Լրահոս

2022-06-08
  • Img default alt hy
    Աշխարհ
    Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ «Ջոկեր» ֆիլմը շուտով շարունակություն կունենա
    Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ հանրահայտ «Ջոկեր» ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ֆիլմի երկրորդ մասին սցենարի շապիկը։  «Ջոկեր»-ի երկրորդ մասն ստացել է «Joker: Folie à Deux» աշխատանքայի անվանումը։ Folie à Deux-ն ֆրանսերեն տերմին է, որով բնութագրվում է ինդուկտիվ փսիխոզի ձևերից մեկը, որի դեպքում միևնույն հոգեկան խանգարումը դրսևորվում է միաժամանակ երկու մարդու մոտ։
    11:10
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։
    11:05
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին մեքենան հայտնվել է Սևանա լճին հարակից ճահճուտում
    Հունիսի 7-ին, ժամը 21։09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Վ. Շ., ծնված 1999 թ.) և «VAZ-2106» (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1959 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճին հարակից ճահճի մեջ. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:
    11:00
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կան մահացածներ և վիրավորներ
    Tasnim գործակալության փոխանցմամբ՝ այսօր Իրանի Հարավային Խորասան նահանգում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Երկաթուղային վթարի հետևանքով մահացել է 13 մարդ, 50-ը՝ վիրավորվել։ Մի քանի տուժածների վիճակը գնահատվում է ծանր:
    10:55
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լավրովի ինքնաթիռի թռիչքի արգելքը Եվրոպայի միասնությունը ցուցադրելու քարանձավային մեթոդ է. Զախարովա
    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Матч ТВ-ի եթերում նշել է՝ Եվրոպացիները փորձել են քարանձավային մեթոդով ցույց տալ իրենց շարքերի միասնությունը՝ արգելելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի թռիչքը Սերբիա։ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի միջազգային կոնտակտներն արգելափակել հնարավոր չէ:
    10:50
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ճապոնիայում ջերմային հարվածի հետևանքով 12 աշակերտ է հոսպիտալացվել
    NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ճապոնիայի Կոբե քաղաքում անցկացված սպորտային մրցումներից հետո ջերմային հարվածով 12 աշակերտ է հոսպիտալացվել։  Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր:
    10:40
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Լոռու մարզում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 28-ամյա երիտասարդը մահացել է
    Երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վիրավորում, հիպովոլեմիկ շոկ, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/08/1215211/
    10:35
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին
    ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Շուշանիկ Ներսիսյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից», - նշված է որոշման մեջ։
    10:30
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԵԽ-ն Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել հայկական ժառանգությունը պաշտպանելու հանձնառությունը
    Եվրոպական խորհրդարանը հունիսի 7-ին Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ընդունել, որում հորդորել է այդ երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հարգել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր հանձնառությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, զեկույցում, որն ընդունվել է 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին ջանքերին: Մասնավորապես, նշվել է, որ ԵԽ-ն «ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին մերձեցման գործընթացը՝ կապված երկկողմ շփումներ սկսելու որոշման, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու, երկու երկրների միջև թռիչքները վերսկսելու հետ: «ԵԽ-ն այս փորձը համարում է խիստ դրական զարգացում, որը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բարեկեցության ու անվտանգության վրա, ԵԽ-ն հորդորում է կողմերին առաջ տանել այս ջանքերը՝ հանուն իրենց հարաբերությունների լիակատար կարգավորման ու կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն աջակցել այս գործընթացին»,- ասվում է զեկույցում: Եվրապատգամավորները հորդորել են Թուրքիային «ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար՝ ներառյալ Հայոց ցեղասպանության հարցի կարգավորումը, և լիարժեքորեն հարգել հայկական և այլ մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները»: Զեկույցի հեղինակները հույս են հայտնել, որ դա կարող է դառնալ ուղի՝ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման համար: ԵԽ-ն, հղում անելով Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին՝ 2015 թվականի ապրիլի 15-ին կառույցի կողմից ընդունված բանաձևին, հերթական անգամ հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Զեկույցում նշվել է նաև, որ թեպետ Թուրքիան բազմիցս հայտարարել է ԵՄ անդամ դառնալու նպատակի մասին, այդուհանդերձ, վերջին երկու տարիների ընթացքում երկիրը հետևողականորեն հետ է կանգնել անդամակցության գործընթացի հետ կապված իր պարտավորություններից: Զեկույցում ընդգծվել է նաև Թուրքիայում մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների փաստը: ԵԽ պատգամավորները նաև հորդորել են պաշտոնական Անկարային բարեխղճորեն մոտենալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումներին՝ կոչ անելով զերծ մնալ այս գործընթացում անհարկի ճնշում գործադրելուց:
    10:25
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Hyundai Elantra-ն, Mercedes Vito-ն ու Nissan Tiida-ն, վերջինս գլխիվայր շրջվել է
    Երեկ՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Նաիրի Զարյան փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Վազգեն Շատվորյանի վարած Nissan Tiida, 52-ամյա Վարդուհի Գաբրիելյանի վարած Hyundai Elantra և 30-ամյա Սերգեյ Սարգսյանի վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/08/1215207/
    10:20
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անվտանգության համակարգը չէր խարխլվի, եթե պաշտպանության նախարար նշանակվեին համապատասխան փորձառությամբ զինվորականներ․ Աբրահամյան
    Բանակում իշխանության նախաձեռնած կառավարման համակարգի փոփոխություններն ավելի լավ հասկանալու համար ասեմ, որ եթե գործող սխեմաներում, պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների պատասխանատուն զինվորական է՝ գլխավոր շտաբի պետը, ապա նորով՝ քաղաքացիական անձ՝ պաշտպանության նախարարը։ Հիշեցնեմ, որ իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում կուսակցական, քաղաքական թիմի ներկայացուցիչ է նշանակում, որպեսզի թույլ չտա բանակի ներգրավածությունը քաղաքական գործընթացներին։ Մի կողմ դնենք ծայրահեղ անտրամաբանական «հիմնավորումը» ու կենտրոնանանք գործընթացի առանցքային հարցին։ Գործող կարգավորումներով, մարտական գործողությունների ժամանակ ԳՇ պետը մարտ վարելու պատասխանատուն լինելուց բացի ուղիղ զեկուցում և ստանում է վարչապետի հանձնարարությունները, իսկ պաշտպանության նախարարը զբաղվում է թիկունքային ապահովման, մոբիլիզացիայի, ռազմական դիվանագիտությամբ և այլ հարցերով։ Շատ կոպիտ ասած, պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը պատերազմի ժամանակ վարչապետի գլխավոր խորհրդականներն են դառնում, ովքեր յուրաքանչյուրն իր անելիքն ունի և զեկուցումների առանձին թեման։ Նոր փոփոխությամբ, գրեթե բոլոր գործառույթներն անցնում է պաշտպանության նախարարին։ ԳՇ պետը մարտական գործողությունների հետ կապված զեկուցումների հիմնական մասն անում է պաշտպանության նախարարին, իսկ վերջինս՝ վարչապետին։ Նույն «կառուսելով» վարչապետը հանձնարարությունների մեծ մասն իջեցնում է նախարարին, իսկ վերջինս՝ ԳՇ պետին։ Ուշադրություն դարձրեք, որ պաշտպանության նախարարը քաղաքացիական անձ է, այսօր Պապիկյանն է, վաղը, պայմանական, Արայիկ Հարությունյանը կամ Հովիկ Աղազարյանը։ Այստեղ մի տարբերակ կարող էր լինել, որը անվտանգությոն համակարգը չէր խարխլի, եթե պաշտպանության նախարար նշանակելու սկզբունքը փոփոխվեր և այդտեղ նշանակվեին մարդիկ, ովքեր կամ համապատասխան փորձառությամբ, ճանապարհ անցած զինվորականներ են կամ խորությամբ, իր ողջ էությամբ տիրապետում են բանակի զարկերակին։ Սակայն արդեն նշեցի, որ իշխանությունն ընտրել է քաղաքական թիմակցի գործոնը, ինչը հնարավոր պատերազմական գործողություններում երկիրը նոր աղետի շեմին է կանգնեցնելու։
    10:15
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը
    Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Արամ Սիմոնյանը պատմագետ էր, հրապարակախոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ։ 2009 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ 2006 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր՝ հրաժարական ներկայացնելով 2019 թվականի մայիսի 23-ին։ Եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ։ Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների։ Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ։ Արամ Սիմոնյանը ամուսնացած էր, ուներ երկու դուստր։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/06/08/45056?fbclid=IwAR3rYWzT-zgZvVvVhnWQRd7zHcsjyVo1_SWiXvC2L02MD_aQ_R1DL0rOsxA&fs=e&s=cl
    10:10
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞րն է ԳՇ պետին Պապիկյանի ենթակա դարձնելու իրական պատճառը
    «Իրավունք» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ իր ղեկավարած նախարարությունը կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվում, ինչը ենթադրում է նաեւ օրենսդրական փոփոխություններ: Արդյունքում Գլխավոր շտաբի պետ է դառնալու Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, այսինքն` ԳՇ պետը սկսելու է ենթարկվել պաշտպանության նախարարին: Ահա սրանով էլ բացատրվում է այն, որ տեւական ժամանակ արդեն այդպես էլ ԳՇ պետ չի նշանակվում, մինչդեռ Պաշտպանության նախարարության կուլիսներում բոլորովին այլ իրականություն են ներկայացնում: Խնդիրն այն է, որ օրվա իշխանությունը սարսափում է ռազմական հեղաշրջման հնարավոր սցենարից կամ առնվազն նրանից, որ ինչ-որ փուլում ինչ-որ կերպ գեներալիտետը կրկին կպահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հետեւապես, չկա ԳՇ պետ, չկա այդպիսի սցենարի վտանգ: Իսկ ապագայում, երբ ԳՇ պետը կդառնա ընդամենը Պապիկյանի ենթական, ընդհանրապես՝ բոլոր իշխանական մտահոգությունները կփարատվեն»:
    10:05
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՌԴ-ում Հայաստանի դեսպանը փորձում է կանխել հականիկոլական ցույցերը
    «Հրապարաակ» թերթը գրում է. «Օրերս Արամ Գաբրիելյանովի «Арам сказал» տելեգրամ ալիքն իր բաժանորդներին պատմել էր այն մասին, որ իր չեչեն «բռատը» զանգել եւ խնդրել է, որ քիչ քննադատի ՌԴ-ում ՀՀ նոր դեսպանին, որպեսզի կարողանան գլուխ հանել մոսկովյան քաղաքականության նրբություններից։ «Եղբայրը խնդրեց՝ եղբայրն արեց։ Իհարկե, յուրաքանչյուրին էլ պետք է շանս տալ»,- գրում է Գաբրիելյանովը։ Արամ Գաբրիելյանովին խնդրեցինք մեկնաբանել աղմկահարույց լուրը։ Ինչպե՞ս հասկանանք, փաստորեն, հայերը հայերի հետ խոսում են չեչենների միջնորդությա՞մբ։ Գաբրիելյանովը պատասխանեց «Հրապարակի» հարցին․ «Ես չէի պատրաստվում խոսել դեսպանի հետ։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ով է խնդրել իմ չեչեն եղբորը՝ խնդրել դեսպանի համար։ Հնարավոր է, որ հենց ինքը՝ դեսպանը։ Ես չգիտեմ։ Ես ոչինչ չեմ խոստացել։ Ես ասել եմ այն, ինչ հրապարակեցի՝ որ եթե դեսպանը պատրաստ է պաշտպանել հայերին, ոչ թե Փաշինյանի տակաշորը լինել, ես պատրաստ եմ սպասել (այսինքն՝ չքննադատել դեսպանին - Ս․ Ս.)։ Ահա եւ վերջ։ Ինչպես ինձ պատմեցին, Փաշինյանն իմ գրառումից հետո հիստերիկա է սարքել դեսպանի գլխին»։ Զրույցի ընթացքում Գաբրիելյանովը նշեց, որ նրան խիստ բարկացրել է այն հանգամանքը, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանը չի ներկայացել Ռուսաստանի հանճարեղ հայ հետախույզ, լեգենդար Գեւորգ Վարդանյանի հուշարձանի բացմանը։ «Դա ստորություն էր, մանավանդ, նկատի ունենալով, որ ադրբեջանցիներն ամեն մի անցք մտնում են»,- ասաց Գաբրիելյանովը։ Գաբրիելյանովի գրած փոքրիկ լուրը մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ կառավարական շրջանակներում։ ՌԴ դեսպանատանը մոտ աղբյուրն ասում է, որ Փաշինյանն անձամբ զանգահարել է մեր դեսպան Վաղարշակ Հարությունյանին ու բարկացել, թե ինչու է չեչեններին խառնում այս հարցերին։ Բանն այն է, որ Գաբրիելյանովի հրապարակմամբ ակամայից հաստատվել են տարածվող լուրերն այն մասին, որ ՀՀ իշխանությունները հանձնարարել են հայկական մեծ համայնք ունեցող երկրներում գործող դեսպաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին, որ ամեն գնով խոչընդոտեն հակաիշխանական ակցիաների անցկացմանը, թույլ չտան, որ բողոքի ալիքը, որը ծայր է առել սփյուռքում, տարածվի ու աճի։ Հասկանալի է, որ այս տեղեկությունը որեւէ կերպ պաշտոնապես հաստատել հնարավոր չէ, սակայն Արամ Գաբրիելյանովի երեք տողանոց հրապարակմամբ այն անուղղակիորեն հաստատվեց։ Ահա ինչու են Վաղարշակ Հարությունյանի ջանքերը բարկացրել Փաշինյանին եւ գնահատվել որպես արջի ծառայություն։ Մինչդեռ Վաղարշակ Հարությունյանը ցանկացել է, որ հնարավորինս լավ լինի Նիկոլի համար, դրա համար է չեչեններին դիմել։ ՌԴ-ում ՀՀ դեսպանն անձնուրաց պայքար է մղում Փաշինյանի ռուսաստանաբնակ թշնամիների՝ դաշնակցականների, ինչպես նաեւ բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում են հականիկոլական ցույցեր կազմակերպել, պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը՝ սատարելով Երեւանի Ֆրանսիայի հրապարակին եւ ընդդիմությանը։ Նման անհնազանդության ակցիաներ կազմակերպելու փորձեր եղել են Մոսկվայում, Պետերբուրգում, Սոչիում, փոքր հավաքներ ու երթեր են կազմակերպվել, սակայն այդ քաղաքների իշխանությունները հիմնականում ցույց անցկացնելու թույլտվություն չեն տվել։ Չի բացառվում, որ այդ հարցում Վաղարշակն էլ ունի իր լուման։ ՌԴ դեսպանատան մեր աղբյուրը հայտնում է, որ նա նույնիսկ բողոքել է ՌԴ ԱԳՆ-ին՝ հավաքների հայ կազմակերպիչների-ցուցարարների դեմ, ասելով, որ դրանք հակառուսական ուժեր են, որոնք աշխատում են Ռուսաստանի դեմ, եւ դա պետք է կանխել։ Այսպես, ռուսների ականջը մտնելով՝ մերոնց դեմ բողոքելով էլ դեսպանը ծառայում է իր շեֆին։ Նա նույնիսկ պաշտոնական գրություն է ուղարկել Մոսկվայի քաղաքապետարան եւ ՌԴ արտգործնախարարություն՝ պահանջելով, որ արգելեն ՌԴ դեսպանատան շենքի մոտ ցույցեր անցկացնելը, նաեւ ուժեղացնեն դեսպանատան վերահսկողությունը, որպեսզի այնտեղ «Զարթնիր, լաո» չերգեն։ Երեկ ակտիվիստները փորձել են փոքր ցույց կազմակերպել հայկական դեսպանատան մոտ, ինչը, սակայն, չի հաջողվել։ Մեր ստացած տեղեկությունը փորձեցինք բանավոր ճշտել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանից, սակայն նրա հետ կապվելը բարդ է
    10:00
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը խաբել է
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2021-ի նոյեմբերի 30-ին հայտարարեց՝ ջրի գինը թանկանում է 20 դրամով: Ըստ ՀԾԿՀ-ի՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջուր 2022 թվականից վաճառվում է 200 դրամով: Սակագինը միայն սոցիալապես անապահով բաժանորդների համար չի փոխվել՝ մնալով 180 դրամ: Իրականում, ըստ ավելի վաղ կնքված պայմանագրի, խմելու ջուրը դեռ 2018-ի դեկտեմբերին պետք է թանկանար, բայց նույն տարվա խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարում էր. «Դեկտեմբերին հիմա արդեն խմելու ջուրը ամբողջ հանրապետությունում պետք է թանկանար, բայց մենք «Վեոլիա Ջուր» ընկերության հետ ի վիճակի եղանք, կարողացանք աշխատել ու պայմանավորվեցինք, որ մինչեւ 2024-ը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու»: Այս հայտարարությունից մոտ 2.5 տարի անց, փաստորեն, Փաշինյանի խոսքերը օդում մնացին, ու ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները, այս տարվանից սկսած, խմելու ջրի համար թանկ են վճարում: Նիկոլ Փաշինյանն, իհարկե, իրեն բնորոշ ոճի մեջ հազար ու մի պատճառ կամ արդարացում կարող է բերել, թե իր ասած 2024 թվականը տիեզերական այլ չափումով է, իրականությունը, սակայն, այն է, որ նա հերթական անգամ ստել է։
    09:50
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է 2300-ով
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է 2300-ով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ մեր երկրում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բնակչության թվաքանակը 2 մլն 963 հազար 900 մարդ էր: Մյուս կողմից՝ նկատենք, որ ՀՀ որոշ մարզերում, հակառակը, բնակչության թվաքանակն ավելացել է` տարբեր տեղաշարժերի հաշվին։ Օրինակ՝ Արմավիրի մարզում 2021թ. ապրիլի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 264 հազար 100, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 264 հազար 700 մարդ: Արարատի մարզում ևս բնակչության թվաքանակն ավելացել է՝ 256 հազար 700-ից հասնելով 257 հազարի: Արագածոտնի մարզում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը 124 հազար 500-ից դարձել է 124 հազար 700 մարդ: Ի դեպ, Գեղարքունիքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է 400-ով: Բնակչության թվաքանակը պակասել է Երևանում 400-ով: Եթե նախորդ տարվա ապրիլի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 93 հազար 600, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 93 հազար 200 մարդ: Մյուս կողմից՝ բնակչության թվաքանակը պակասել է Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում: Միայն սահմանամերձ Սյունիքում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը պակասել է 700-ով: Տեղեկացնենք, որ Կոտայքի մարզում բնակչության թվաքանակը պահպանվել է (251 հազար 400 մարդ)»։
    09:40
    08.06.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով «Հրապարակ» Իշխանությունները հերթական սորոսական հավաքն են նախաձեռնել՝ «Մարիոթ»-ում: «Իրավունք» ԳՇ պետը սկսելու է ենթարկվել պաշտպանության նախարարին: «Հրապարակ» Արցախի եւ Հայաստանի ընդդիմադիր գործիչները մտադիր են առաջիկայում կյանքի կոչել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի գործառույթները: «168 Ժամ» «Մայիսի 28-ին Նիկոլը Սարդարապատ պետք է գնար. ասացին՝ այդ կողմի գյուղերին են ոռոգման ջուր տալիս, որ հանկարծ ճամփին չկանգնացնեն․․.». Արմավիր մարզի բնակիչ: «Հրապարակ» Ն. Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանը Համբուրգում զբաղվում է ծաղկի բիզնեսով: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ:
    09:30
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրություն» շարժումը հայտարարել է հունիսի 8-9-ի անելիքների մասին
    «Դիմադրություն» շարժումը հայտարարել է հունիսի 8-9-ի անելիքների մասին
    00:30
    08.06.22
    Ավելին