Լրահոս
Միջազգային
15:00
08.06.22
215

«3+3» ձևաչափով Հարավային Կովկասի հարցով երկրորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում. Լավրով

Img default alt hy

«3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի երկրորդ անընդմեջ հանդիպումը Հարավային Կովկասի հարցով նախապատրաստվում է և տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Առաջին հանդիպումն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց մենք շեշտում ենք, որ միշտ ուրախ կլինենք, որ Վրաստանը միանա։

Հաջորդ հանդիպումը նախատեսվում է շատ մոտ ապագայում, հուսով եմ, որ կկարողանանք այդ մասին հայտարարել»,- ասել է Լավրովը։