Լրահոս

2022-06-17
  • Տարածաշրջան
    Զելենսկին ասում է, որ պատմական օր է. կընդունի՞ ԵՄ-ն Ուկրաինային
    Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհել։ Այս մասին այսօր Բրյուսելում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դե Լայենը։ «Եվրամիությանը Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը պահանջում է Ռուսաստանի մեծ ուշադրությունը», հայտարարել է Դաշնության նախագահի խոսնակ Պեսկովը:
    23:10
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը
    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 17-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ կողմերն ընդգծել են 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ընդունված եռակողմ հայտարարությունների կատարմանն ուղղված համապատասխան աշխատանքի իրականացման կարևորությունը Ռուսաստանի միջնորդությամբ: Նախարարները պայմանավորվել են քննարկել նշված հարցերը Սերգեյ Լավրովի՝ հունիսի 23-24-ը Բաքու կատարելիք աշխատանքային այցի ընթացքում:
    23:00
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են BMW-ն ու ВАЗ 21099-ը, կան վիրավորներ
    Երեկ՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 22-ամյա Էդգար Ս.-ի վարած BMW մակնիշի և 41-ամյա Զոհրաբ Մ.-ի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/17/1215949/
    22:50
    17.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Քաղաքի հյուրերը վճարունակ են, Երևանում տները տեղացիների համար թանկացել են
    Դեպի Հայաստան ռուսների հոսքին զուգահեռ՝ Երևանում աստղաբաշխական թվերի են հասնում անշարժ գույքի գները: Ըստ վերջին ամիսների վերլուծության՝ մայրաքաղաքում տների ու բնակարանների արժեքը ոչ միայն չի նվազելու, այլ մինչև տարեվերջ ավելի է բարձրանալու: Վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ թանկացումներ են բոլոր վարչական շրջաններում: Կենտրոնում մեկ քառակուսի մետրի համար անշարժ գույքի արժեքը, այս տեմպով, շուտով կհասնի 2 հազար դոլարի: Իսկ վարձով բնակարանների արժեքը այս տարեսկզբից բարձրացել է գրեթե 50 տոկոսով:
    22:40
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միկա Բադալյանը ևս մեկ ամսով կմնա կալանքի տակ
    Բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանը կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանը մասնակի է բավարարել դատախազության միջնորդություն։ Տեղեկությունը հրապարակվել է Բադալյանի տելեգրամյան ալիքում։ «ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել մասնակիորեն բավարարել Միկա Բադալյանի կալանքը երկարացնելու դատախազության միջնորդությունը։ Բադալյանի կալանքը երկարաձգվել է մեկ ամսով»,- ասված է գրառման մեջ։
    22:30
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հակիրճ ներկայացնեմ, թե ինչպես է գահավիժել Հայաստանի դիրքորոշումը Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ. Արմեն Աշոտյան
    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հակիրճ ու սխեմատիկ ձևով ներկայացնեմ ձեզ, թե ինչպես է գահավիժել Հայաստանի դիրքորոշումը Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մինչև 2018 թ մայիս – Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում, երաշխավորում և իրացում: 2018-ի հունիսից – Արցախի կարգավիճակը եւ անվտանգություն: 2020-ի նոյեմբերի 9-ից հետո – Արցախի կարգավիճակ: 2021-ի հունսի 20-ից հետո – Արցախի կարգավիճակ: 2022-ից – Արցախի անվտանգություն: Ահա ձեզ պատկերավոր կերպով Արցախի հարցում բանակցույթուններում Հայաստանը ներկայացնող դեգեներատների պաշտոնավարման արդյունքը, որոնք ապացուցվում են պաշտոնական հայտարարություններով և փաստաթղթերով: Իդեպ, հիշեցնեմ, որ այս դիվանագիտական ձախողումներն ու ճակատագրական և/կամ միտումնավոր սխալները սկսվել էին 2018-ի իշխանազավումից անմիջապես հետո: Հետևությունները թողնում եմ ձեզ»:
    22:20
    17.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Ոստիկանության տարեկան բյուջեն 2 միլիարդ դրամով կավելանա, «որ մեր ժողովրդին լա՞վ ծեծեն»
    Կառավարությունը այսօր չզեկուցվող հարցերի թվում ընդունել է ոստիկանության տարեկան բյուջեն լրացուցիչ 2 մլրդ դրամով ավելացնելու որոշումը: Գումարի մեծ մասը նախատեսված է աշխատավարձերի ու հավելավճարների ավելացման համար, ավելի կոնկրետ՝ Երևանում, Շիրակում ու Լոռիում պարեկային ծառայության նոր ձևավորված ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերի համար։
    22:10
    17.06.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախին տրվող փողը «ՀՀ կառավարության որոշ անդամների գրպանը վերադարձնելու» ձև՞ է ռոումինգը՝ Արցախում
    Երկու շաբաթից Վիվա ՄՏՍ-ը Արցախում բացառապես ռոումինգով կգործի: Պատերազմից հետո դուրս էր եկել ռոումինգի պահանջը: Հայաստանից 10 մլն դրամի ներդրում է արվել Ղարաբաղ Թելեկոմի աշխատանքների համար: Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը «Հայլուր»-ի հետ զրույցում ասել է, որ օպերատորի հեռախոսակապը ռոումինգով է դարձել՝ ներդրված գումարը՝ քաղաքացիների գրպանից հետ վերադարձնելու համար:
    22:00
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի
    ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ հունիսի 17–ին, հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոբկե Հոկստրայի հետ։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ–ը պաշտոնական էջից, Հայաստանի եւ Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության առկա դրական դինամիկայի, տարբեր ոլորտներում սերտ համագործակցության, ինչպես նաեւ բարձր եւ բարձրագույն մակարդակներում փոխայցելությունների ակտիվության առնչությամբ։ Այս համատեքստում զրուցակիցները առանձնահատուկ ընդգծել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած այցի շրջանակներում ձեռբերված պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը։ Նախարար Միրզոյանը կարեւորել է Նիդերլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների լայն օրակարգին, եւ հույս հայտնել, որ կողմերի միջեւ հաստատված արդյունավետ փոխգործակցությունը շարունակական բնույթ կունենա։ Վոբկե Հոկստրան իր հերթին բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման հարցում Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը: Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման համատեքստում կարեւորվել է երկու երկրների գործարար շրջանակների միջեւ շփումների ակտիվացումը, համատեղ ծրագրերի իրականացումը։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության մի շարք հարցերի։ Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը եւ հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի դատապարտման վերաբերյալ Նիդերլանդների խորհրդարանի կողմից շուրջ երկու տասնյակ բանաձեւերի ընդունումը: Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Երկու երկրների արտգործնախարարներն ընդգծել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անպահաղ հայրենադարձման հրամայականը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակությային եւ կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանը իր գործընկերոջն է ներկայացրել նաեւ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
    21:50
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Իտալացի Վալերիո Վիմերկատին հեռացավ «Արարատ-Արմենիայից»
    27-ամյա իտալացի դարպասապահ Վալերիո Վիմերկատին հեռացավ Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայից»։ Ֆուտբոլային ակումբի եւ ֆուտբոլիստի միջև կնքված պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ լուծվել է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա 2021թ․ հուլիսին էր միացել «Արարատ-Արմենիային»։ Վալերիո Վիմերկատին կարիերան սկսել է «Միլանի» երիտասարդական ակադեմիայում, այնուհետև խաղացել է «Պրո-Վերչելի», «Սպեցիա», «Կարավաջիո», «Լեյրիա» եւ Երեւանի «Նոա» ակումբներում։
    21:40
    17.06.22
    Ավելին
  • Միջազգային
    ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը ՀՀ-ի առաջնահերթությունն է. Զաս
    ՀԱՊԿ-ը նախատեսում է կատարելագործել ճգնաժամային իրավիճակներում արձագանքման համակարգը: Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստից հետո հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
    21:30
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայրաքաղաքի մի քանի վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
    Հունիսի 20-24-ը մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններում էլեկտրաշչակներ են փորձարկվելու։ «Տեղեկացնում ենք, որ 20.06.-24.06.2022թ. Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ: Նախապես ներողություն ենք խնդրում պատճառված հնարավոր անհարմարությունների համար»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
    21:20
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղեգնաձորի տներից մեկի բակում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ
    Հունիսի 17-ին, ժամը 18։01-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցի տներից մեկի պատշգամբի տակ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
    21:11
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մալաթիա-Սեբաստիայում ամուսնու կողմից 49-ամյա կնոջը դանակահարելու շարժառիթը խանդն է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հունիսի 17-ի առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպանության փորձ էր եղել․ հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդումը ստացվեց ժամը 9-ի սահմաններում. ծակած-կտրած վերքով 49-ամյա կին էր տեղափոխվել բժշկական կենտրոն: Հարուցվեց քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով: Կինը հիվանդանոց էր տեղափոխվել Բաբաջանյան փողոցի թիվ 110 հասցեի մոտից։ Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները տեղում իրականացրած օպերատիվ միջոցառումներով կարճ ժամանակում պարզվեցին ոչ միայն բացահայտման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլև հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Ըստ տեղեկությունների՝ ժամը 8-ի սահմաններում տուժողին դանակահարել էր նախկին ամուսինը, նախնական տվյալներով՝ խանդի շարժառիթով: 50-ամյա տղամարդը դեպքից ժամեր անց հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Նա ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    21:04
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 56-ամյա տղամարդը կասկածվում է իր խորթ՝ 16-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ
    Wստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկի անչափահասների գործերով բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 15-ին տվյալ ոստիկանության վարչական շրջանի բնակիչ, 16-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փաստով. գրում է shamshyan.com-ը։ Անչափահասների գործերով բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ աղջկա մոր ներկայիս 56-ամյա ամուսինը իրենց տանը երեխայի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ: Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել: Գ. Շամշյանի տեղեություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվել են տվյալ բաժնի հետաքննության բաժանմունք, իսկ երեխան սովորում է Երևանում հայտնի կրթահամալիրներից մեկում:
    20:58
    17.06.22
    Ավելին
  • Իրավական
    «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու գործով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված, ինչպես նաեւ որպես զենք օգտագործվող առարկայի կիրառմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում պարզվել էին դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երեւան քաղաքի բնակիչներ Ա.Խ.-ն եւ Ա.Ա.-ն: Իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում անհատականացվել էին նշված անձանց գործողությունները, որոնց տրվել են համարժեք քրեաիրավական գնահատականներ: Ավելի վաղ նրանցից մեկին՝ Ա.Խ.-ին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, եւ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը, Ա.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում եւ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Օրեր առաջ վերջինս հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննական մարմնի որոշմամբ՝ Ա.Խ.-ի եւ Ա.Ա.-ի մասն առանձնացվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
    20:48
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղը համապետական հանրահավաք է լինելու
    «Դիմադրություն» շարժումը հայտնում է, որ վաղը համապետական հանրահավաք է տեղի ունենալու։ «Կհանդիպենք հունիսի 18-ին, ժամը 19:30-ին՝ Ֆրանսիայի հրապարակում, որտեղ համապետական հանրահավաք է կայանալու»,- նշված է հաղորդագրությունում։։
    20:38
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայկական ժողովրդավարություն․ Ավետիք Իշխանյան
    Այսպիսով, շուտով կնշանակվի, օ՛յ ներեցեք՝ «կընտրվի» նոր գլխավոր դատախազ, բռնապետիկ-վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։ Պատկերացնու՞մ եք, քպ-ականները հանդիպել են թեկնածուի հետ, հարցեր տվել և հավանություն տվել նրա թեկնածությանը, ներկայացնելով նրան, որպես քպ թեկնածու։ Ինչպիսի՜ ժողովրդավարություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Չէ՞ որ նրանք կարող էին և մերժել թեկնածությունը։Պատկերացնում եմ, այդ հանդիպման ընթացքում քպ-ականների քծնողական ժպիտները, իրենց ստրկատերի դատախազի թեկնածուի առջև։Այն որ քպ-ականները հլու-հնազանդ «հավանություն» պետք է տային, կարծում եմ ոչ ոք չէր կասկածում։ Հարցս ուղղում եմ, իրենց քաղհասարակություն անվանողներին։ Հարգելիներս, դուք անգիր արած կրկնում եք, թե ինչ է ժողովրդավարությունը, որ այն առաջին հերթին ենթադրում է իշխանության թևերի տարանջատում։ Իսկ ինչպե՞ս եք վերաբերում , երբ գործադիրի ղեկավարի օգնականը թելադրում է քննիչին, թե ինչպես կազմի մեղադրանքը։Ձեր երազած ցանկացած ժողովրդավարական երկրում, նման դեպքը կառավարության հրաժարականի պատճառ կհանդիսանար և առաջին հերթին այն կպահանջեր քաղհասարակությունը։ Ահա,թե ինչպիսին է հայկական «ժողովրդավարությունը», իր քաղհասարակությունով։ Իրականում, ինձ համար մեր համակարգում մեծ տարբերություն չկա, թե ով կլինի գլխավոր դատախազը, Արթուր Վարդապետյա՞նը, թե՞ Աննա Դավթյանը»,- գրել է իրավապաշտպանը։
    20:25
    17.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհնազանդության էլի մի հուժկու ալիք, ու նիկոլական ռեժիմը, վստահաբար, չի դիմանա
    Ազգային-ազատագրական «Դիմադրության» շարժման հուիսի 16-ի առավել քան տպավորիչ երթը եկավ հաստատելու պայքարի նոր թափով ծավալման իրական հնարավորությունների վերաբերյալ դիտարկումներն ու կանխատեսումները: Եվ հակառակը՝ երթը լռեցրեց նիկոլական եղկելի քարոզչական աղբահորերից ծիկրակող-չարախնդացողներին: Ճիշտ է` վերջիններիս կռռոց-կռավոցը չի դադարի, բայց դա արդեն իրենց ռեֆլեկտիվ դրսևորման հարցն է ու, ոչ այնքան կարևոր: Իսկ այն, որ պայքարը հունիսի 14-ի հայտարարություններից հետո չի մարելու, սթափ գնահատողներին պարզ էր ու հիմնված փաստացի իրողությունների, պայքարի մեջ ներգրավված հայրենակիցների ընդրանուր տրամադրությունների, մարդկանց ու «Դիմադրության» շարժումն առաջնորդող գործիչների՝ մինչև վերջ գնալու վճռական տրամադրությամբ: Ասենք, դա արդեն տրամադրություն էլ չի, այլ Հայրենիք ու պետություն ունենալու համար համախմբված հազարավոր ու հազարավոր մարդկանց՝ հրապարակավ միմյանց տված անխախտելի երդում: Հասկանալի է, որ պայքարը ակտիվորեն շարունակվելու է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի երկրակործան ռեժիմից Հայաստանը չի ազատագրվել, քանի դեռ այդ ռեժիմը, իր պարագլուխներով հանդերձ, չի հեռացվել ու չի հայտնվել առավել քան վաստակած տեղում՝ ճաղերի ետևում: Հունիսի 14-ին Իշխան Սաղաթելյանի ունեցած ծրագրային ելույթում, ի դեպ, ընդգծվեց նաև օգոստոսի 2-ից հետո Նիկոլ Փաշինյանին, որպես վարչապետի, անվստահություն հայտնելու հնարավորության մասին: Այդ պահը որոշ ակամա, իսկ ոմանց դեպքում՝ կանխամտածված թերընկալման տեղիք տվեց: Ոմանք դա ընկալեցին, իսկ նիկոլական որոշ քարոզիչներ մատուցեցին այնպես, թե «Դիմադրության» շարժումը, ամեն ինչ մի կողմ դրած, նստել-սպասելու է, թե... Երբ է գալու օգոստոսի 2-ը, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն: Մինչդեռ, ոչ մեկը տրամադրված չէ մինչև օգոստոս, այսինքն՝ ամիսուկես թախտին նստած բախտին սպասելու, կամ այն չինական հայտնի ասացվածքի տարբերակով, գետի ափին նստած՝ թշնամու մարմնի անցնելու ականատեսը դառնալուն: Խոսքն ընդամենը այն մասին է, որ եթե մինչև օգոստոս գլխավոր նպատակը՝ նիկոլական ռեժիմի հեռացումը կատարված չլինի, ապա մեկուկես ամիս անց ազգային-ազատագրական շարժման տակտիկական զինանոցը համալրվելու է նաև անվստահության հայտնելու օրինական «զենքով» ևս: Այսինքն, դա նիկոլական ռեժիմի վրա ճնշում բանեցնելու ևս մեկ ու լավ «գործիք» է: Ավելին, «անվստահություն հայտնելու» գործընթացը փողոցային ակտիվ պայքարը նոր թափով ու Հայաստանով, Արցախով, Սփյուռքով մեկ ծավալելու լրացուցիչ խթան կարող է լինել: Նույնիսկ առանց այդ գործընթացի, այսինքն, եթե անգամ «անվստահություն հայտնելու» գործընթաց խորհրդարանական ընդդիմությունը չնախաձեռնի (ասում ենք՝ եթե), միևնույն է, պետք է ակնկալել ազգային-ազատագրական պայքարի ուժգնացում, եթե կուզեք՝ նոր հզոր ալիք: Նման կանխատեսման առիթ է տալիս այն, որ առաջիկա մեկ-մեկուկես ամիսը լիովին բավարար են, որպեսզի «Դիմադրության» շարժման ղեկավարությունը ավարտին հասցնի հունիսի 14-ին հռչակված կառուցվածքային-կազմակերպչական աշխատանքները, «թարմացումները»: Իսկ այդ աշխատանքների նպատակը հենց մի նոր և հուժկու ալիք բարձրացնելն է՝ անցած մեկուկես ամսվա ակտիվ պայքարի ընթացքում ձևավորված տպավորիչ ռեսուրսը համալրելուց և ուժեղացնելուց, ավելի արդյունավետ կառուցվածք ձևավորելուց հետո: Եվ այդ ամենը՝ առանց դադարի, փողոցային ակտիվ պայքարը շարունակելու պայմաններում: Առկա իրավիճակը, թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրա «թիմի» նյարդային ու անադեկվատ վիճակը հուշում են, որ այս մի ալիքին նիկոլական ռեժիմը կարող է և չդիմանալ: Դա է հուշում նաև ռեժիմի միակ հենասյանի՝ ոստիկանության ներքին խմորումներն ու «հալումաշ» տեսքը: Խոսքը ոչ թե հատուկ կատաղեցված մարդատյաց-սադիստ «բերետների»՝ մասին է, որքան «սովորական մելիցեքի»: Երեկ, օրինակ, նաև Արմավիրի մարզի ոստիկաններին էին քշել Երևան՝ երթի: Տեսնել էր պետք այդ ոստիկաններին. որը՝ անթրաշ, որը՝ համազգեստով ու արտաքինից ճմռթված, որը հոգնատանջ ու «հանգած» հայացքով: Մի խոսքով, խղճահարույց տեսքով, որքան էլ որ նիկոլական ռեժիմն արել է ամեն ինչ, որ որևէ հայ մարդ նրանց չխղճա:
    20:15
    17.06.22
    Ավելին