Լրահոս
Իրավական
13:12
08.06.22
236

Անծանոթ անձը դանակահարել է 17-ամյա տղային

Img default alt hy

Հունիսի 7-ին՝ ժամը 14։30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում մի խումբ անձինք վիճում են: Քիչ անց հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության տեղափոխված 17-ամյա պատանին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայում անծանոթ անձը դանակահարել է իրեն:

Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայում նկատել են, որ վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը դանակով խփել է մյուսին և դիմել փախուստի: Պարեկները հետապնդել են նրան և Կորյունի փողոցում բռնելով՝ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: 16-ամյա պատանին տվել է խոստովանական բացատրություն:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր: