Լրահոս
2022-06-17
-
Հայաստան«Գործող վարչապետը ընդունել է Ալիևի հրահանգները». ինչու՞ Երևանը չի ասում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմումՀայաստանի արտգործնախարարությունը, պատասխանելով «Հայլուր»-ի հարցմանը, հերքել է Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունը, թե Հայաստանը հրաժարվել է Թբիլիսիում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից: Ըստ մեր արտաքին քաղաքական գերատեսչության՝ հայկական կողմը ոչ միայն չի մերժել, այլև մշտապես դրական է արտահայտվել նման հավանական հանդիպման մասին: Ըստ Ալիևի մեկ այլ պնդման՝ Արցախի կարգավիճակի մասին չխոսելու բանավոր պայմանավորվածություն կա Հայաստանի վարչապետի հետ: Քաղաքագետները կասկած չունեն, որ Ադրբեջանի նախագահը չի ստում: Այդ մասին վկայում են թե եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները, թե Հայաստանի իշխանական թիմի ֆոբիան՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունից:Ավելին20:0017.06.22 -
ՀայաստանԱրբանյակն ունեն, մասնագետը՝ ոչ․ Հայաստանը փնտրտուքի մեջ էՀայաստանը մասնագետներ է որոնում նոր արբանյակի կառավարման համար: Պատճառն այն է, որ երկրում այդպիսիք պարզապես չկան: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նա նաեւ պարզաբանել է, թե ինչու արբանյակի նախագիծը չի գործարկվել «Ռոսկոսմոսի» հետ. ռուսական տիեզերական գործակալությունը նման ծրագրեր չի ունեցել, ուստի ստիպված է եղել այլ գործընկեր գտնել Իսպանիայից: Իսկ արբանյակի կառավարման կենտրոնի մասնագետներին այժմ փնտրում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արեւմտյան երկրներում, պարզաբանել Է նախագահը:Ավելին19:4517.06.22 -
ՀասարակականԱռողջության համար անփոխարինելի որ 3 համեմունքները պետք է լինեն ցանկացած տանտիրուհու խոհանոցումՀամեմունքները ոչ միայն հարուստ համ են փոխանցում կերակրին, այլև ամրապնդում են առողջությունը։ Ո՞ր 3 համեմունքները պետք է լինեն ցանկացած տանտիրուհու խոհանոցում։ Քրքում՝ հակաքաղցկեղային «հակաբիոտիկ» Կոճապղպեղի այս բարեկամուհին, որպես հակաբորբոքային, վարակազեծող միջոց, Արևելքում հայտնի է շատ վաղուց։ Հնդկաստանում այն ավելացնում են բոլոր կերակուրների մեջ։ Քրքում լցնում են նաև թեյի մեջ։ Այս համեմունքը համատարած հակասանիտարիայի պայմաններում փրկում է հնդիկներին՝ ընդհուպ սպանելով մարդկանց օրգանիզում ապրող որոշ մակաբույծների։ Քրքումը նաև հրաշալի հակաքաղցկեղային միջոց է՝ շնորհիվ հակաօքսիդանտների։ Այն ոչ միայն ճնշում է քաղցկեղային բջիջների աճը, այլ նաև օրգանիզում նվազեցնում վնասակար խոլեստերինի քանակը։ Հոտավետ սև պղպեղ Այն ամենահին համեմունքներից է, որի օգտակար հատկությունների մասին իմացել են դեռ հնագույն ժամանակների բժիշկները։ Սև պղպեղը, բացի համեղ լինելուց, նաև խիստ առողջարար է. այն պայքարում է ստամոքսի մի շարք խնդիրների, նյութափոխանակության խանգարումների և ճարպակալման դեմ։ Սննդի մեջ այս համեմունքի շարունակական օգտագործումը նվազեցնում է սրտանոթային համակարգի շեղումների և թրոմբների գոյացման ռիսկը։ Կարմիր չիլի պղպեղ՝ լավագույն միջոցներից մեկը նիհարելու համար Չիլի պղպեղի հիմնական և գլխավոր առավելությունը քաշ իջեցնելու կարողությունն է։ Այս համեմունքով պատրաստված ուտելիքներից մարդիկ արագ հագեցածության զգացողությու են ունենում, և բացի այդ՝ անհնար է մեծ չափաբաժնով անասելի կծու ուտելիք ուտել։ Չիլի պղպեղը պայքարում է վիրուսների և մանրէների դեմ, այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում շատօգտագործել գրիպի սեզոնին։ Կարմիր պղպեղը խթանում է իմուիտետը և բարենպաստ ազդեցություն գործում սրտանոթային համակարգի վրա։Ավելին19:3017.06.22 -
ԱռողջապահականՄասնագետի խորհուրդը ավելորդ քաշի և ճարպակալման վերաբերյալԱվելորդ քաշը և՛ էսթետիկ խնդիր է, և՛ առողջական, նշում է ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը՝ մասնագիտական խորհուրդներ տալով ավելորդ քաշի և ճարպակալման խնդիրներ ունեցողներին։ «Aysor.am»-ը գրում է. «Ավելորդ քաշը և՛ էսթետիկ խնդիր է, և՛ առողջական, նշում է ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը՝ մասնագիտական խորհուրդներ տալով ավելորդ քաշի և ճարպակալման խնդիրներ ունեցողներին»։ Ավելին19:1517.06.22 -
ԱռողջապահականԱմռան ամենաօգտակար մրգերն ու բանջարեղեններըԻ՞նչ մրգեր, հատապտուղներ և բանջարեղեն ուտել ամռանը. hարց, որը հետաքրքրում է շատերին։ Ամառը և ձմեռը երկու իդեալական սեզոնն են ցիտրուսների համար։ Ամռանն օգտակար է հատկապես թուրինջը (գրեյպֆրուտ), որով կարելի է տարատեսակ աղցաններ, ըմպելիքներ և խմորեղեններ պատրաստել։ Ամռան ամենասպասված և օգտակար բարիքներից են նաև ծիրանը, թուզը, թութը, ազնվամորին, բալը, կեռասը և խաղողը։ Բոլոր այս մրգերն ու հատապտուղները հարուստ են մի շարք վիտամիններով, և երկաթի, մագնեզիումի, կալցիումի և կալիումի հզոր աղբյուր են հանդիսանում։ Դրանք ամրապնդում են իմունիտետը, օրգանիզմը մաքրում տոքսիններից , բարձրացնում արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը և նպաստում արագ նյութափոխանակությանը։ Չպետք է մոռանալ նաև բանանի, կիվիի, հապալասի և իհարկե խձորի օգտակար հատկությունների մասին։ Ինչ վերաբերում է բանջարեղեններին, ապա պետք է աշխատել օրվա ռացիոնում հնարավորինս շատ ներառել եգիպտացորեն, սխտոր, ոլոռ, դդմիկ, կանկար (артишоки)։Ավելին19:0017.06.22 -
ԱռողջապահականԻնչպե՞ս խուսափել արևահարությունիցԱրևահարությունն օրգանիզմի գերտաքացումն է, որը տեղի է ունենում արևի ճառագայթների տակ երկար մնալու հետևանքով։ Ընդ որում, արևահարություն կարող է լինել ինչպես արևի ճառագայթների տակ գտնվելու ժամանակ, այնպես էլ մի քանի ժամ հետո։ Արևահարության ժամանակ կարող են ախտահարվել մկանները, լյարդը, երրիկամները, թոքերը և սիրտը։ Հնարավոր են կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ։ Ինչո՞վ է արևահարությունը տարբերվում ջերմահարությունից Հաճախ մարդիկ շփոթում են արևահարութունը և ջերմահարությունը ՝ կարծելով, որ դրանք միևնույն բանն են՝ շոգ եղանակին փողոցում երկար գտնվելը։ Սակայն իրականում ջերմահարությունը կարող է պատահել այլ պայմաններում ևս՝ բաղնիքում, հեղձուցիչ օդով փակ տարածքներում կամ խցանման մեջ երկար ժամաակ կանգնածն ավտոմեքենայում։ Ի տարբերութուն ջերմահարության՝ արևահարությունը հետևաք է ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ազդեցության։ Սա ջրմահարութան տարատեսակներից է, և արևահարության արդյունքները ևս առողջության համար վնասակար են։ Արևահարված մարդու մոտ կարող են ի հայտ գալ սրտխառնոց, փսխում, գունատություն, գիտակցությա կորուստ։ Բժիշկները տարբերում են արևահարման երեք աստիճան՝ Առաջին կամ թեթև աստիճան՝ թուլություն, սրտխառնոց, գլխացավ, սրտի հաճախակիացած զարկեր, անկանոն շնչառություն Երկրորդ կամ միջին աստիճան՝ թուլ ախտանշանների ուժեղացում, քթից արյունահոսություն, հավասարակշռության խանգարում, - աստիճան ջերմություն։ Երրորդ կամ ծանր աստիճան՝ գունատություն, բարրձ ջերմություն,գիտակցության կորուստ։ Ի՞նչ պետք է անելարևահարության դեպքում. առաջին օգնություն Նախ պետք է հով վայր տեղափոխվել, հանել ավելորդ հագուստը, թուլացնել գոտին, բացառել ֆիզիկական ակտիվությունը, շատ ջուր խմել։ Գիտակցության կորստի դեպքում պետք է ամոնյակի 10 տոկոսանոց լուծույթ ներշնչել։ Եթե ախտանշանները խորանում են, սրտխառնոց և գլխապտույտ եք զգում, պետք է շտապօգնութան կանչել։ Արևահարությունից խուսափելու համար փողոց դուրս գալուց առաջ պետք է գլխարկ և թեթև հագուստ կրել, շատ ջուր խմել բացառելով ալկոհոլը, քանի որ ալկոհոլային խմիչնքերը նպաստում են ջրազրկմանը։Ավելին18:4517.06.22 -
ԱռողջապահականՍպանախի օգտակար հատկություններն ու բաղադրությունըՈւտելի բույսերի շարքում թարմ սպանախը աչքի է ընկնում վիտամինների և օգտակար նյութերի մեծ քանակությամբ։ Այն պարունակում է կալցիում, վիտամին E, C, A, B9, K, մագնեզիում, նատրիում, Ֆոսֆոր: Հենց սպանախից է առաջին անգամ ստացվել բնական ֆոլաթթվի պարունակությունը։ Սպանախը մտնում է բույսերի առողջարար խմբի մեջ՝ թրթնջուկի, խավարծիլի, օքսալիսի հետ։ Այն օգնում է ազատվել երիկամների և միզուղիների խցանումից, կանխել հոդատապի և արթրիտի զարգացումը։ Սպանախն առանձնանում է կարոտինոիդների շատ բարձր պարունակությամբ, լյուտեինի քանակով։ Սպանախից ստացված ֆիտոքիմիկատներն ու կենսաակտիվ նյութերն ունակ են՝ կարգավորել նյութափոխանակության, տարածման, բորբոքման և հակաօքսիդանտ պաշտպանության մեջ ներգրավված գեների արտահայտումն ու ակտիվությունը սինթեզել սպիտակուցներ, որոնք ապահովում են արյան մակարդման նորմալ մակարդակ նվազեցնել սննդի ընդունումը` արտազատելով հագեցվածության հորմոններ ունենալ իմունոստիմուլյատոր ազդեցություն մակրոֆագների և մակրոֆագանման բջիջների վրա։ Սպանախը պահպանում է արյան մակարդման նորմալ մակարդակը, նպաստում է նյութափոխանակությանը մկաններում և շարակցական հյուսվածքում: Սրտի և թոքերի հյուսվածքներում առկա են նաև սպիտակուցային կառուցվածքներ, որոնք սինթեզվում են բացառապես վիտամին K-ի մասնակցությամբ: Բաղադրության մեջ, հատկապես, լյուտեինի առատությունը սպանախը դարձնում է արդյունավետ բուսական միջոց՝ տեսողական գործառույթը բարելավելու համար: Մտնելով օրգանիզմ սննդի հետ և կուտակվելով ցանցաթաղանթում՝ լյուտեինը սկսում է խաղալ լուսային ֆիլտրի դեր, որոնք կարող են կանխել ցանցաթաղանթի քայքայումը և ոսպնյակի պղտորումը։ Սպանախի մի շարք բուժիչ հատկություններ հաստատվել են լաբորատորիաներում բջջային նյութի կամ փորձարարական կենդանիների մասնակցությամբ փորձերի ժամանակ։ Պարզվել է, որ սպանախի տարբեր ձևերը կարող են՝ թեթևացնել օստեոպորոզը և բարձրացնել ոսկրերի միաձուլման արագությունը կոտրվածքների ժամանակ կանխել նեյրոդեգեներատիվ հիվանդությունները՝ մասնավորապես Ալցհեյմերի հիվանդությունը պաշտպանել աղիներում բորբոքային պրոցեսներից և նվազեցնում հիվանդությունների ախտանիշները արգելակել սրտամկանի նեկրոզը՝ մեղմելով բորբոքումը։ Հաստատվել է նիտրատ պարունակող սպանախի կարողությունը՝ նվազեցնել արյան ճնշումը, նորմալացնել արյան անոթների էնդոթելիումի աշխատանքը և ընդհանուր առմամբ բարելավել սրտանոթային համակարգի վիճակը:Ավելին18:2017.06.22 -
ԱռողջապահականԻ՞նչ հիվանդությունների մասին են մատնանշում հիշողության հետ կապված խնդիրներըՓորձագետները նշել են, թե ինչ հիվանդություններ կարող է թաքցնել վատ հիշողությունը։ Հայտնի է, որ տարիքի հետ մարդիկ ավելի դժվար են հիշում ու վերարտադրում տեղեկությունը։ Բայց առողջ տարեց մարդիկ հիշողությունը չեն կորցնում, նրանց պարզապես ավելի շատ ժամանակ է պետք, որպեսզի իմաստավորեն ստացած տեղեկությունը, տեղեկացրել է «Вечерняя Москва»-ն։ Այնուամենայնիվ, հիշողության վատացումը կարող է կապված լինել Ալցհեյմերի հիվանդության հետ։ Փորձագետները նշել են, որ հիշողության վատացմամբ տառապում են կոգնիտիվ խախտումներ ունեցող մարդիկ։ Նրանք կարող են մոռանալ մանրուքները, բայց հիշել վաղուց կատարված իրադարձությունները, նորմալ հաշվել, հիշել գնումների ցուցակը։ Հիշողությունը կարող է վատանալ նաեւ սթրեսից կամ վատ քնի հետեւանքով։ Մասնագետները խորհուրդ են տալիս նման դեպքերում ուշադրություն դարձնել շրջակա իրադրությանը եւ օրակարգում ներառել ֆիզկուլտուրան։ Հիշողության խախտումները, ինչպես նշել են մասնագետները, կարող են կապված լինել Ալցհեյմերի հիվանդության, գանգուղեղային վնասվածքների, գլխուղեղի ուռուցքների, նեյրոսիֆիլիսի եւ էպիլեպսիայի հետ։ Տկարություն զգալու դեպքում հարկավոր է դիմել բժշկի։ Հիշողությունը բարելավելու համար կարելի է փոխել օրվա սովորական դասավորությունը, վերապատմել անցած օրը, երբեմն ապրել փակ աչքերով, հիշել տեղեկությունն ասոցիացիաների օգնությամբ, նշել է «Пятый канал»-ը։Ավելին18:1017.06.22 -
Ամփոփվել են հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքներըՀունիսի 17-ին «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ամփոփվել են N զորամիավորման ենթակա զորամասերի մասնակցությամբ անցկացված հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները: Զորամիավորման հրամանատարությունն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորավարժության մասնակիցների պատրաստության աստիճանը, լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումների ղեկավարներին և առավել աչքի ընկած զինծառայողներին խրախուսել պատվոգրերով։Ավելին18:0317.06.22 -
ՀասարակականՊտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտում հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսատան աշխատակցի կախված դինԵրեկ՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:50–ի սահմաններում Պտղավան բնակավայրի բնակչ Կարեն Աբովյանը ահազանգել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտում դի կա կախված: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/17/1215930/Ավելին17:5617.06.22 -
ՔաղաքականՊայքարը շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև հասնենք վերջնական հաղթանակի․ Արսեն ԲաբայանՈւղիղ 2 ամիս առաջ, ապրիլի 17-ին Արթուր Վանեցյանը գնաց Ազատության հրապարակ և հռչակեց գլխավոր նպատակը, այն է՝ մեր Մեծ Հայրենիքի պահպանումը, որին հասնելու միջոցը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է: Ես ու իմ հարյուրավոր ընկերները, մեր հազարավոր հայրենակիցները միացանք այս պայքարին: Մենք մեր պայքարը շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև հասնենք վերջնական հաղթանակի: Մեր վերջնական հաղթանակն այլնտրանք չունի...Ավելին17:4717.06.22 -
Ինչ հայտարարություններ էլ հնչեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է գոյություն ունենալ. Միրզոյանի պատասխանն՝ ԱլիևինՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե իբր Հայաստանն անկեղծ չէ խաղաղությա հասնելու գործընթացում և ձգձգում է տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը: Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հարցերն ու ՀՀ ԱԳ նախարարի պատասխանները: Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ իր ելույթում նշել էր, որ Հայաստանն անկեղծ չէ խաղաղության հասնելու գործընթացում։ Ի՞նչպես կմեկնաբանեք դա: Պատասխան․ ՀՀ կառավարությունը բազմիցս է ապացուցել իր պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու Հարավային Կովկասում երկարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Միաժամանակ, ակնհայտ է, որ այս ջանքերը չեն կարող լինել միակողմանի, և Ադրբեջանը նույնպես պետք է գործուն և անկեղծ քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Խաղաղության հաստատումը չի կարող լինել միայն մեկ կողմի ջանքերի արդյունքում, իսկ խաղաղ բանակցությունները չեն կարող հիմնվել միայն մեկ կողմի առաջարկների վրա: Ակնհայտ է նաև, որ այդ ջանքերի հաջողության համար անհրաժեշտ է, որ հասցեագրվի և բոլոր կողմերի համար ընդունելի լուծում ստանա գոյություն ունեցող և հակամարտության պատճառ դարձած խնդիրների ողջ թնջուկը։ Այս համատեքստում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծված լինելու մասին, առնվազն չեն հասկացվում կամ ավելին՝ տեղիք են տալիս կասկածի տակ դնելու Ադրբեջանի իշխանությունների՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծությունը։ Ինչ հայտարարություններ էլ հնչեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է գոյություն ունենալ, քանի դեռ չեն հասցեագրվել Արցախի հայերի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության բավարար երաշխիքների և դրանից բխող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրները։ Ժամանակակից աշխարհում ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակը հիմնախնդրի լուծում չի կարող լինել։ Պնդումը, թե ուժի կիրառման արդյունքում այլևս չկա անգամ Լեռնային Ղարաբաղ, առհասարակ, ևս չի խոսում Ադրբեջանի կառուցողականության մասին։ Ավելորդ է ասել, որ այն, բնականաբար, չի համապատասխանում ո՛չ փաստացի իրականությանը, որի կարևորագույն մասն են կազմում Արցախում արցախահայության գոյությունը և նրանց անվտանգության ապահովման նպատակով ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունը, և ո՛չ էլ պատերազմը կանգնեցրած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որը հստակ սահմանում է Լեռնային Ղարաբաղի գոյությունը: Նույնը կարելի է ասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի գոյություն չունենալու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունների մասին։ Նախ՝ որևէ մեկը չի կասեցրել և առանց այն սահմանող միջազգային ինստիտուտի համապատասխան որոշման չի էլ կարող կասեցնել համանախագահության միջազգային մանդատը, այն է՝ նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը։ Այդ պարագայում անհասկանալի է, որ եթե կողմերն իսկապես ցանկություն ունեն անկեղծորեն բանակցել և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել, կայուն և համպարփակ խաղաղության հասնել, ապա ինչու՞ այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ ձևաչափ, որն ունի միջազգային հանրության հստակ աջակցությունը, և որի փորձն ու ներուժը չօգտագործելն ուղղակի տրամաբանական և ողջամիտ չէ։ Հարց. Իլհամ Ալիևը նաև պնդում է, որ հայկական կողմը ձգձգում է տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը։ Ի՞նչ կասեք այս մասին: Պատասխան. Մենք ինքներս մշտապես հայտարարել ենք, որ շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ։ Այս մասին են վկայում թե՛ 2021թ․ հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ռուսական կողմի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությունները, թե՛ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը ողջ ընթացքում քննարկումներին ներգրավված է եղել բարեխղճորեն, և գործընթացը շատ ավելի սահուն և արագ կընթանար, եթե չլինեին Ադրբեջանի հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք որևէ աղերս չունեն ինչպես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ հիշատակածս հայտարարություններով ստանձնած պարտավորությունների հետ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման ուղիների նույնացման ջանքերին, ապա դրանք ակնհայտորեն չեն կարող ունենալ նույն կարգավիճակը՝ առնվազն ելնելով 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթներից, որոնք հստակ սահմանում են Լաչինի միջանցքի կարգավիճակը: Ավելին, Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը տարբեր կարգավիճակներ, տարբեր հարևանություն և տարբեր անվտանգային միջավայր ունեն: Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի հետ նրանց կապերը նույնպես չեն կարող լինել նույնական: Կրկին ընդգծեմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակում, մինչդեռ Ադրբեջանը հապաղում է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Մենք պատրաստ ենք տարածաշրջանային ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության պահպանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, և երկու երկրների փոխվարչապետերի՝ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններն ընթացել են հենց այս տրամաբանությամբ։Ավելին17:4217.06.22 -
ՔաղաքականՏիգրան Ավինյանը խմբագրում է Հայկ Մարությանի կնոջ որոշումները«հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանը խմբագրում է Հայկ Մարությանի, ավելի ճիշտ՝ վերջինիս կնոջ արածները։ Առաջիկայում Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանը «կվերադառնա» քաղաքապետին առընթեր «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին։ Հիշեցնենք․ հիշյալ ՀՈԱԿ-ը ձեւավորել էր Բեգոյանը, սակայն Մարությանի կինը՝ չեխուհի Իվան, Բեգոյանին հրահանգել էր ազատման դիմում գրել, քանի որ ընկերուհու ամուսնուն էր խոստացել այդ պաշտոնը: Այս սկանդալային պատմությունը դեռ երկու տարի առաջ Բեգոյանն անձամբ էր հրապարակայնացրել: 2022 թ․ մարտից Բեգոյանը «շների ՊՈԱԿ»-ն է ղեկավարում, սակայն մեզ ասացին, որ 2023-ի քաղաքապետի ընտրություններից առաջ Ավինյանը նրան ուղարկում է իր նախկին պաշտոնին, որ քաղաքը կարգի բերվի, ու ընտրություններից առաջ երեւանցիների սիրտը գրավի»։Ավելին17:3617.06.22 -
ՍպորտՆարեկ Նիկողոսյանը և Պապին Հունանյանը պարտվել ենԲուխարեստում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցագորգ է դուրս եկել 4 հայ ըմբիշ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանն ու 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ: Սակայն մեր մյուս 2 ըմբիշները՝ 65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը և 80 կգ քաշային Պապին Հունանյանը, պարտություններ են կրել և չեն հասել կիսաեզրափակիչ փուլ: Կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան երեկոյան:Ավելին17:2917.06.22 -
ՀայաստանՀատուկ կադաստրի պետի հիշողությունը վերականգնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀատուկ կադաստրի պետի հիշողությունը վերականգնելու համարԱվելին17:2017.06.22 -
ՏնտեսականԻնչպե՞ս է ՀՀ-ում կրճատվել նպաստառուների թիվը, եթե աճել է աղքատության մակարդակըՀայաստանում նպաստ ստացող ընտանիքների թիվը 2021 թվականին կրճատվել է 10 000-ով։ Այժմ նպաստ է ստանում մոտ 84 000 քաղաքացի։ Այս մասին վերջերս Ազգային ժողովում 2021 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Ստացողների թիվը, նախարարի խոսքով, կրճատվել է այս ընտանիքների սոցիալական կարիքների իրատեսական գնահատման հիման վրա։ Ասել է թե՝ 10 հազար մարդ սկսել է արդեն լավ ապրել և նպաստի կարիք չունի: Եթե հին ու բարի ժամանակները լիներին, Փաշինյանը հավանաբար սա կներառեր իր 100 կետերի մեջ: Իշխանության գալու առաջին իսկ օրից Փաշինյանն ասում էր, որ մարդկանց պետք է փող տանք ոչ թե աղքատ մնալու, այլ աղքատությունը հաղթահարելու համար: Հետո ասում էր, որ մարդիկ անգամ հեռուստացույց չեն գնում կամ էլ կովն են վաճառում, որ նպաստ ստանան: «Մարդկանց պետք է օգնենք, որ խեղճությունը հաղթահարեն և դառնան հպարտ քաղաքացի»,- ասում էր նա: Հետագայում Փաշինյանի վերաբերմունքը նպաստ ստացողների հանդեպ ավեի ագրեսիվ դարձավ: Կառավարության նիստերից մեկին նա կասկածներ էր հայտնում, որ նպաստ են ստանում, բայց Բրաբուս են գնում: «Նպաստ ստացող ունենք, որ ամիսը 1 միլիոն դրամ վարկ է փակում։ 1 միլիոն, 800 հազար, 500 հազար… Այսինքն` պետությունից որպես անապահով ակնկալում են 30 հազար դրամ ամիսը, բայց հետո ամիսը 700 հազար դրամ վարկ են փակում։ Ասենք, օրինակ` ավտոմեքենա է առել, «Բրաբուս» է առել ու վարկ է փակում»: Փաստացի հիմա այս մարդկանց թիվը կրճատվեց, բայց անհասկանալի է, թե կոնկրետ ինչ միջոցներով է կառավարությունը կարողացել նման արդյունք գրանցել, եթե բացի աղքատությունն ատելուց որևէ այլ գործուն քայլ այդպես էլ չի արվել: «Ատեք աղքատությունը և հանեք այն ձեր գլխից». մոտավորապես նման բանաձև էր առաջարկում Փաշինյանը: Բայց այս բանաձևը կարծես թե այդքան էլ արդյունավետ չէ: Այսպես եթե՝ Հայաստանի բնակչության 23.5%-ն է աղքատ եղել, ապա 2019-ին այդ ցուցանիշը եղել է 26.4%: Իսկ 2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27%: Այսինքն Փաշինյանի իշխանության գալուց հետո աղքատության մակարդակը գնալով ավելացել է: Հարց է առաջանում, ինչպես է նպաստառուների թիվը կրճատվել, եթե ավելացել է աղքատ մարդկանց թիվը, եթե նախկին նպաստառուների վիճակը իսկապես լավացել է, ապա աղքատացած քաղաքացիները ինչո՞ւ չեն ներառվել նպաստառուների ցանկում:Ավելին17:1817.06.22 -
ԻրավականԼուսաձայնային նռնակ արձակելու գործով ոստիկանությունում ծառայողական քննություն է ընթանումՀունիսի 3-ին Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում «Սվիրել ԱՍԶ-40» տեսակի լուսաձայնային կրակոց արձակելու վերաբերյալ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում: Այս մասին հայտնել է Հայաստանի ոստիկանությունը՝ «Հայլուր»-ի հարցմանը պատասխանելով: Ոստիկանությունը չի պատասխանել «Հայլուր»-ի այն հարցին, թե արդյո՞ք այդ նռնակը կիրառելու համար եղել է ոստիկանապետի գրավոր հրաման: Այդ մասին ոստիկանությունը կարող է հայտնել ծառայողական քննության ավարտից հետո: Ոստիկանությունը մերժել է տեղեկություն տրամադրել նաև այն մասին, թե երբ էին ձեռք բերվել այդ նռնակները:Ավելին17:1317.06.22 -
Արտաքին քաղաքականությունՆորվեգիան պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանում Ռուսաստանի դեմՆորվեգիան ԵՄ-ի երկրներից անմիջապես հետո պատժամիջոցների հերթական փաթեթը կսահմանի Ռուսաստանի իշխանությունների դեմ, որը ներառում Է ծովով փոխադրվող նավթի ներմուծման արգելք եւ այլ միջոցներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է թագավորության կառավարության հայտարարության մեջ: «Մենք աջակցում ենք ԵՄ-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում, որպեսզի պահպանվի ճնշումը երկրի կառավարության եւ ընտրախավի վրա: Մենք արգելում ենք նավթի ներմուծումը, որը Ռուսաստանից ծովով փոխադրվում Է Նորվեգիա»,-հաղորդագրության մեջ բերվում են արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆելդտի խոսքերը: Նշվում Է, որ Ռուսաստանից նավթահումքի եւ մյուս նավթամթերքների արգելքն ուժի մեջ Է մտնում անհապաղ, բայց մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 5-ն անցումային ժամանակաշրջաններ են նախատեսված նավթահումքի եւ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 5-ը՝ նավթամթերքների համար: Բացի այդ, նոր պատժամիջոցների ներքո Է հայտնվել 65 մարդ եւ 18 ընկերություն: Այսպիսով՝ ցուցակում ընդհանուր առմամբ հայտնվել Է 1158 մարդ եւ գրեթե 100 ձեռնարկություն ու կազմակերպություն: Բացի նավթի գնման, ներմուծման եւ ծովով փոխադրման արգելքից, նաեւ սահմանվում Է տեխնիկական օգնության, ֆինանսավորման եւ այլ բաների արգելք, որոնք կապված են նավթի գնման, ներմուծման եւ փոխադրման հետ, իրավական անձանց կամ ՌԴ կառավարությանը մի շարք ծառայություններ ցուցաբերելու արգելք, ինչպիսիք են ստուգումը եւ հաշվապահական հաշվառումը, ֆինանսական կոնսուլտացիաները եւ այլն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին17:0817.06.22 -
ՀասարակականՔրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորածՔրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորածԱվելին17:0317.06.22