Լրահոս

2022-06-17
  • Ոստիկանության տարեկան բյուջեն 2 միլիարդ դրամով կավելանա
    Կառավարությունը այսօր չզեկուցվող հարցերի թվում ընդունել է ոստիկանության տարեկան բյուջեն լրացուցիչ 2 մլրդ դրամով ավելացնելու որոշումը: 1 մլրդ 980 մլն դրամը ոստիկանության ծառայողների աշխատավարձերն ու հավելավճարներն են, 215 մլն 100 հազարը` սննդի ապահովման գումարը։
    15:24
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը
    Հունիսի 17-ին՝ ժամը 10։56-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան հայտնվել է Արգիճի գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․ և 2 ուղևոր) ։
    15:18
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լեգենդների խաղին Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվել․ Ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանում է պատճառը
    Հայաստանի լեգենդների հավաքականում ընդգրկված չէր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Այս առնչությամբ Tert.am-ը պարզաբանում խնդրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հասկանալու՝ ո՞րն էր Հենրիխ Մխիթարյանի բացակայության պատճառը։ «Ընկերական խաղին հրավիրվել են իրենց կարիերան ավարտած ֆուտբոլիստները, իսկ Հենրիխ Մխիթարյանը հանդիսանում է գործող ֆուտբոլիստ, այդ իսկ պատճառով նրան չէին հրավիրել։ Նույն սկզբունքով չեն հրավիրվել նաև այլ ֆուտբոլիստներ, օրինակ Գևորգ Ղազարյանը, Հրայր Մկոյանը և այլն»,- ասացին ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։
    15:12
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    «Եվրատեսիլ 2023»-ն Ուկրաինայում չի անցկացվի
     Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարություն է տարածել, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը 2023 թվականին չի անցկացվի Ուկրաինայում։ Կազմակերպիչների խոսքով՝ Ուկրաինան չի կարող ընդունել մրցույթը՝ երկրում իրականացվող ռուսական հատուկ ռազմական գործողության պատճառով։ «Մենք արդեն դիմել ենք Մեծ Բրիտանիային՝ քննարկելու մրցույթն այնտեղ անցկացնելու հնարավորությունը»։
    15:06
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արարատի մարզում վթարային ջրանջատում է
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 17-ին՝ ժամը 13:00-24:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի՝ - Արգավանդ, - Գեղանիստ, - Ազատաշեն, - Խաչփառ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    15:00
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկաստանում տղամարդը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման՝ 2014-ին նախկին ընկերուհու ձեռքը բռնելու համար
     Times of India-ն հայտնում է, որ Հնդկաստանում դատարանը մեղավոր է ճանաչել 28-ամյա երիտասարդին, որը բռնել է նախկին ընկերուհու ձեռքը։  «Ես արժանի եմ մեղմ վերաբերմունքի, քանի որ արդեն երկար ժամանակ ամուսնացած եմ այլ կնոջ հետ և երկու տարեկան երեխա եմ մեծացնում»,- ասել է 28-ամյա երիտասարդը՝ հավելելով՝ մեղադրանքը, որի համար պետք է պատժվի, տեղի է ունեցել 2014-ին։ Նիստի ժամանակ դատավորը բացատրել է, որ նման պահվածքը դիտվում է որպես աղջկա պատվին հասցված վիրավորանք, ուստի հանցագործը պետք է պատժվի մեկ տարվա ազատազրկմամբ։
    14:53
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանցի պատգամավորն ահազանգել է, որ 44-օրյա պատերազմի մասնակիցներն ինքնասպան են լինում
    Ադրբեջանցի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը Միլլի Մեջլիսի (խորհրդարան) այսօրվա նիստում կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների խնդիրներին, գրում է minval.az-ը։ Պատգամավորը նշել է, որ պատերազմի մասնակիցների հետ կապված առկա խնդիրները պետք է լուծվեն: Ինչպես նշել է Նովրուզովը, պատերազմի շատ մասնակիցներ ասելիք ունեն, նրանց պետք է ընդունել և լսել։ «Պատերազմի մասնակիցներն ինքնասպանություն են գործում. երբ պատերազմի վետերանները գալիս են նախարարություն, նրանց ասում են, որ իրենց փաստաթղթերը համակարգ չեն մտել։ Դե, քանի որ չեն մտել, այս հարցով պետք է զբաղվեն նախարարության աշխատակիցները, պետք է այս մարդկանց ցույց տալ նախագահի հոգատարությունը։ Այս ոլորտում գործում են 4 մասնագիտացված կառույցներ, որոնցից յուրաքանչյուրում աշխատում են հազարավոր աշխատակիցներ։ Այս խնդիրները կարելի է լուծել, եթե յուրաքանչյուր կառույցում հատկացվի 5 աշխատող։ Բայց դա չեն անում՝ հակաադրբեջանական ուժերին խոսելու առիթ տալով։ Լուծե՛ք այս հարցը արդեն», - ասել է նա։
    14:45
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ո՞ւմ համար է վտանգավոր լոբին
    Սննդաբան Ելենա Կազանցեւան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ լոբու պատճառով օրգանիզմում քայքայման գործընթացներ են սկսվում։ Սննդաբանն ասել է, որ լոբու օգտակարությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան ճիշտ է այն պատրաստվել։ Կազանցեւան ընդգծել է, որ լոբին եփելուց առաջ պետք է թրջել սառը ջրում եւ թողնել 8-12 ժամ։ Այնուհետեւ այն պետք է լվանալ հոսող ջրի տակ, տեղափոխել կաթսա, նորից վրան սառը ջուր լցնել 1-ը 3-ի հարաբերակցությամբ, այսինքն՝ 1 բաժակ լոբուն՝ 3 բաժակ ջուր։ Դնել կրակին, հասցնել եռման աստիճանի, ապա փակել կափարիչը եւ եփել մարմանդ կրակով 2 ժամ։ Աղը խորհուրդ է տրվում ավելացնել եփման ժամանակի ավարտից 15 րոպե առաջ։ Դրանից հետո պատրաստի լոբին պետք է տեղափոխել քամիչի մեջ՝ ավելորդ հեղուկը հեռացնելու համար։ Եփած լոբու հիմնական առավելությունն այն է, որ այն հարուստ է տարբեր սննդանյութերով եւ վիտամիններով: Այս ընդավոր բույսի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է հետեւյալ դրական արդյունքների. բարելավվում է նոր բջիջներ ձեւավորելու օրգանիզմի ունակությունը մեծանում է մկանային ուժը եւ մեծանում մկանային զանգվածը նվազում է արյան մեջ շաքարի մակարդակը նվազում է արյան մեջ խոլեստերինի խտությունը բարելավվում է բջիջների կողմից ճիշտ գենետիկ տեղեկատվության փոխանցումը խթանվում է գլխուղեղի եւ լյարդի բջիջների աշխատանքը բարելավվում է նյութափոխանակության ինտենսիվությունը; լեղամուղ ազդեցություն է ունենում խթանում է ստամոքսում աղաթթվի առաջացումը ունենում է ցավազրկող եւ հակաբորբոքային ազդեցություն բարելավում է սրտանոթային համակարգի եւ իմունիտետի աշխատանքը ազատ ռադիկալներն արգելափակվում են նվազում է օրգանիզմի վաղաժամ ծերացման ռիսկը ամրապնդվում է նյարդային համակարգը նորմալանում է հորմոնալ ֆոնը անցնում է այտուցվածությունը բարձրանում է հեմոգլոբինը տեղի է ունենում արագ հագեցվածություն եւ չեզոքանում է սովի զգացումը բարելավում է մաշկի, մազերի եւ եղունգների վիճակը։ Չնայած լոբու բազմաթիվ դրական հատկություններին, այս մթերքն ունի նաեւ հակացուցումներ։ Այսպես, լոբին խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի կամ աղիների խոցերի սրման, խոլեցիստիտի ախտանիշների ի հայտ գալու, միզաթթվի բարձր մակարդակի, հոդատապի եւ ալերգիայի դեպքում: Լոբին նաեւ հակացուցված է տարեցներին, մինչեւ 12 տարեկան երեխաներին եւ կրծքով կերակրող կանանց։
    14:35
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
    Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր և հունիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում այսօր կեսօրից հետո, հունիսի 18-ի և 19-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    14:30
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հունիսի 18-ին՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա համապետական հանրահավաք
    «Հունիսի 18-ին, ժամը 19:30-ին կհանդիպենք Ֆրանսիայի հրապարակում: Ոգով, Աստծով, մինչև վերջ»,- հայտնում է Իշխան Սաղաթելյանը։
    14:15
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը ժամանել է ՀՀ ԱԳՆ
    Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ժամանել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Բուրիչին դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
    14:00
    17.06.22
    Ավելին
  • Միջազգային
    Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները
    Այսօր Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում է՝ մասնակցելու պետերբուրգյան հայտնի տնտեսական ֆորումի 25-ամյակի հոբելյանին:
    13:46
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրաերթի ենթարկվածը 61-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
    Հունիսի 15-ին, ժամը 23.05-ին, Աբովյան քաղաքի Դրոյի և Մ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունիսի 16-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 61-ամյա Մարգարիտ Սայադյանը մահացել է: Քննությունը շարունակվում է։
    13:37
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՀԱՊԿ-ը ձեռնարկում է բոլոր միջոցները անդամ պետությունների անվտանգությունն ապահովելու նպատակով. Զաս
    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Երևանում տեղի ունեցած նիստի ընթացքում մանրամասնորեն վերլուծել են ռազմաքաղաքական իրադրությունը աշխարհում՝ գնահատելով ինչպես ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, այնպես էլ հարակից տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին նիստից հետո հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ցավով արձանագրելով անվտանգության համաշխարհային համակարգում առաջացած ճգնաժամը: «Տասնամյակներով գոյություն ունեցող պայմանավորվածությունները փաստացի դադարում են գործել, իսկ անվստահության մակարդակը մի շարք առաջատար խաղացողների միջև մոտենում է կրիտիկական նշագծին: Ընդ որում՝ անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ոչ միայն չեն կորցրել իրենց սրությունը, այլև աճող գլոբալ անորոշության հետևանքով սրման միտումներ են ցույց տալիս», - ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նշված հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ-ի սկզբունքային դիրքորոշումը, ըստ կազմակերպության գլխավոր քարտուղարի, մնում է նույնը՝ բոլոր տարաձայնություններն ու կոնֆլիկտները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով: Կազմակերպությունը այդ կոչով դիմում է բոլոր ուժերին: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշեց գլխավոր քարտուղարը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ՀԱՊԿ անդամ երկրներում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու նպատակով և պատրաստ է իր շահերի պաշտպանությանը: «Անդամ պետությունների անվտանգության ապահովման և սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու գլխավոր գործիքներից մեկը հավաքական անվտանգության ուժերի և միջոցների կարողությունների զարգացումն է, ինչպես նաև հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների փոխգործակցությունը», - շեշտեց Ստանիսլավ Զասը: Գլխավոր քարտուղարը նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանին և նրա աշխատակազմին հյուրընկալության և նիստի անցկացման հրաշալի պայմաններ ստեղծելու համար:
    13:36
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկուսն էլ ատում են Արցախն ու արցախցուն, երկուսն էլ ձգտում են վերացնել Արցախը․ Արթուր Ղազինյան
    Արթուր Ղազինյանը գրում է․ «Նախկինում Հայաստանը ստիպում էր ադրբեջանին ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հիմա մենք հասել ենք նրան, ստիպում ենք Հայաստանի իշխանություններին ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները Արցախի ճակատագրի հարցում նույնական են. երկուսն էլ ատում են Արցախն ու արցախցուն, երկուսն էլ ձգտում են վերացնել Արցախը, երկուսն էլ հպարտ են պատերազմի արդյունքներով . . .»
    13:30
    17.06.22
    Ավելին
  • Միջազգային
    Գրիգորյանն ու Պատրուշևը քննարկել են սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը
    Մոսկվան աջակցում է Հայաստանին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում։ Նախօրեին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Արմեն Գրիգորյանն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը, անդրադարձել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների աշխատանքների ընթացքին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
    13:24
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արարատի մարզում խմելու ջրի հսկայական խողովակաշարը վնասվել է, ու ջուրը ողողել է մի ամբողջ գյուղի ճանապարհ
    Արդեն 2 ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Դարակերտ գյուղի սկզբնամասում գտնվող խմելու ջրի՝ ԽՍՀՄ տարիներից գործող ջրի բաշխիչ պոմպակայանում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 ժամ է՝ խմելու ջուրը անխնա հոսում է ու ողողել է ողջ ճանապարհը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/17/1215895/
    13:19
    17.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Երևանում ընթանում է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների նիստը
    Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը։ Այն բացել է Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ շնորհավորելով ներկաներին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի կապակցությամբ: Նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
    13:14
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վերցնել սպիտակ դրոշը երկրի տերերի ձեռքից․ Վահե Հովհաննիսյան
    Երեկ բոլորը՝ տաքսիստից սկսած մինչև օքսֆորդավարտ հայաստանցիներ, խոսում էին Ալիևի հայտարարությունների մասին. «Ալիևն ասեց՝ Զանգեզուրի միջանցք լինելու է, տարածքային պահանջներ դրեց Հայաստանի նկատմամբ, ասեց՝ Ղարաբաղի հարցը փակ է և այլն»։ Զրուցակիցներիս ասում եմ՝ Ալիևը մի կողմ, բա նախորդ օրը նույնը բաները Նիկոլն էր ասում։ Ու պարզվում է, որ ճնշող մեծամասնությունը Նիկոլին չի լսում՝ ուղիղ և փոխաբերական իմաստով։ Մի մասն ուղղակի դադարել է ֆիզիկապես լսել նրան, իսկ ավելի մեծ մասը լսում է, բայց չի ուզում կամ չի կարողանում ընկալել նրա ասածները։ Ակնհայտ է, որ կա մեր հասարակության հետ կոմունիկացիայի լուրջ խնդիր։ Եթե մարդը չի լսում Նիկոլին ու չի ընկալում, թե նա ինչ է ասում, ապա չի լսի նաև հականիկոլին, որն իրեն զգուշացնում է Նիկոլի ասածների վտանգների մասին։ Նիկոլը սա շատ լավ հասկանում է, ու դրա համար բարդ թեմաները միշտ համեմում է լայն սպառման «կորմով»։ Մեծ մասին հետաքրքրիր չէ կամ ըմբռնելի չէ, թե ինչ է ասում Նիկոլը ապագա զարգացումների մասին, իսկ Նիկոլը պետականության հետ անհամատեղելի բան է ասում, բայց տարբեր շերտեր, այդ թվում՝ կրթված, այդ ելույթից մտապահում են, «թե հենա Նիկոլը փաստացի ասեց, որ Քոչարյանը 1998-ին ա ծախել Ղարաբաղը, իսկ Սերժը՝ 2016-ին»։ Ու անհնար է գոնե բացատրել, որ նույն բանը երկու անգամ հնարավոր չի «ծախել»։ Չես կարող բանական պատասխան ստանալ, թե եթե «ծախել էին», ինչո՞ւ Ադրբեջանը չէր վերցնում իր «առածը» 20 տարի շարունակ, փոխարենը ինչու՞ էր բանակցում, զինվում։ Ինչո՞ւ էր Ալիևը հայտարարում, որ փակ դռների հետևում իրեն համոզում են՝ ճանաչել Ղարաբաղի անկախությունը և այլն։ Ռացիոնալ երկխոսության որևէ փորձ այս լսարանի հետ, ցավոք, բացառված է։ Բայց այդ լսարանը քանակապես մեծ է։ Վստահաբար, այստեղ խնդիրն արդեն Արցախը չէ։ Մենք ունենք տոտալ դեմորալիզացված ժողովուրդ՝ մայր Հայաստանում և սփյուռքում։ Նիկոլը 2018-ին նրանց ասեց, «Դուք եք տերը ձեր երկրի», և լայն հասարակությունը, տիրոջ իրավունքով, հիմա բարձրաձայն ասում է. «Մենք երկիր չենք ուզում»։ Այսօր մեր դրոշը եռագույնը չէ, դա արդեն անցյալից է։ Մենք որպես ժողովուրդ պարզել ենք մեծ սպիտակ դրոշ՝ ի տես հարևանների, միջնորդների, դաշնակիցների, հակառակորդի։ Բոլորը սա ֆիքսել են։ Բայց քանի որ ջախջախված են ռացիոնալ կոմունիկացիայի բոլոր խողովակները, չի լինում անցում կատարել հաջորդ կետին. շատ լավ, չեք ուզում երկիր, չեք ուզում արժանապատիվ պայքարել, չեք ուզում խառնվել ոչնչի, բա հետո ո՞նց եք պատկերացնում, ի՞նչ է լինելու։ Շատ լավ, սա´ էլ կտանք, նա´ էլ, բա հետո՞։ Որ չեղավ պետություն, հետո ի՞նչ է լինելու։ Ռացիոնալ հետոն ո՞րն է։ Ո՞նց եք ապրելու, ձեր ընտանիքները ո՞նց են ապրելու, ի՞նչ անձնագրով, ի՞նչ արժույթով եք աշխատավարձ ստանալու և այլն։ Նման հարցերի մասին մարդիկ չեն մտածում։ Մենք չենք ուզում ինքներս մեզ պաշտպանել, չենք ուզում լինել արժանապատիվ, գլուխներս կախում ենք Ալիևի ամեն հայհոյանքի առաջ՝ ձև անելով, թե չենք լսում, թե չենք հասկանում, թե մեզ չի վերաբերում։ Պատրաստ ենք ամեն ինչ զիջել, հոգեբանորեն կորցրել ենք պետությունը։ Գրեթե նույն պրոցեսը գնում է սփյուռքում։ Լայն շերտերն օտարանում են հայրենիքից՝ լավագույն դեպքում այն դիտարկելով որպես հարսանիքի վայր, իսկ վերնախավերը գործարքային ռեժիմի մեջ են։ Եթե ռուսահայ էլիտային ФСБ-ի սպան կարող է հրահանգել՝ պասի´վ եղեք, մի´ արեք էսպես կամ արեք էսպես, նույնը կատարվում է արևմուտքում, որտեղ և´ այլ համազգեստով սպաներ կան, և´ այլ շահավետ տենդերներ ու այլ բոնուսներ, որոնց միջոցով լոյալություն, լռություն, կամ տեսակետների հանկարծակի փոփոխություն կարելի է ստանալ։ Եթե հայրենիք, պետություն փրկելու համար էլիտաները սպասելու են թույլտվության, ապա շատ կարևոր հետևություններ պետք է արվեն։ Ուրեմն շատ լուրջ փոփոխություններ են պետք. հասկանալի է, որ հայրենիքը չէ, որ պետք է փոխել։ Եթե Հայաստանում կա 200 հազար քաղաքացի, որ ուզում է պահել պետությունը և հայկական Արցախը, մենք դրանք պահելու ենք։ Ես կարծում եմ, որ այդ ռեսուրսը կա։ Մենք գործ ունենք ջախջախված և աղավաղված հանրային հաղորդակցության պրոբլեմի հետ։ Սա´ է, որ թույլ չի տալիս ահազանգը ճիշտ հնչեցնել, տեղ հասցնել, մոբիլիզացնել 200 հազարին։ Սեփական ժողովրդի հետ արդյունավետ հաղորդակցության բացակայությունն է պատճառը, որ հանրության մեծ մասը չի հասկանում դիմադրության շարժման էությունը։ Չի հասկանում՝ ինչի՞ն ենք դիմադրում, ինչո՞ւ ենք դիմադրում, ի՞նչ կլինի, եթե չդիմադրենք։ Պարզապես չի ընկալում հարցի էությունը։ Կա խնդիր՝ վերափոխել ասելիքը և ձևավորել սեփական հանրության հետ հաղորդակցության նոր մեխանիզմներ։ Մենք դա պետք է անեինք նոյեմբերի 9-ից հետո, բայց չարեցինք. որոշում կայացնողների մոտ հին պատկերացումների իներցիան թույլ չտվեց հասկանալ նոր իրականությունը։ Դիմադրության շարժման բովանդակային վերափոխման առանցքներից մեկը պետք է լինի պետականության գաղափարը։ Նոր շարժում՝ հանուն պետության։ Պետություն պահելու գաղափարը (և պետությունը կորցնելու ռիսկը) կարող է դառնալ վերափոխված շարժման առանցքը։ Սրան անմիջապես հաջորդելու է «ինչպիսի՞ պետություն» բանավեճը, որը կներքաշի նոր շերտերի՝ մեզ տանելով դեպի ակտիվ 200 հազարի կոնսոլիդացիան պետության գաղափարի շուրջ։ Ու հենց այս գաղափարը կարող է միավորել ուսանողներին, պետական համակարգին, ուժայիններին, ազգայնականներին ու նույնիսկ կոնֆորմիստներին։
    13:09
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մակրոնը չի բացառում իր այցը ՌԴ
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կիեւ ուղեւորությունից հետո հայտարարել Է, որ իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում չի բացառում այցը ՌԴ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ուղեւորությունը Ռուսաստան այժմ կպահանջեր որոշակի պայմաններ, քայլեր նախագահ Պուտինի կողմից», - ասել Է Մակրոնը՝ հանդես գալով TF1 հեռուստաալիքի եթերում: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ մտադիր Է շարունակել շփումը ռուսաստանցի իր գործընկերների հետ: Մակրոնը հավելել Է, որ Ուկրաինան ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար պետք Է ինքնուրույն որոշում ընդունի, թե Ռուսաստանին ինչ զիջումների Է պատրաստ գնալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    13:05
    17.06.22
    Ավելին