Լրահոս
Քաղաքական
13:05
08.06.22
146

Դատական իշխանության մասին խորհրդաժողովին ընդդիմությունը չի հրավիրվել. ակցիա՝ «Մարիոթ» հյուրանոցի մոտ

Առավոտյան Դիմադրության շարժման անդամները հանրապետության հրապարակում ակցիա են արել այն պահին, երբ «Մարիոթ» հյուրանոցում ընթանում էր դատական իշխանության վերաբերյալ խորհրդաժողով:

Եվրոպայի խորհրդի կազմակերպած այս քննարկմանը նույնպես չեն հրավիրել խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներին, ինչպես չէին հրավիրել «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօրվա խորհրդաժողովին մասնակցել են Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահները, պետական այլ պաշտոնյաններ, Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը։ Ընդդիմադիր պատգամավորիներին չհիրավիրելու փաստի առթիվ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ եզրակացությունը կկազմեն՝ Հայաստանում եվրոպական կառույցները ներկայացնող պաշտոնյանների վերաբերյալ և այդ մասին կտեղեկացնեն Եվրոպայի խորհրդին։