Լրահոս

2022-06-08
  • Img default alt hy
    Հասարակական
    «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել․ ԱԻՆ
    ունիսի 8-ին, ժամը 14։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
    17:13
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամոթ՛ Ձեզ, բոլոր վիրավորներից ծնկաչոք ներողություն խնդրեք. պատգամավորների ակցիան՝ Առողջապահության նախախարությունում
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է․ «Այսօր Ասպրամ Կրպեյանի և Աննա Մկրտչյանի հետ գնացել էինք Անահիտ Ավանեսյանին ասելու, որ ինքը կրում է ոստիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու և իհարկե դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև այսքանից հետո դեռ հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ»:
    16:58
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Դիմադրություն» շարժման հադրութցի մասնակիցը կալանքից ազատ է արձակվել
    ««Դիմադրություն» շարժման մասնակից Դավիթ Ավագյանը, որը մեկ ամիս առաջ կալանավորվել էր խուլիգանություն կատարելու համար, կալանքի ժամկետի լրանալուն պես ազատ է արձակվել։ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Ավագյանի փաստաբան Մհեր Հակոբյանն ասաց, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Նշենք, որ Դավիթ Ավագյանը մայիսի 2–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մասնակցել էր Երեւանում անցկացվող «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաներին։ Երկու օր անց՝ մայիսի 4–ին, կարմիրբերետավորները Ավագյանին բերման էին ենթարկել Կիեւյան կամրջի մոտից։ Ըստ փաստաբանի՝ Արաբկիրի ոստիկանության բաժնում գրել են, որ Դավիթ Ավագյանին բերման են ենթարկել խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Ըստ ոստիկանության, Դավիթ Ավագյանին ձերբակալելու հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ նա չունի բնակության մշտական հասցե։ Մհեր Հակոբյանն ասել էր, որ Դավիթը Հադրութից է, պատերազմի հետեւանքով կորցրել է տունն ու տեղափոխվել Երեւան: Փաստաբանի համոզմամբ՝ այս գործում քրեական իրավունք չկա, սա քննչական կոմիտեի կողմից պատժիչ գործողություն է։ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ավելի վաղ ոչ իրավաչափ էր ճանաչել ձերբակալումը, սակայն բավարարել էր ՔԿ–ի միջնորդությունը եւ մեկ ամսով կալանավորել ակցիայի մասնակից Դավիթ Ավագյանին։ Փաստաբանը բողոքարկել էր դատարանի որոշումը, որը սակայն մերժվել էր։ Գործը նախաքննության փուլում է»։
    16:43
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բեռլինում զանգվածային վրաերթի հեղինակը 29-ամյա հայ է
    Հայտնում են առնվազն մեկ զոհի և տասնյակ վիրավորների մասին։ Գերմանական DPA գործակալության փոխանցմամբ՝ տղամարդը Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասում վրաերթի է ենթարկել անցորդներին, ապա մխրճվել խանութի ցուցափեղկի մեջ։
    16:38
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեքսիկայում կախովի կամուրջ է փլուզվել բացման արարողության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Դեպքը տեղի է ունեցել Կուերնավակա քաղաքում: Տուժել է առնվազն 8 մարդ, նրանց թվում է տեղական վարչակազմի ղեկավարը կնոջ հետ։
    16:32
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան. վաղը՝ ժամը 09:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում. Սաղաթելյան
    ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Հայ ժողովուրդն արդեն ձևակերպել է սեփական օրակարգը, որն այսօր քննարկվում և պաշտպանվում է Հայաստանի փողոցներում ու հրապարակներում եւ ներկայացվում է միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստան ժամանող միջազգային գործընկերներին։ Մեր ժողովրդի կենսական շահերից բխող առաջնահերթությունները որևէ կապ չունեն այն օրակարգի հետ, որով փակ դռների հետևում բանակցում են Հայաստանի իշխանություն ներկայացողները: Ուստի վաղը` հունիսի 9-ին, ժամը 09:00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի մեր ժողովրդի ձայնը հերթական անգամ լսելի դարձնենք և մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնենք, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի մեր անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի: P.S. Սիրելի հայրենակիցներ, իսկ վաղը 19:00-ին կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի:
    16:27
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի են ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերը
    Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 9-ին, ժամը 18:00-ից, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա հունիսի 10-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին համալսարանի հանրային կապերի ծառայությունից: Հունիսի 9-ին, ժամը 17:00-ին ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մոտ կլինեն ավտոբուսներ, որոնք համալսարանականներին կտեղափոխեն Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի:
    16:22
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ իրավիճակ՝ Զվարթնոց օդանավակայանում. էլեկտրոնային հասցեով նամակ է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է դրված
    «Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Զվարթնոց միջազգային օդանավակայանի էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին օդանավակայան են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատից։ Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու սակրավորները։   Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Ահազանգով ժամանել են նաև բժիշկների հերթապահ 2 խումբ։  
    16:16
    08.06.22
    Ավելին
  • Հայաստան
    ՄԻՊ-ի կարծիքով՝ ոստիկանների գործողությունները փայլուն չեն
    Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը համաձայն չէ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, որ ոստիկանների գործողությունները քաղաքացիների դեմ «փայլուն են»: Գրիգորյանն Ավանեսյանի նման չի զարմանում ոստիկանների համբերության վրա, քանի որ համարում է, որ համբերության հարցում էլ ոստիկանները դեռ անելիք ունեն:
    16:10
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերաքննիչ դատարանը հրաժարվում է փաստաբանին տեղեկացնել Իգոր Խաչատուրովի գործով դատական նիստի օրվա և ժամի մասին
    Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հրավիրում է լրատվամիջոցների և ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը Իգոր Խաչատուրովի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նախապատրաստվող հանցագործության վրա։ «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահին և նույն վայրում աշխատող Տիգրան Սիմոնյանին եմ ներկայացրել հիշյալ միջնորդությունը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, սույն թվականի հունիսի 6-ից իր տրամադրության տակ ունենալով Իգոր Խաչատուրովի վերաբերյալ նյութերը, արդեն 2-րդ օրն է՝ հրաժարվում է ինձ տեղեկացնել դատական նիստի օրը և ժամանակը։ Երեկ եղել եմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ ինձ դատավորի աշխատակազմից հավաստիացրել են, որ դատական նիստ դեռևս նշանակված չէ, այսօր նույնպես չեն տեղեկացրել դատական նիստի օրվա և ժամի մասին, իսկ հաշվի առնելով օրենսդրական պահանջը՝ դատական նիստը կարող է առավելագույնը տեղի ունենալ վաղը։ Այդ պատճառով միջնորդել եմ ինձ անհապաղ ծանոթացնել ստացված վարույթի նյութերին ու հանկարծ մտքներով թող չանցնի, որ կարող են ձևական ծանուցագիր «դնել» գործի մեջ՝ փորձելով 3-օրյա ժամկետը երկարեցնել։ Հիշեցնեմ, որ գլխավոր դատախազությունը դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրում էր նմանատիպ արարքի համար և այժմ խիստ տարակուսելի կլինի վերջիններիս լռությունը սույն գործով», - այս մասին Facebook-յան իր էջում գրել է փաստաբանը։
    16:06
    08.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանում Եվրամիության դեսպանն ասել է՝ ինչպես է աշխատում ժողովրդավարությունը
    Այս խորհրդաժողովի ժամանակ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը խոսել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների դեմ ոստիկանների գործողությունների մասին: Եվրապաշտոնյան ասել է, որ ուշի ուշով հետևում է բողոքի ցույցերին:
    16:03
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Մեծամորի ատոմակայանում. մեկ հոգի մահացել է
    Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Մեծամոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ՝ 59-ամյա Վարշամ Մ-ն էր, ով ժամը 10։40-ի սահմաններում «Հայաստանի ատոմային էլեկտրակայանում» հովացման աշտարակի վերանորոգման աշխատանքներ կատարելիս է եղել, երբ մոտ 7 մետր բարձրությունից երկաթյա խողովակը ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
    15:57
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Նորվեգիայի արքայադուստրը նշանադրվել է աֆրոամերիկացի շամանի հետ
    ​ Նորվեգիայի թագավորական պաշտոնական կայքը հայտնում է, որ թագավոր Հարալդ Հինգերորդի և թագուհի Սոնյայի ավագ դուստրը՝ 50-ամյա արքայադուստր Մարթա Լուիզը, նշանադրվել է 47-ամյա աֆրոամերիկացի Դյուրեկ Վերեթի՝ վեցերորդ սերնդի շամանի հետ։ «Արքայադուստր Մարթա Լուիզը և Դյուրեկ Վերեթն այսօր հայտարարել են իրենց նշանադրության մասին: Թագավորը և թագուհին իրենց ամենաանկեղծ շնորհավորանքներն են հղում և մաղթում ամենայն բարիք»,- նշված է հաղորդագրությունում: ​
    15:51
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները շարունակում են Սևանա լճում մայիսի 6-ից անհետացած ձկնորսի որոնողական աշխատանքները
    ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները շարունակում են այս տարվա մայիսի 6-ից Սեւանա լճում անհետացած ձկնորս Իշխան Աբրոյանի որոնողական աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, այսօր առավոտվանից կրկին շարունակվել եւ ընթանում են որոնողական աշխատանքները լճի վրա եւ ափամերձ հատվածներում։ Փրկարարական աշխատանքներում ընդգրկված են 12 հոգի։ «Մայիսի 6-ից մինչ օրս որոնողական աշխատանքները փրկարարների կողմից չեն դադարել ոչ մի օր։ Մայիսի 23-ի որոնումների արդյունքում փրկարարները կարողացան գտնել Իշխան Աբրոյանի հետ միասին ձկնորսության դուրս եկած եւ անհետացած Ավետիք Սեւոյանի դին, սակայն մինչ այժմ կատարված որոնումներն անարդյունք են ավարտվում Իշխան Աբրոյանին հայտնաբերելու ուղղությամբ, թեեւ օրավուր ընդլայնում ենք որոնումների շրջանակը»,-ներկայացրեց Գարիկ Հակոբյանը։
    15:46
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում՝ ինչու է չեղարկվել Փարիզի քաղաքապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ
    NEWS.am-ը գրում է․ Կառավարությունը չի մեկնաբանում, թե ինչու է չեղարկվել Փարիզի քաղաքապետի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան, թե ինչու է չեղարկվել վարչապետի եւ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հանդիպումը, որը նախատեսված է եղել մայիսի 28–ին, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել են, որ բարձրացրած հարցի վերաբերյալ մեկնաբանություն չունեն։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը «Հրապարակ» օրաթերթին հայտնել էր, որ մայիսի 28–ին, ժամը 18։00–ին, նախատեսված է եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հանդիպումը եւ պաշտոնական ընթրիքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը, սակայն, վերջին պահին չեղարկվել է՝ առանց բացատրության։ Թե ինչու է չեղարկվել Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումը, Մուրադ Փափազյանը «Հրապարակ»–ի հետ զրույցում երկու արժանահավատ վարկածի մասին է խոսել։ «Գիտեք, որ ուրբաթ օրը հանդիպած ենք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, եւ հանդիպման հետեւանքն այն է, որ Ալիեւը Ֆրանսիայի դեսպանին կանչեց եւ բողոքեց՝ ասելով, որ անկարելի է, որ ոչ կանոնավոր իշխանություններու հետ Փարիզի քաղաքապետը հանդիպեցավ եւ այլն։ Առաջին հիպոթեզն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չուզեց նեղացնել Ալիեւին։ Երկրորդ տարբերակը․ գիտեք, որ Զարեհ Սինանյանը երբ հունվարին Ֆրանսիա եկած էր, Փարիզի քաղաքապետն իրեն ժամադրություն չտվավ, եւ կրնա ըլլալ, որ Սինանյանը կազմակերպեց Փաշինյանի հետ այս սցենարը, որ ինքն ինձի մերժած է, դուք էլ իրեն մերժեք»,- ասել է Փափազյանը։
    15:40
    08.06.22
    Ավելին
  • Իրավական
    Սպանություն և խուլիգանություն Տաշիր քաղաքում. երկու անձ ձերբակալվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության և ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են Տաշիր քաղաքում կատարված սպանության և խուլիգանության դեպքերը: Լոռու մարզի Նովոսելցովո բնակավայրի 27-ամյա բնակչի` հրազենային, իսկ Տաշիր քաղաքի 24-ամյա բնակչի` կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ ահազանգերը ստացվել են 2022թ. հունիսի 7-ին՝ ժամը 00:10-ին և 02:45-ին, «Տաշիրի ԲԿ» և «Ստեփանավանի ԲԿ» ընկերություններից: Ահազանգերի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է դեպքի վայրը, տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ միմյանց պատճառել են նշված վնասվածքները: Իրականացված միջոցառումներով ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերոհիշյալ դեպքին նախորդող ժամանակահատվածում՝ 2022թ. հունիսի 3-ին, Տաշիր քաղաքի Դպրոցականների փողոցի շենքերից մեկի բակում մի խումբ անձինք, որոնց թվում կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված երիտասարդը և վերջինիս ընկերը բռնություն են գործադրել 39-ամյա մի տղամարդու նկատմամբ, որի կապակցությամբ հունիսի 6-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, պարզաբանումներ կատարելու համար, Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի 27-ամյա բնակիչը համագյուղացու հետ ժամանել է Տաշիր քաղաք և հանդիպել 24-ամյա երիտասարդին: Երիտասարդների միջև առանձնազրույցը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում 24-ամյա երիտասարդը, Նովոսելցովո գյուղի բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել նրա ուղղությամբ, իսկ վերջինս էլ սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել 24-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին: Տաշիրի բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո՝ 2022 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, 27-ամյա երիտասարդը, ստացած վնասվածքից, գիտակցության չգալով, մահացել է: Վերոհիշյալ դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Որոշում է կայացվել՝ հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ: Տաշիր քաղաքի 24-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ սպանություն, մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու կասկածանքով: Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում անհատականացվել են խուլիգանության մասնակից անձանցից ևս մեկի՝ 24-ամյա երիտասարդի ընկերոջ գործողությունները, որոնց տրվել է քրեաիրավական գնահատական. նա ձերբակալվել է՝ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու (ՀՀ քրեական օրեսնգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) կասկածանքով: Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրերի զննություններ, քննչական փորձարարություններ, խուզարկություններ, առգրավումներ, բազմաթիվ անձինք հարցաքննվել են, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
    15:30
    08.06.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Լավրովը Թուրքիա է մեկնել՝ քննարկելու Սև ծովի նավահանգիստների ականազերծումը
    Հայաստան այցից առաջ Թուրքիա է մեկնել Սերգեյ Լավրովը: Նա Անկարայից այսօր կժամանի Երևան՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հավաքին մասնակցելու համար:
    15:22
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հունիսի 10-ին՝ ժամը 07:00-ից-08:30-ն, Արցախն ամբողջությամբ կհոսանքազրկվի
    «ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով՝ հունիսի 10-ին՝ ժամը 07:00-ից-08:30-ն ընկած ժամանակահատվածում, կհոսանքազրկվի Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ: Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով՝ հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ից-13:00-ն ընկած ժամանակահատվածում, հոսանքազրկվելու են Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի որոշ թաղամասեր:
    15:15
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունները ոստիկանական համակարգ են ներդրել ոստիկանության հետ որևէ առնչություն չունեցող անձանց. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարությունը
    Խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարում են, որ հունիսի 3-ին ոստիկանության կողմից դրսևորվել է ծայրահեղ ագրեսիվ, հակաօրինական, որոշ դեպքերում՝ նաև սադրիչ և քրեորեն պատժելի վարքագիծ։ Խմբակցություններն այս մասին հայտարարությամբ են հանդես եկել։ «Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցություններն արձանագրում են, որ • Ս. թ. հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ (վահաններ և մահակներ) և հատուկ միջոցներ, այն է՝ ԱԶՍ-40 «Սվիրել» լուսաձայնային նռնակներ, թեև հավաքը կրում էր բացառապես խաղաղ բնույթ, և այդ պարագայում ոստիկանական ուժերը պետք է ոչ թե խոչընդոտեին, այլ ընդհակառակը՝ պարտավոր էին աջակցել խաղաղ հավաքի անցկացմանը։ Ընդ որում, լուսաձայնային նռնակների կիրառումն իրականցվել է առանց նախնական զգուշացման։ Անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման արդյունքում խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիների շրջանում,նրանց թվում՝ նաև կանայք և տարեցներ, առկա են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Մարմնական տարատեսակ վնասվածքներ են ստացել (կողերի կոտրվածք, սալջարդեր և այլն) նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից մի քանիսը, ինչպես նաև «Դիմադրություն» շարժման մասնակից քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ընդ որում, վնասվածք ստացածների մի հատվածն է միայն դիմել բժշկական օգնության, զգալի հատվածը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչը և հիմք է տվել իշխանության ներկայացուցիչներին լրատվական դաշտ նետել թեզ, որ իբր բախումների արդյունքում ոստիկանների շրջանում վնասվածք ստացածների թիվը շատ ավելին է, քան ցուցարարներինը։ Հարկ է նշել, որ ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման արդյունքում, իսկ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ կիրառված լուսաձայնային նռնակները նաև եղել են ժամկետանց։ • Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում բախումների ժամանակ քաղաքացիները բազմից նկատել են քաղաքացիական հագուստով կամ առանց տարբերանշանների ոստիկանության աշխատակիցների, որոնք աչքի են ընկել հավաքի մասնակիցների նկատմամբ առավել դաժան և ագրեսիվ պահելաձևով։ Հիշեցնում ենք, որ համազգեստի և համազգեստի վրա անհատականացնող տվյալների առկայությունը օրենքի պահանջ է։ Այսպես, «Ոստիկանության մասին» օրենքի 12-րդ հոդվածը կարգավորում է ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելու ժամանակ։ Ըստ այդ հոդվածի 2-րդ մասի՝ «Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ»։ Օրենքի նման կարգավորմամբ քաղաքացին կարող է ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Սա ազատությունից հնարավոր անօրինական զրկելը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է: Անհատականացնող տվյալների պարտադիր լինելը և դրանց տեսանելիությունը հստակորեն սահմանված են նաև ԵԱՀԿ-ԺՄԻԳ Խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ ուղեցույցի 159-րդ կետում. «Իրավապահ անձնակազմը հավաքների ժամանակ պետք է տեսանելիորեն կրի կամ ցուցադրի նույնականացման որևէ ձև (օրինակ՝ անվանական պիտակը կամ համարը) իր համազգեստի և/կամ գլխարկի վրա: Այն դեպքում, երբ հավաքի ժամանակ ներկա իրավապահ մարմինների աշխատակիցներն այս կերպ չեն կարող նույնականացվել, նրանք պարտավոր են հարցնելու դեպքում ներկայանալ իրենց ազգանունով և կրծքանշանի համարով»: Հարկ է նշել նաև, որ ս. թ. ապրիլ-հունիսյան հավաքների ընթացքում միայն հատուկենտ դեպքերում են ոստիկանության ծառայողները իրենց համազգեստի վրա կրում անհատականացնող տվյալներ: Այս փաստը դեռևս մեկ ամիս առաջ արձանագրվել է նաև գործող ՄԻՊ կողմից. «Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Այսօր ևս մշտադիտարկումների և անձանց հետ զրույցների արդյունքում արձանագրվել են քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցության դեպքեր։ Ընդ որում, ըստ քաղաքացիների պնդումների՝ այդ ոստիկանները գործում են ավելի ագրեսիվ և անկաշկանդ»։ Ոստիկանական ուժերի շրջանում առանց համազգեստի կամ առանց տարբերանշանների համազգեստով անձանց առկայությունը ևս մեկ անգամ փաստում է, որ գործող իշխանությունները օրենքի կոպիտ խախտմամբ ոստիկանական համակարգ են ներդրել ոստիկանության հետ որևէ առնչություն չունեցող անձանց՝ ենթադրաբար՝ այս կամ այն իշխանամերձ գործարարի թիկնազորի անդամների, խաղաղ հավաքի ներկայացուցիչների նկատմամբ անհամեմատ դաժան վերաբերմունք ցուցաբերելու նպատակով։ Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է ՀՀ ոստիկանությունից, որ այսուհետ հասարակական կարգի պահպանություն իրականացնող բոլոր ոստիկանները հավաքներին ներկայանան օրենքի պահանջին համապատասխանող համազգեստով և տարբերանշաններով, այլապես նրանք չեն կարող դիտարկվել որպես ոստիկանության այս կամ այն ստորաբաժանման ծառայողներ, և հետևաբար նմանօրինակ ոստիկաններից յուրաքանչյուրի կողմից իրականացված այս կամ այն գործողությունը կամ պահանջը դադարում է լինել օրինական։ • Ոստիկանական բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել նաև խաղաղ հավաքը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ, խոչընդոտվել է նրանց մասնագիտական աշխատանքը։ Այսպես, սադրանքի արդյունքում ստեղծված հրմշտոցի ժամանակ ոստիկանները խլել են լրատվամիջոցներից մեկի օպերատորի տեսախցիկի մոնոփոդը (ձող, որի վրա ամրացվում է տեսախցիկը), երբ վերջինս ընկած է եղել գետնին, այնուհետև այդ ձողով ոստիկանները սկսել են ծեծել ցուցարարներին։ Արդյունքում օպերատորը ստացել է ոտքի վնասվածք, իսկ ԶԼՄ-ին պատկանող գույքը՝ վնասվել։ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում ոստիկանության ներկայացուցիչները խոչընդոտել են այն լրագրողների և օպերատորների աշխատանքը, որոնք փորձել են նկարահանել ԱԶՍ-40 «Սվիրել» լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանին։ Ընդ որում, պետք է արձանագրել, որ ոստիկանական ուժերի կողմից առանց նախազգուշացման հատուկ միջոցների կիրառումը ինքնին արդեն վտանգ է ստեղծել հիշյալ տարածքում աշխատող ԶԼՄ աշխատակիցների առողջության և մասնագիտական գործունեության ծավալման համար։ • Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ նման բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանի հիման վրա։ Սա հերթական կարմիր գծի հատումն էր, երբ սեփական ժողովրդի նկատմամբ Փաշինյանի հրամանով կիրառվում են լուսաձայնային նռնակներ՝ քաջ գիտակցելով, որ հավաքին ներկա գտնվողների մեծ մասը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, իսկ հետպատերազմական շրջանում նման միջոցների ձայնն անգամ բավական է հավաքի մասնակիցներին սադրելու համար», - ասված է հայտարարությունում։
    15:10
    08.06.22
    Ավելին