Լրահոս
Հասարակական
14:55
08.06.22
164

Ե՞րբ կբացվի Ծիծեռնակաբերդի խճուղին. մեկնաբանում են քաղաքապետարանից

Img default alt hy

Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող փլուզված ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները ամենայն հավանականությամբ կավարտվեն մինչև շաբաթվա վերջ և ճանապարհը  երկկողմանի կբացվի։ Այս մասին «News.am»-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանը։

«Այսօր արդեն սկսել են իրականացնել բետոնապատման աշխատանքներ, մինչև շաբաթվա վերջ ճանապարհը երկկողմանի երթևեկելի կլինի»,- ասել է նա: