Լրահոս
Իրավական
13:32
08.06.22
107

15 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել, տասը կալանավորվել են՝ հունիսի 3-ի իրադարձությունների փաստով

 

15 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել կառավարական ամառանոցի մոտ հունիսի 3-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների փաստով:

Քննչական կոմիտեն հայտնել է, որ զանգվածային անկարգություների հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում 10 մարդ կալանավորվել է, 4-ի նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոցներ են ընտրվել, ևս 1-ին ձերբակալել են ու կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան: