Լրահոս
Աշխարհ
12:50
08.06.22
235

Իրանում երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 17-ի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

YJC գործակալությունը հայտնում է, որ Իրանում ռելսերից ուղևորատար գնացքի դուրս գալու հետևանքով զոհվածների թիվը հասել է 17-ի։

Նշվում է, որ վթարը հավանաբար տեղի ունեցել էքսկավատորի հետ գնացքի բախման հետևանքով: Հարավային Խորասան նահանգում վթարված գնացքում գտնվել է մոտ 430 ուղևոր: