Լրահոս
2022-06-17
-
ՔաղաքականԱննա Վարդապետյանը բարեվարքության խնդիր ունի. Արամ ՕրբելյանՓաստինֆո-ն գրում է. Աննա Վարդապետյանն ընդունելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկը՝ վերահաստատել է, որ ունի բարեվարքության բացակայություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 16-ին։ ԱԺ իշխող խմբակցությունը հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունն առաջադրելու մասին, որը հայտնի է քննիչների գործունեությանը, այսինքն՝ անկախ քննությանը միջամտելով ։ Մասնավորապես, շուրջ մեկ տարի առաջ մամուլում տարածվեց տեսանյութ, համաձայն որի՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների գործով Աննա Վարդապետյանի կողմից առերևույթ ապօրինի միջամտություն է եղել, վերջինս խմբագրել է քննիչի կողմից կայացված որոշումը և էլեկտրոնային եղանակով հետ ուղարկել։ Դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել, իսկ իրավապահ մարմինները Վարդապետյանի առերևույթ ապօրինի միջամտությունը մեկնաբանել են որպես «խորհրդատվական, փորձագիտական» կարծիք, թեև քրեադատավարական որևէ նորմով նման կարգավորում առկա չէ։ Արամ Օրբելյանը, անդրադառնալով Վարդապետյանի թեկնածության առաջադրմանը, արձանագրեց, որ այստեղ Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրվել-չառաջադրվելու հարցը չէ, ինքը բարեվարքության լրջագույն խնդիրներ է տեսնում։ Նրա գնահատմամբ՝ ինքնին այն հանգամանքը, որ անձը հնարավորություն է ունեցել ցուցումներ տալու քննիչին՝ կապ չունի ընկերական, թե ոչ, այն պայմաններում, երբ դրա լիազորությունները չուներ, ավելին՝ հասանելիություն է ունեցել բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությանը, որը սահմանափակ հասանելիություն ունի և առնվազն իր պաշտոնի ուժով նման հնարավորություն Վարդապետյանը չուներ, կասկածելի է դարձնում անձի՝ մարդու իրավունքների գերակայության հետևորդ լինելու տեսակետից։ Օրբելյանը հիշեցրեց, որ դատախազն ունի հատուկ գործառույթ, նա պետական մեղադրողը չէ, ունի օրինականություն ապահովող շատ կարևոր գործառույթ, նախաքննության նկատմամբ հսկողություն, պատժի կատարման նկատմամբ հսկողություն, մեղադրանքի ապահովում և այդ ամենը հաշվի առնելով՝ անձը պետք է լինի ոչ միայն լավ իրավաբան, այլև՝ համապատասխանի բարեվարքության ստանդարտներին։ «Լրջագույն խնդիրներ եմ տեսնում՝ հիմք ընդունելով ձայնագրությունները և այդ ձայնագրությունների մեջ խնդիր չտեսնելը։ Այսինքն՝ մի բան է, երբ ձայնագրությունները հրապարակելուց հետո քննչական մարմիններն ասում են, որ հանցագործություն չկա, ինչի հետ համաձայն չեմ, բայց այլ հարց է, որ դու ինքդ այդտեղ որևէ էթիկական խնդիր չես տեսնում և դա համարում ես նորմալ գործընթաց»,- նշեց Օրբելյանը՝ հավելելով, որ Աննա Վարդապետյանը հաստատել է, որ դա ինքն է, ինքն է ուղարկել, ունի ընկերներ, տարբեր իրավաբանական հարցերով աջակցում է քննիչին և դատախազին, կոնկրետ քրեական գործով քրեադատավարական փաստաթղթերի վրա աշխատել է և, եթե պայմանականորեն ընդունենք, որ քրեադատավարական դաշտում խնդիր չկա, ապա բարեվարքության խնդիրներ առնվազն առկա են, տվյալ անձը չպետք է հավակնի նման բարձր բարեվարքություն պահանջ ենթադրող պաշտոնի. «Եթե բարեվարքության ստանդարտը համապատասխաներ, ինքը պետք է հրաժարվեր ինքնուրույն՝ հասկանալով իր կողմից նախկինում էթիկական խախտում թույլ տալը»։ Դիտարկմանը, որ ինչու են առաջադրել նման խոցելի մարդու, որի նկատմամբ փաստացի կոմպրոմատ կա, ցանկացած պահի կարող է քրգործ հարուցվել, Օրբելյանն արձագանքեց՝ «Այս կառավարության ամեն ինչը տեղում էր, բոլորը բարձր բարեվարքությամբ և մասնագիտական գիտելիքներով մարդիկ էր, միայն ի՞նքն էր խանգարում։ Ինչու են իրեն առաջադրել՝ ենթադրությունների դաշտից է։ Դուք կարող եք ենթադրություն անել, որ իրեն առաջադրել են, որովհետև անկախ չի լինի, ես կարող եմ այլ բան ենթադրել, բայց փաստը մնում է փաստ, որ առաջադրվել է մի թեկնածու, որն առաջարկությունն ընդունելով հանդերձ վերահաստատել է իր բարեվարքության բացակայությունը»։Ավելին16:5817.06.22 -
ԱռողջապահականԻնչպե՞ս զգալիորեն նվազեցնել կաթվածի հավանականությունըՀիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ 2018թ. յուրաքանչյուր վեցերորդ մահը սիրտ-անոոթային հիվանդություններից առաջ է եկել կաթվածի պատճառով, գրել է Eat This, Not That!-ը։ «Միշտ տարածված է եղել այն կարծիքը, որ այս հիվանդությունը բնորոշ է տարեց մարդկանց, եւ ընդհանուր առմամբ վտանգն իսկապես սկսվում է 60-65 տարեկանից հետո»,- ասել է նյարդաբան Շազամ Հուսեյնը։- Ցավոք, կան կաթվածի այլ տեսակներ եւս, որոնք կարող են առաջանալ շատ երիտասարդ տարիքում»։ Ահա թե ինչպես կարելի է, ըստ փորձագետների կարծիքի, զգալիորեն նվազեցնել կաթվածի հավանականությունը։ Գոյություն ունի կաթվածի երկու հիմնական պատճառ՝ իշեմիկ եւ հեմոռագիկ։ «Կաթվածը նյարդաբանական դիսֆունկցիայի հանկարծակի սկսվելն է՝ կապված գլխուղեղի, աչքի կամ ողնուղեղի հետ»,- բացատրել է բժիշկ Հուսեյնը։- Ըստ էության, «կաթված»՝ ինսուլտ բառը հունարեն է, որը նշանակում է «հարված», որովհետեւ այն իսկապես մարդկանց խոցում է հանկարծակի հայտնվելով եւ հաշմանդամություն է առաջացնում։ Ընդհանուր առմամբ, կաթվածները երկու հիմնական կարգի են։ Մենք խոսում ենք կաթվածի իշեմիկ եւ հեմոռագիկ տեսակների մասին։ Իշեմիկը կաթվածի այն տեսակն է, երբ արյան խտացում է առաջանում մարմնի ինչ-որ մասում, որը փակում է ուղեղի արյունատար անոթը, ինչն այն զրկում է արյունից, որի կարիքն իսկապես ունի, ուստի, առաջանում են խնդիրներ, իսկ հեմոռագիկ կաթվածի դեպքում արյունատար անոթը պատռվում է՝ առաջ բերելով արնազեղում ուղեղում»։ Ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող մարդիկ կաթված ստանալու ավելի մեծ հավանականություն ունեն, վկայում են հետազոտությունները։ Հետազոտությունները նաեւ ցույց են տալիս, որ COVID-19-ով վարակվելը նույնպես սերտորեն կապված է կաթվածի բարձր հավանականության հետ։ «Ընդհանուր առմամբ, տղամարդկանց եւ կանանց մոտ հավանականության գործոնները բավական նման են,- ասել է բժիշկ Հուսեյնը։- Այնուամենայնիվ, գոյություն ունեն ռիսկի բազմաթիվ գործոններ, որոնք մենք կարող ենք վերահսկել, երբ խոսքը կաթվածի մասին է. դրանցից ամենամեծը արյան բարձր ճնշումն է»։ Սան Դիեգոյի պետական համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նստակյաց մարդկանց մոտ, որոնք օրական 13 եւ ավելի ժամ նստած են անցկացնում, կաթվածի հավանականությունն ավելանում է 44 տոկոսով։ Պարզ ամենօրյա վարժություններն արդյունավետորեն իջեցնում են կաթվածի հավանականությունը, նշել են մասնագետները։ Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ումԱվելին16:5317.06.22 -
ԱշխարհՉինաստանում ջրարկել են երրորդ՝ առավել ժամանակակից ավիակիրըՀունիսի 17-ին Շանհայում տեղի Է ունեցել ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի ամենաժամանակակից, երրորդ ավիակրի ջրարկման արարողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը: Ավիակիրը, որն ստացել Է «Ֆուցզյան» անվանումը, լքել Է չոր նավաշինարանը եւ կառանվել մոտակա նավամատույցում: «Ֆուցզյանը» չինական առաջին ավիակիրն Է դարձել, որը սարքավորվել Է Էլեկտրամագնիսական կատապուլտով՝ տարբեր տեսակի ինքնաթիռների գործարկման համար: Նավի լրիվ ջրատարողությունը, չինական կողմի տվյալներով, կազմում Է 80 հազար տոննա: Այժմ ավիակիրը պետք Է հանդերձվի սարքավորումներով, որը պետք Է տեւի երկուսից մինչեւ վեց ամիս: Դրան կհաջորդեն նավի փորձարկումները նավահանգստում եւ ծովային ընթացային փորձարկումները, որոնք, հավանաբար, կտեւեն վեց ամիս՝ նախքան ր ինժեներներն սկսեն թեստավորել Էլեկտրամագնիսական կատապուլտը: ՉԺՀ-ի ռազմածովային ուժերը վերջին տարիներին մեծացրել են ներկայությունը Հնդկական օվկիանոսում եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում, առաջին արտասահմանյան բազան են ստեղծել Ջաբուտիում, որտեղ նաեւ ռազմական ներկայություն ունեն ԱՄՆ-ը եւ Ճապոնիան: Ներկայում ՉԺՀ-ի ռազմածովային ուժերն ունեն 355 նավ, ներառյալ սուզանավերը: Ամերիկյան կողմի գնահատմամբ, Չինաստանը նավատորմի կազմը մինչեւ 2025 թվականը կհասցնի 420, իսկ մինչեւ 2030 թվականը՝ 460 նավի: AP-ն նշում Է, որ ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի նավերը քանակությամբ ամենախոշորն են աշխարհում. դրանք հնարավորություններով զիջում են միայն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին: Այսպես, ԱՄՆ-ի սպառազինության մեջ կա 11 ավիակրներ, ինն ունիվերսալ դեսանտային նավեր, որոնք կարող են կրել ուղղաթիռներ եւ ուղղահայաց թռիչքի ինքնաթիռներ: Բացի այդ, ԱՄՆ-ն ավելի ու ավելի մեծ ուշադրություն Է հատկացնում Չինաստանի շուրջ տարածաշրջանին, ներառյալ Հարավ-չինական ծովը, որտեղ ՉԺՀ-ն եւ մի քանի այլ պետություններ տարածքային վեճեր ունեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին16:4817.06.22 -
ՀասարակականOrion Summit 2022-ին միացել են էկոհամակարգային լուծումներով առաջնորդվող համաշխարհային ու հայաստանյան առաջատարներըԵրևանում հունիսի 22-ին կկայանա Orion Summit 2022-ը, որի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում: Էկոհամակարգային լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսներին և ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից, ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով: Կարևորելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում` Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը` Ամերիաբանկը, որպես Platinium հովանավոր միանում է Orion Summit 2022-ին` համատեղելու ջանքերը թվային էկոհամակարգերի դերն ու նշանակությունը ներկայացնելու համար։ Ամերիաբանկը Հայաստանի ֆինանսական շուկայում միակն է, որ ներդրել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ: Դրանով իսկ Ամերիան առաջինը Հայաստանում ապահովում է հաճախորդի անհատական խնդրի ամբողջական լուծմանն ուղղված հարմարավետ ուղի էկոհամակարգերի` թվային նպատակային հարթակների միջոցով: «Գնահատելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում` մենք մեծ պատրաստակամությամբ միացել ենք Summit-ին` մեկ անգամ ևս խոսելու այս ուղու կարևորության մասին և կիսվելու թվային էկոհամակարգերի ու լուծումների համախմբի ստեղծման մեր արդեն իսկ անցած ճանապարհով ու փորձով: Օրիոնն աջակցում է անկախ ստարտափների առաջխաղացմանը, իսկ մենք ստեղծում ենք ստարտափային միջավայր, հիմնում ենք ստարտափներ հենց ընկերության ներսում։ Եվ այժմ միավորում ենք մեր ուժերը Հայաստանի թվային ներուժն արժևորելու և այդ մասին բարձրաձայնելու համար: Մասնակցելով գագաթնաժողովին` միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ անհրաժեշտ է փոփոխություն նաև մարդկանց մտածելակերպի, աշխարհայացքի և ընկերությունների կորպորատիվ մշակույթի մեջ»,- նշել է Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը: Երևանում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն նաև տեխնոլոգիական, ֆինանսական և այլ ոլորտների ընկերություններ, բիզնեսի և միջազգային ճանաչում ունեցող ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և փորձառու մասնագետներ: Գագաթնաժողովի այցելուները հնարավորություն կունենան լսելու բանախոսների համաշխարհային առաջատար ընկերություններ Adobe-ից, SADA-ից, Embodied-ից, cognaize-ից, Scylla-ից, Grand Thornton-ից, Startup Lithuania-ից և այլն: «Գագաթնաժողովը կքննարկի տեխնոլոգիական բիզնես-աշխարհի ամենաարդիական թեմաները, որոնք կարևոր են նաև հայաստանյան ստարտափների համար: Orion Summit-ը գործարքներ կնքելու հարթակ է դառնում: Սկսում ենք Երևանից, մյուս տարի այն տեղի կունենա Նյու Յորքում, իսկ հաջորդ տարի՝ Ֆրանկֆուրտում: Նպատակն է հայկական ծագում ունեցող ստարտափներին խոշորագույն համաշխարհային ընկերությունների տեսադաշտում հայտնվելու, համագործակցելու հնարավորություն տալ»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը: Գագաթնաժողովի գլխավոր բանախոսն է ներդրումային բանկերի և ֆինանսական խորհդատվության ոլորտում ճանաչված մասնագետ Մարկ Չենյանը: Միջոցառումը կբացեն Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը, Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Բանախոսներին կմիանա նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:Ավելին16:4317.06.22 -
ՏարածաշրջանԶելենսկին հոլոգրամի տեսքով հանդես է եկել Փարիզի VivaTech ցուցահանդեսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«Strana.today»-ը հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում VivaTech առևտրային ցուցահանդեսում հանդես է եկել հոլոգրամի տեսքով։ «Անսովոր է, որ նախագահները հոլոգրամա օգտագործեն մարդկանց դիմելու համար, բայց դա «Աստղային պատերազմների» միակ կողմը չէ, որը մենք գործնականում կկիրառենք: Մենք նաև կհաղթենք կայսրությանը», - ասել է Զելենսկին:Ավելին16:3817.06.22 -
ՔաղաքականԻ հեճուկս փաստերի․ պաշտոնյան «չի հիշում», որ թշնամուն Հայաստանի տարածքներ են զիջելԻշխանությունները հերքում են, որ Ադրբեջանին Հայաստանի տարածքներ են զիջվել։ Հայաստանի կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, թե չի հիշում, որ 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքի մարզի (Շուռնուխ, Որոտան) տարածքներ են զիջվել թշնամուն։ «Այդպիսի բան չի եղել»,- ասաց պաշտոնյան:Ավելին16:3517.06.22 -
ՀայաստանՌուսներից է դժգոհել Հայաստանի նախագահը Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակՎահագն Խաչատուրյանը Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ռուսական կողմն ընդունել է, որ Փառուխում իր պարտավորությունը չի կատարել: Մինչև հիմա դեռևս չպարզաբանված հանգամանքներում, ռուս խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանցիները կարողացել են որոշակի բարձունք գրավել, ասել է նա: Հայաստանի նախագահը նշել է նաև, որ քննարկումների ժամանակ իրենք շատ կոշտ դիրքորոշում են հայտնել և այդ դիրքորոշման արդյունքում ի վերջո ռուսական կողմը ընդունել է, որ բացթողում կա, և հիմա, ըստ Խաչատուրյանի, ներքին քննություն են անցկացնում՝ հասկանալու պատճառը:Ավելին16:3317.06.22 -
ԻրավականՈրոշ քաղաքացիներ կամավոր կերպով ապօրինի զենք-զինամթերք են հանձնելԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։ Օրերս Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է մի քանի դեպք։ Հատկապես արդյունավետ էր Մարտունու բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են պայթուցիչներով նռնակների, տարբեր հրազենների ու տրամաչափի 100-ից ավելի փամփուշտի և այլ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Պայթուցիչով նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Գավառի բաժնում՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ճամբարակի համայնքային ոստիկանները, ինչի արդյունքում արձանագրվել է ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք: Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։Ավելին16:2817.06.22 -
ՍպորտԱրտավազդ Հարությունյանը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչԲուխարեստում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցագորգ է դուրս եկել 4 հայ ըմբիշ: Ինչպես արդեն տեղեկարցել էինք, 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանն եկու հաղթանակ է տարել և դուրս է եկել կիսաեզրափակիչ: Իսկ քիչ առաջ կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանը: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթեց չեխ Դանիել Գուրբովիչին, այնուհետ 1/4 եզրափակչում 8-3 հաշվով առավելության հասավ մոլդավացի Իոն Բուլգարուի նկատմամբ: Կիսաեզրափակչում Արտավազդը կմրցի ադրբեջանցի Ջամալ Աբբասովի հետ:Ավելին16:2317.06.22 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիայի ազգային պաշտպանության նախարարը Ֆինլանդիային և Շվեդիային կրկին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջԹուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում Ֆինլանդիային և Շվեդիային կրկին մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և նրա սիրիական թևին (YPG) օժանդակելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից ահաբեկիչներին տրամադրված քաղաքական և ֆինանսական աջակցությունը (YPG-ն PKK-ի սիրիական թևն է համարվում.-խմբ.), ինչպես նաև զենքի մատակարարումը զինյալներին, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը, այս սկանդինավյան երկրները վերածել են իրական սպառնալիքի ՆԱՏՕ-ի համար նույնպես»,- հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա հանդիպման արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ զրույցում։ Աքարն ընդգծել ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում պատժամիջոցների կիրառման անթույլատրելիությունը։ «Նման սահմանափակումները վնասում են ՆԱՏՕ-ին որպես ամբողջություն՝ հակադրվելով ռազմաքաղաքական բլոկի շրջանակում դաշինքի ոգուն։ Թուրքիան Դաշինքի շրջանակում բոլոր պարտավորությունները կատարում է 70 տարի և կշարունակի կատարել։ Միաժամանակ մենք պաշտպանում ենք մեր սեփական ազգային շահերը»,- ասել է Աքարը։ Թուրք նախարարն ընդգծել է, որ Անկարան երբեք դեմ չի եղել Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը` միանգամայն իրավացիորեն ակնկալելով հարգանք դաշնակիցներից և հաշվի առնելով Թուրքիայի շահերը։ «ՆԱՏՕ-ն անվտանգության կառույց է, որի ջանքերի կարևոր ուղղություններից է ահաբեկչության դրսևորումների դեմ պայքարը։ Դա պահանջում են դաշինքի սկզբունքներն ու գաղափարները։ Թուրքիան միակ երկիրն է, որը պայքարում է միանգամից մի քանի ահաբեկչական կազմակերպությունների դեմ։ Մեր երկիրը պատնեշ է դեպի Եվրոպա ահաբեկչության ճանապարհին: Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների դեմ մեր պայքարը նաև հնարավորություն է տալիս կանխել գրոհայինների ներթափանցումը եվրոպական երկրներ»,- ասել է Աքարը։ Նա սպառնալիք է անվանել Հելսինկիի և Ստոկհոլմի վերաբերմունքը ահաբեկչության դեմ պայքարի նկատմամբ։ «Անտեսելով ահաբեկիչներին, ովքեր սպանում են ՆԱՏՕ-ի դաշնակցի քաղաքացիներին, դուք հակասում եք բարեկամության սկզբունքներին և ընդհանուր ռազմաքաղաքական բլոկի ոգուն։ Թուրքիայի դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնող ահաբեկիչների մի մասը հետագայում փախել է սկանդինավյան երկրներ՝ այնտեղ ապաստան ստանալով։ Սա ակնհայտորեն անընդունելի քայլ է։ Կարո՞ղ է լինել նման դաշինք»,- ասել է Աքարը։ Նա հիշեցրել է, որ թուրքական բանակը հյուսիսային Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ առգրավել է շվեդական արտադրության AT-4 հակատանկային նռնականետեր։ «Մենք բանակցությունների ընթացքում ցույց տվեցինք AT-4-ի նկարները և սերիական համարները»,- հայտարարել է նա։Ավելին16:1817.06.22 -
ՍպորտՍաշա Պետրոսյանը 2 հաղթանակ է տարել և դուրս է եկել կիսաեզրափակիչԲուխարեստում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցագորգ է դուրս եկել 4 հայ ըմբիշ: Նրանցից 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանն արդեն եկու հաղթանակ է տարել և դուրս է եկել կիսաեզրափակիչ: Որակավորման փուլում Սաշան 11-6 հաշվով հաղթել է վրացի ըմբիշ Գեորգի Ռոմելաշվիլիին: Այնուհետ 1/4 եզրափակչում 10-0 հաշվով, ժամանակից շուտ հաղթել է լեհ Դանիել Պիետրոնին: Կիսաեզրափակչում մեր ըմբիշը կմրցի ադրբեջանցի Վասիֆ Բաղիրովի հետ:Ավելին16:1317.06.22 -
ՄշակույթԿաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը կնշվի հունիսի 19-ինՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն այս տարի նշելու է հունիսի 19-ին։ Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման հիշատակության տոն է։ Տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Սուրբ Գայանե վանքում, որից հետո կկտարվի Հայրապետական մաղթանք։ Սուրբ Պատարագի սկիզբը 11։00-ին։Ավելին16:0817.06.22 -
ՏարածաշրջանԿստանա՞ Ուկրաինան ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ հունիսի վերջինԵվրահանձնաժողովն այսօր վերջնական որոշում կկայացնի՝ տա՞լ Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, թե՝ ոչ: Ուկրաինայի, նաև Մոլդովայի և Վրաստանի դիմումների քննարկումը դեռ 4 օր առաջ է սկսվել: Բայց պաշտոնական եզրակացությունները կներկայացվեն հունիսի 23-24-ին՝ Բրյուսելում նախատեսվող Եվրոպական միության գագաթնաժողովում:Ավելին16:0317.06.22 -
ՀասարակականԳիտնականները մարդու ֆոտոռեցեպտորային բջիջներ են փոխպատվաստել մկանըՖոտոռեցեպտորային բջիջների փոխպատվաստումը խոստումնալից միջամտություն է, որն ապագայում կարող է օգնել վերականգնել այն մարդկանց տեսողությունը, որոնք տառապում են կուրություն առաջացնող հիվանդություններով։ Հետազոտողների խումբը՝ Դրեզդենի տեխնիկական համալսարանի ռեգեներատիվ թերապիայի կենտրոնի պրոֆեսոր Մարիուս Ադերի գլխավորությամբ, տեղեկացրել է հերթական մինչկլինիկական ձեռքբերման մասին։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Journal of Clinical Investigation-ում։ Գիտնականների թիմը ստեղծել է մարդու ֆոտոռեցեպտորային բջիջների մեծ քանակություն ստանալու հուսալի մեթոդ։ Հետազոտողները ցույց են տվել, որ մարդու այդ ֆոտոռեցեպտորները կարող են զանգվածաբար տեղադրվել մկան դեգեներացված ցանցաթաղանթում։ Ներդրվող ֆոտոռեցեպտորները ձեռք են բերել նորմալ ֆոտոռեցեպտորների բնութագրեր եւ թույլ են տվել վնասված տեսողություն ունեցող մկներին տարբերել ցերեկային լույսը։ Նոր հետազոտությունն առաջընթաց է ֆոտոռեցեպտորների փոխպատվաստման ոլորտում՝ այն պացիենտների համար, որոնք տառապում են կուրություն առաջացնող հիվանդություններով։ «Որքան տեղյակ ենք, առաջին անգամ է հաջողվել հասնել ցանցաթաղանթում պատվաստված ֆոտոռեցեպտորների այսքան մասշտաբային ինտեգրման»,- նշել է Ռեգեներատիվ թերապիայի կենտրոնի պրոֆեսոր, հետազոտական խմբի ղեկավար Մարիուս Ադերը։Ավելին15:5817.06.22 -
ՀայաստանԿսահմանվեն օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման առանձին պայմաններ և պահանջներԿառավարությունն ընդունել է որոշում՝ օդանավակայանների տարածքում տաքսի ծառայության մատուցման գործընթացը կանոնակարգելու նպատակով: Ըստ հիմնավորման, օդանավակայանների տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումն օրենսդրական առանձին կարգավորում չուներ, որի հետևանքով այնտեղ տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը պատշաճ չի իրականացվում, անբարեխիղճ ծառայություն մատուցողների կողմից դրսևորվում է անընդունելի վարքագիծ ինչպես ուղևորների, այնպես էլ միմյանց նկատմամբ, պատվերը ձեռք էր բերվում բանավոր հավաքագրելու միջոցով՝ անհանգստություն պատճառելով քաղաքացիներին և հյուրերին: Ծառայության մատուցման համար ներգրավված ավտոմոբիլները հաճախ հին են: ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները եւ զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է: Բացի այդ, օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար: Առաջարկվող կարգավորումներով սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման առանձին պայմաններ և պահանջներ, մասնավորապես՝ ներգրավվող ավտոմոբիլի տարիքային սահմանափակում, արտաքին տեսքի և գույնի նկատմամբ պահանջ, ներգրավվող ավտոմոբիլի վառելիքային համակարգի վերասարքավորման արգելք, օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցում իրականացնելու և պատվերը ընդունելու պայմաններ: Արդյունքում կմատուցվի քաղաքակիրթ և առավել բարձրորակ սպասարկում, ծառայությունների մատուցման գործընթացում կներգրավվեն տարիքով ավելի նոր և միանման արտաքին տեսքի ավտոմոբիլներ: Կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները:Ավելին15:5317.06.22 -
ՏարածաշրջանԿիևն արդեն իրեն Եվրոպայում է զգումԿիևն արդեն իրեն Եվրոպայում է զգում Հուլիսի 1-ից Ուկրաինայի կառավարությունը Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ է մտցնում, հայտնում են նախագահականից։ Ըստ ամենայնի, Եվրահանձնաժողովի որոշումը՝ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու մասին, ոգեշնչող ազդեցություն է ունեցել։Ավելին15:4817.06.22 -
Սպորտ«Արարատը» նոր շվեյցարացի ֆուտբոլիստ ունիԵրևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել շվեյցարացի երիտասարդ ֆուտբոլիստ Դրիլոն Կաստրատիի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին, Ցյուրիխում: 20-ամյա կիսապաշտպանը խաղացել է շվեյցարական «Ցյուրիխի» և գերմանական «Ֆրայբուրգի» երիտասարդական թիմերում, ինչպես նաև Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքականում: Նրա նախորդ ակումբն եղել է շվեյցարական «Շաֆհաուզենը»:Ավելին15:4217.06.22 -
Սպորտ«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի«Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Կարեն Բարսեղյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայկական մի շարք ակումբներում, մեր երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականներում մարզչական գործունեություն ծավալած 47-ամյա մասնագետը «Ալաշկերտում» աշխատել է նաև 2016, 2018 և 2021 թվականներին: Բարսեղյանի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:Ավելին15:3617.06.22 -
ՔաղաքականՓաշինյանը, ինչպես խոստացել էր, սկսել է վաճառքի հանել պետական գույքըԿառավարությունն ընդունել է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման, ընկերության գործունեության հիմնական տեսակը վերականգնողական բուժումն է: Գիտահետազոտական ինստիտուտն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում և ենթակա է մասնավորեցման: Ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացվել են մասնավորեցման. մրցույթները չեն կայացել հայտեր չլինելու պատճառով։ Հաշվի առնելով, որ ընկերության բաժնետոմսերը 3,497,947.95 հազ. դրամ արժեքով չի վաճառվել, իսկ նոր գնահատված արժեքը կազմում է 5,023,162.620 հազ. դրամ առաջարկվում է՝ ընկերության 100 տոկոս պետական բաժնետոմսերը ներկայացնել մասնավորեցման մրցույթով՝ բաժնետոմսերի վաճառքի նվազագույն գին սահմանելով գնահատված արժեքի 75 տոկոսը։ Հիշեցնենք` Փաշինյանն էր ասել, որ Հայաստանում պետական գույքի արդյունավետ կառավարումը Կառավարության ամենակարևոր մարտահրավերներից մեկն է։ Նա ասել էր, որ ունենք մի քանի տասնյակ միլիարդ դրամ գնահատված գույք, որը պետք է օտարվի և դրա արդյունքում պետական բյուջեն եկամուտներ ստանա:Ավելին15:2917.06.22