հետ հանդիպելու։ Դրանից հետո համայնքի ներկայուցուցիչները հավաքվել են սրահում՝ հանդիպման։ Զարեհ Սինանյանի՝ սենյակ մուտք գործելուց հետո ակցիայի մասնակիցներով մեր դժգոհությունը հայտնեցինք իրեն եւ իր իշխանության վարած հակահայկական քաղաքականությանը։ Հանդիպման կազմակերպիչները բավական կոշտ եւ գռեհիկ արտահայտություններ արեցին մեր հասցեին՝ փորձելով ձախողել մեր նախաձեռնությունը։ Նույնիսկ քաշքշուկ եղավ, բայց ցուցարարները շատ զուսպ էին եւ ազատեցին սրահը»,- նշեց Սոսիկյանը։ Վիգեն Սոսիկյանի խոսքով՝ ակցիայի մասնակիցների՝ սրահից դուրս գալուց հետո Սինանյանի հետ հանդիպմանը մնաց ընդամենը 15 հայ։ «Ընդորում՝ 15 հայերից մի քանիսը հենց հանդիպման կազմակերպիչներն էին։ Մինչդեռ 2018 թվականին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին հազարավոր հայեր դիմավորեցին նույն սրահում։ Սա վկայությունն է այն բանի, որ այս իշխանությունը վաղուց կորցրել է հարգանքը եւ հեղինակությունը հայերի մոտ»,- նկատեց Վիգեն Սոսիկյանը։ Ակցիայի մասնակցի խոսքով՝ սրահից դուրս գալուց կարճ ժամանակ անց ինքը որոշել է վերադառնալ սրահ՝ Զարեհ Սինանյանին հարցնելու՝ Արցախը կարո՞ղ է լինել Ադրբեջանի կազմում։ «Մոտ 15 րոպե ես սպասեցի իմ հարցը տալուն, եւ այդ ընթացքում որեւէ խոսք չեղավ Արցախի մասին․ ասես դա չէ մեր օրհասական հարցը։ Փոխարենը Զարեհ Սինանյանը Հայաստանի ցուցարարներին խուլիգան անվանեց։ Ես իրեն հարցրի՝ Զարեհ, ճի՞շտ է, որ Արցախը լինի Արդբեջանի կազմում, թե՝ ոչ։ Ինքը փորձեց տարբեր կերպ խուսափել հարցից, ասաց՝ ոչ մի հայ չի ուզի, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Նորից հարցրի՝ ուրեմն՝ ձեզ համար ե՞ւս Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եւ նա համաձայնեց։ Սա լրջագույն շեղում է Նիկոլի տեսակետից։ Նշանակում է, որ Սինանյանը դա ասաց կամ ճնշման տակ, կամ էլ, իրոք, այդպես է մտածում, եւ իր ու Նիկոլ Փաշինյանի միջեւ ճեղքեր են առաջացել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Վիգեն Սոսիկյանի՝ Զարեհ Սինանյանը կապ չի պահում հայկական համայնքի հետ։ «Մեզ համար Զարեհը սփյուռքի Նիկոլն է։ Եվ ինչպես Նիկոլը շփում չունի Հայաստանում հասարակության հետ, այնպես էլ Զարեհը մեզ հետ չունի։ Իրենք կարծում են, թե սփյուռքում իրենց մի քանի կողմնակիցների հետ հանդիպելով կապ են պահպանում Հայաստանի եւ սփյուռքի միջեւ եւ կոծկում են իրենց դավաճանությունը»,- հավելեց Վիգեն Սոսիկյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ տապալվել է։ Համացանցում հրապարակված տեսանյութում երեւում է, որ երբ Զարեհ Սինանյանը մտնում է դահլիճ, մասնակիցները «Զարեհ՝ դավաճան» վանկարկումներով են դիմավորում նրան։ Իրավիճակն ավելի լարվեց. հանդիպման մասնակիցները վանկարկեցին՝ «Արցախը հայկական է, Նիկոլը թուրքական է», «Նիկոլ՝ թուրք», «Նիկոլ՝ դավաճան», «Զարեհ՝ դավաճան»: Այդ ընթացքում Զարեհ Սինանյանը լքեց դահլիճը։Ավելին13:5008.06.22 -
ՀասարակականՄահացել է Բուզլուխի ջոկատի հրամանատար Համլետ ՍտեփանյանըԱյսօր գիշերը Կալինինգրադում մահացել է Բուզլուխի ջոկատի հրամանատար` Համլետ Ստեփանյանը։ Հերոս Մարդ` ով բազմաթիվ հայ գերիների է փոխանակել։ Մարդ ով ազատագրել է Բուզլուխ֊Էրքեջ֊Մանաշիդը։ Մարդ, ով ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դին անձամբ է Գետաշենից տեղափոխել անտառներով Շահումյան և ուղարկել Երևան։ Խոնարհվում ենք հիշատակիդ առաջ, ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱվելին13:4408.06.22 -
ՀասարակականՀայաստանն արբանյակը գնել է գաղտնիության պայմաններում, թե որքան գումար է ծախսվել բյուջեից ևս գաղտնիք էԿառավարության մայիսի 26-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը։ Արբանյակն արձակվել է ԱՄՆ Կանավերալի հրվանդանում գտնվող տիեզերակայանից՝ SpaceX ընկերության տիեզերանավով՝ հայկական պետական «Գեո կոսմոս» փակ բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։ «Սատլանտիս» ընկերության կայքում վարչապետի հայտարարություից հետո որևէ տեղեկություն չկար Հայաստանի արբանյակի մասին, տեղեկություն չկար նաև այն մասին, թե որքան է արժեցել արբանյակը և ինչ միջոցներով է այն գնվել։ Այս հարցերի շուրջ Tert.am –ը հարցում էր ուղարկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ Նախարարությունից հայտնեցին, որ աշխատանքներն ընթացել են գաղտնիության ռեժիմով և հայկական կողմն է խնդրել, որպեսզի որևէ հրապարակում չարվի: Տեղեկությունը արդեն հանրայնացվել է։ Հարցման պատասխանի մեջ նշված էր, որ արբանյակի ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից: Գնման գործընթացը տեղի է ունեցել գաղտնիության պայմաններում և արբանյակի արժեքի մասին տեղեկությունը հրապարակման ենթակա չէ: Ինչ վերաբերում է հարցին՝ Հայաստանը գնել, թե վարձակալել է արբանյակը, ԲՏԱ նախարարությւոնից հայտնեցին, որ Հայաստանը չի վարձակալել այդ արբանյակը, այլ գնել է: Այն ՀՀ սեփականություն է:Ավելին13:3908.06.22 -
Իրավական15 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել, տասը կալանավորվել են՝ հունիսի 3-ի իրադարձությունների փաստով15 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել կառավարական ամառանոցի մոտ հունիսի 3-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների փաստով: Քննչական կոմիտեն հայտնել է, որ զանգվածային անկարգություների հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում 10 մարդ կալանավորվել է, 4-ի նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոցներ են ընտրվել, ևս 1-ին ձերբակալել են ու կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան:Ավելին13:3208.06.22 -
ՀասարակականԱրծվաբերդցի երիտասարդները վիճաբանել են համագյուղացու հետ, հարվածներ հասցրել նրան, դանակահարել․ 2 անձ կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արծվաբերդ բնակավայրում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնում է Քննչական կոմիտեն։ Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի 30-ամյա բնակչի՝ կտրած-ծակած վնասվածքներ ստանալու մասին հաղորդումը ստացվել է 2022թ. հունիսի 3-ին՝ ժամը 01:50-ին, «Բերդ» բժշկական կենտրոնից: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը վնասվածքները ստացել է համագյուղացի երիտասարդների հետ վիճաբանության ընթացքում: Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 2-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արծվաբերդ բնակավայրի բնակիչներ, հասակակից երիտասարդները խանութ-սրահի մոտ չնչին շարժառիթով վիճաբանել են 30-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել վերջինիս, իսկ նրանցից մեկն իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: 30-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Արծվաբերդի երկու բնակիչները ձերբակալվել են և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով խոստովանական ցուցմունքներ։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառոմներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:Ավելին13:2608.06.22 -
ՀասարակականԾառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀունիսի 8-ին, ժամը 11։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եզնիկ Կողբացի 28 հասցեի մոտակայքում ծառի ճյուղն ընկել է կայանած 4 ավտոմեքենայի վրա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:Ավելին13:2008.06.22 -
ԻրավականԱնծանոթ անձը դանակահարել է 17-ամյա տղայինՀունիսի 7-ին, ժամը 14.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում մի խումբ անձինք վիճում են: Քիչ անց հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության տեղափոխված 17-ամյա պատանին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայում անծանոթ անձը դանակահարել է իրեն: Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայում նկատել են, որ վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը դանակով խփել է մյուսին և դիմել փախուստի: Պարեկները հետապնդել են նրան և Կորյունի փողոցում բռնելով՝ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: 16-ամյա պատանին տվել է խոստովանական բացատրություն: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին13:1208.06.22 -
ՔաղաքականԴատական իշխանության մասին խորհրդաժողովին ընդդիմությունը չի հրավիրվել. ակցիա՝ «Մարիոթ» հյուրանոցի մոտԱռավոտյան Դիմադրության շարժման անդամները հանրապետության հրապարակում ակցիա են արել այն պահին, երբ «Մարիոթ» հյուրանոցում ընթանում էր դատական իշխանության վերաբերյալ խորհրդաժողով: Եվրոպայի խորհրդի կազմակերպած այս քննարկմանը նույնպես չեն հրավիրել խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներին, ինչպես չէին հրավիրել «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօրվա խորհրդաժողովին մասնակցել են Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահները, պետական այլ պաշտոնյաններ, Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը։ Ընդդիմադիր պատգամավորիներին չհիրավիրելու փաստի առթիվ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ եզրակացությունը կկազմեն՝ Հայաստանում եվրոպական կառույցները ներկայացնող պաշտոնյանների վերաբերյալ և այդ մասին կտեղեկացնեն Եվրոպայի խորհրդին։Ավելին13:0508.06.22 -
ՀասարակականՀայտնաբերվել է 2.2 մլն դր-ի հատված ընկուզենիՈւժեղացված վերահսկողության արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Շիկահող համայնքի հարակից տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են ապօրինի հատված 22 խմ ընկուզենի տեսակի ծառ, որի շրջակա միջավայրին հասցված վնասի չափի հաշվարկը գերազանցել է 2.200.000 դրամը։ Նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանություն։Ավելին12:5508.06.22 -
ԱշխարհԻրանում երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 17-ի․ ՏԵՍԱՆՅՈՒԹYJC գործակալությունը հայտնում է, որ Իրանում ռելսերից ուղևորատար գնացքի դուրս գալու հետևանքով զոհվածների թիվը հասել է 17-ի։ Նշվում է, որ վթարը հավանաբար տեղի ունեցել էքսկավատորի հետ գնացքի բախման հետևանքով: Հարավային Խորասան նահանգում վթարված գնացքում գտնվել է մոտ 430 ուղևոր:Ավելին12:5008.06.22 -
ԻրավականԱրամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, պայքարը շարունակվելու է մինչև վերջ. փաստաբաններԱյսօր 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Հրաչիկի Սիմոնյանը: Արամ Սիմոնյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ «2018 թվականից սկսված խայտառակ ապօրինի հետապնդումներ նախաձեռնած անձինք կարող են իրենց բավարարված զգալ»։ «Արամ Սիմոնյանի հետ պատիվ ենք ունեցել ծանոթանալու 2018 թվականից հետո, ցավոք, այնպիսի հանգամանքներում, որոնք չպետք է առնչություն ունենային նրա կարգի մարդուն։ Քրեական գործ, մեղադրանք, խափանման միջոց հասկացություններն ու Արամ Սիմոնյանի անձը պարզապես անհամատեղելի էին։ Անհնար էր նրա հետ անգամ քննարկել իրեն առաջադրված մեղադրանքը, ամոթ էր պարզապես։ Համապատասխան արժեքներով ապրող ու դրանց հավատացող մարդ լինելով, Արամ Սիմոնյանն այդպես էլ հրաժարվեց հասկանալ, որ մարդուն կարելի է հանիրավի մեղադրել, կարելի է պատվերով քննություն նախաձեռնել, պարզել, որ քննելու որևէ բան անգամ գոյություն չունի, բայց շարունակել հետապնդումները։ Ցանկանում ենք տեղեկացնել հանրությանը, որ Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, պայքարը շարունակվելու է մինչև վերջ, մինչև Արամ Սիմոնյանի անմեղությունը հաստատող ակտի կայացում», - ասված է փաստաբանների հայտարարությունում։Ավելին12:4508.06.22 -
ԱշխարհWildberries-ի ղեկավարը՝ ընկերության անունը վերաբրենդավորելու մասին«ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկը չի բացառել ընկերության անվանումը ռուսերենով վերաբրենդավորելը։ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը և բիզնեսի ներկայացուցիչները ֆորումի ընթացքում նշել են, որ օտարերկրյա անվանումները նպաստում են ապրանքի ավելի ակտիվ վաճառքին` հասարակության մեջ ձևավորված ավանդույթի շնորհիվ։ «Չեմ կարող խոստանալ, որ ռեբրենդինգ կանենք, կմտածենք»,- ասել է Բակալչուկը։Ավելին12:4008.06.22