Լրահոս

2022-07-15
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Range Rover-ը, Mercedes-ն ու Opel-ը, կա վիրավոր
    Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Արծրուն Ա-ի վարած Mercedes մակնիշի, 32-ամյա Արսեն Ս-ի վարած Range Rover մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 47-ամյա Գագիկ Գ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/15/1217904/
    22:40
    15.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    Քաղաքացու գերությունը թաքցնող պետություն. «սեփական երկրում կարող են յուրաքանչյուրիս ձեռքերը ոլորել»
    Սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակչի առևանգումը թաքցնելով՝ պետությունը ադրբեջանցիների հետ բարիդրացիության պատրանք է ստեղծում, ասում են փորձագետները: Քննչական կոմիտեն դեպքից մոտ երկու շաբաթ անց է գործ հարուցել: Իսկ խաղաղության դարաշրջանի պատրաստվող հանրությունն այս մասին իմացավ երեկ, պատահաբար, մամուլում բացահայտումից հետո, Հայաստանի քաղաքացու առևանգումից 40 օր անց:
    22:29
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ
    Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ: Այս մասին հայտնում են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին 14 օրվա ընթացքում դիտվել է հիվանդացության 6,8% աճ, նախորդ 14 օրվա համեմատ աճել է 2,6 անգամ: Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է 506 նոր դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ աճել է 107%-ով: Վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1,56 է, ինչը ցույց է տալիս, որ առկա է հիվանդացության աճի շարունակական միտում: Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է հետևողականորեն պահպանել հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները՝ պատվաստվել COVID-19-ի դեմ. ժամանակին ստանալ բուստեր դեղաչափը, հատկապես, եթե ռիսկի խմբում եք. կրել դիմակ. հաճախակի օճառով լվանալ ձեռքերը կամ ախտահանել. խուսափել զանգվածային միջոցառումներից, հատկապես, եթե ունեք որևէ ախտանշան. պահպանել սոցիալական հեռավորություն. հաճախակի օդափոխել փակ տարածքները: Առանձնապես կարևոր է դիմակների կիրառումը փակ տարածքներում, տրանսպորտում և բժշկական կազմակերպություններում: Կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ համապատասխան հետազոտություններ իրականացնելու, բուժում ու խորհրդատվություն ստանալու համար:
    22:15
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմեն Գրիգորյանի մահը չարախնդողները
    ​ Երկար ժամանակ կալանքի տակ գտնվելուց հետո դատարանի դահլիճում այսօր հանրության աչքի առջև մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Շատերի համար Արմեն Գրիգորյանի մահը շոկային էր. առողջական խնդիրներ ունեցող մարդը կալանավորվել էր ու դրա հետևանքով մահացել: ԶԼՄ-ների հրապարակումների ներքո տասնյակ հազարավոր մարդիկ ցավակցություններ են հայտնել պրոդյուսերի, հասարակական և ընդդիմադիր գործչի մահվան կապակցությամբ, սակայն կան նաև մարդիկ, որոնք նույնիսկ մարդու մահից հետո են հրապարակավ չարախնդում, վիրավորում մահացածին:  Ստորև ներկայացնում ենք այդպիսի մի շարք մեկնաբանություններ ու դրանք հեղինակած անձանց` հույս ունենալով, որ մեր հասարակությունից այս դրսևորումները մի օր կվերանան: ​
    22:00
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի Նարեկ գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է
    Հուլիսի 15-ին՝ ժամը 16։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։01-ին։
    21:52
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լրագրող Եվգենի Կիսելյովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
    «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նախկինում հայտնի լրագրող, 1990–2000-ական թվականների ռուսական հեռուստատեսության կենտրոնական դեմքերից Եվգենի Կիսելյովի նկատմամբ, որն այժմ աշխատում է հակառուսական ուկրաինական ալիքներում: Չի նշվում, թե ՌԴ քրեական օրենսգրքի որ հոդվածի մասին է խոսքը:
    21:49
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հրդեհ է բռնկվել Իսպանիայի Մոնֆրագուե ազգային պարկում
    Público թերթը հայտնում է, որ իսպանական Էստրեմադուրա ինքնավար համայնքում բռնկված հրդեհը տարածվել է Մոնֆրագուե ազգային պարկում, որի տարածքը կազմում է 18,4 հազար հեկտար: «Օդային և ցամաքային ուժերը գործադրում են բոլոր ջանքերը՝ կանխելու հրդեհի տարածումը, որը սկսվել է հինգշաբթի օրը Կասերեսի Կասաս դե Միրավետե մունիցիպալիտետի մերձակայքում: Բայց, ի վերջո, կրակը չի հաջողվել կասեցնել, և այն հասել է Մոնֆրագուե ազգային պարկ»,- ասվում է հայտարարության մեջ։
    21:44
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    «Dimord.am» կայքում ավարտական վկայականները հնարավոր կլինի ներբեռնել հուլիսի 20-26-ը
    Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն դիմորդները, որոնք չեն հասցրել կրթության ավարտական վկայականները ներբեռնել dimord.am կայքում, կարող են դրանք մուտքագրել հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այս փուլում հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի համակարգ մուտքագրումը որևէ ազդեցություն չի ունենա ընդունելության մրցույթի արդյունքների վրա: Հավասար միավոր ունեցող դիմորդները, համաձայն հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշման, ընդունվում են իրենց կողմից հայտագրած բուհի համապատասխան մասնագիտությամբ՝ հավասար պայմաններով: Ըստ աղբյուրի՝ այն դիմորդներն էլ, որոնք տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարողանա կրթության ավարտական փաստաթղթերը ներբեռնել համակարգ, կարող են դրանք առձեռն ներկայացնել բուհ:
    21:37
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ-ում 102 տոննա կշռով բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոց է հայտնաբերվել
    ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը միջպետական Մ-3 և Մ-5 ավտոմոբիլային ճանապարհների տարբեր հատվածներում իրականացրել է 19 տրանսպորտային միջոցի կշռում։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Տեսչական մարմնից, տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից հայտնաբերված խախտումներից մեկն աննախադեպ է եղել՝ մինչ այժմ իրականացված վերահսկողության ողջ ժամանակահատվածում. «Սարդ տրանս» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցը թույլատրելի զանգվածը գերազանցել է ավելի քան 60 տոննայով՝ իրականացնելով 102 տոննա կշռող բեռնափոխադրում։ Նշվում է, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը 40 տոննա է։ 2 օրվա ընթացքում Տեսչական մարմնի կողմից վերահսկողության արդյունքում կազմվել է 15 վարչական արձանագրություն, նշանակվել՝ 3 միլիոն ՀՀ դրամի տուգանք։
    21:33
    15.07.22
    Ավելին
  • Իրավական
    Մահ՝ դատարանում. պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կյանքը փրկել չի հաջողվել
    Դատարանի դահլիճում մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատարանին ներկայացրել է պաշտպանական կողմի փաստարկները։ Մահվան հավանական պատճառը սրտի կաթվածն է: Ավելի հստակ դատաբժշկական փորձաքննությունը կպարզի: Ընդդիմադիր կոշտ դիրքորոշմամբ հայտնի պրոդյուսերը կալանքի տակ էր արդեն երկու ամիս:
    21:27
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմենը մահացավ իմ աչքի առաջ, ժպտում էր, կատակում, հումորներ անում ու… մահացավ. Նաիրա Զոհրաբյան
    Արմենը մահացավ իմ աչքի առաջ։ Ժպտում էր, կատակում, հումորներ անում ու… մահացավ։ Արմենի մայրը ինձ հարցրեց՝ «շտապօգնությունը կհասցնի չէ՞ Արմենիս փրկել»։ Ես ասեցի՝ հա, ամեն ինչ լավ կլինի։ Մեռած մարդու մարմին հոշոտող, արնախում, հիվանդ էս հասարակությունից ո՞նց փրկենք մեր երեխաներին։ Ո՞նց։
    21:23
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյան-Բայրամով առաջին հանդիպումը տեղի կունենա Թբիլիսիում
    Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
    21:20
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհատական ոճ և կերպար․ ինչպե՞ս կատարելագործել այն՝ շրջապատին ու հասարակությանը լավագույնս ներկայանալու համար
    Յուրաքանչյուր մարդ իր անհատական ոճն ունի՝ անկախ նրանից՝ կերտել ու մշակե՞լ է այն, թե՞ առանձնապես չի էլ մտածել այդ ուղղությամբ։ Բայց այդ անհատական ոճը միայն կոստյումը, զգեստը կամ բլուզը չէ, որը նա կրում է։ Իմիջն իրականում բազմաթիվ փոքր դետալներից է բաղկացած, որոնք ամբողջացնում են մարդու կերպարն ու հուշում նրա բնույթի մասին։ Իմիջից է շատ առումներով կախված մարդու հաջողությունը կարիերայում ու նույնիսկ անձնական կյանքում։ Շրջապատում էլ առաջին տպավորությունը մարդու մասին նրա անհատական ոճից են կազմում։ Որո՞նք են այն փոքր դետալները, որոնք գրեթե ամեն ինչ «պատմում» են մարդու մասին․հագուստը, օծանելիքի բույրը, դիմահարդարումը, սանրվածքը, մատնահարդարման ձևը, գույնը կամ ընդհանրապես՝ դրա առկայությունը, շարժուձևը, խոսքը, սոցցանցի էջը, ուտելու ձևը, վարած ավտոմեքենան, տունը կամ բնակարանը, հանգստի ընտրած եղանակը ու շատ այլ դրսևորումներ։ Շատ մարդիկ ոճն ու նորաձևությունն ընկալում են որպես խորթ երևույթներ ու մտայնություն ունեն, թե դա միայն երիտասարդ աղջիկներին է հետաքրքրում, որովհետև նրանք շատ ազատ ժամանակ ունեն։ Իրականում, սակայն, շատ քաղաքական գործիչների, գործարարների, գիտնականների կյանքը կարող էր շեշտակի փոխվել, եթե նրանք մի փոքր ավելի լուրջ ու գիտակցված մոտենային իրենց անհատական ոճին ու հասարակությանը «մատուցվող» իրենց կերպարին, հատկապես, որ անհատական ոճ կերտելը կամ սեփական կերպարը կատարելագործելը չի նշանակում ամբողջովին դեմ գնալ սեփական նախասիրություններին, ճաշակին ու «ես»-ին։ Հարկավոր է պարզապես հաշվի առնել մի քանի գործոններ․ գործնական, անձնական կյանքում հաջողության հասնելու կամ որոշակի շրջանակի վրա տպավորություն թողնելու համար կերպարը կատարելագործելիս պետք է կարողանալ ճիշտ համադրել ինչպես սեփական ճաշակն ու նախասիրությունները, այնպես էլ այն մարդկանց ճաշակն ու ընկալումները, որոնց վրա պետք է որոշակի տպավորություն թողնել։ Միջավայրն ու պայմանները չվերլուծելու դեպքում կարելի է, իհարկե, գեղեցիկ արտաքին «փաթեթավորում» ունենալ, սակայն այն կամ անհրաժեշտ տպավորությունը չի թողնի կամ բոլորովին հակառակ ազդեցություն կունենա, այնինչ ճիշտ կերտած ոճը կարող է միայն հաջողություններ բերել։ Սոցցանցի էջը մարդու մասին շատ ինֆորմացիա է հաղորդում, այդ պատճառով հարկավոր է մի փոքր ավելի լուրջ մոտենալ նրան, թե ինչ է մարդն այդ էջում ի ցույց դնում ամբողջ աշխարհին։ Իրականում HR մասնագետների և գործատուների 70 տոկոսը աշխատակիցներին ընտրելիս նախապես ուսումնասիրում է նրանց սոցցանցի էջերը։ Կարևոր է, որ ցանցում մատուցվող պատկերը ներդաշնակ լինի այն իրական կերպարին, որը կա առօրյա կյանքում։ Շատ մեծ դեր են խաղում նաև շարժուձևը, խոսքն ու էթիկետի կանոնների իմացությունը։ Դրանց մասին ամբողջական պատկերացում կազմելը հեշտ է հատկապես միջոցառումների ժամանակ։ Օրինակ, վառ գույների սիրահար մեկը կարող է հանդիսավոր, բայց ոչ այնքան պաշտոնական՝ երեկոյան միջոցառման ժամանակ կարմիր «թիթեռնիկ» կրել վերնաշապիկի օձիքին։ Հյուրերից շատերն այդ դեպքում նրան կարող են շփոթել մատուցողի հետ ու խնդրել, օրինակ, ևս մեկ բաժակ շամպայն բերել։ Մեկ այլ կարևոր գործոն էլ ժամանակակից կյանքում գեղեցկության չափանիշների և ընդունված նորմերի մասին պատկերացում ունենալն է։ Վերածննդի դարաշրջանում, օրինակ, շատ նորաձև ու հարգի էր փարթամ մարմին ու մի փոքր ավելորդ քաշ ունենալը․ դա գեղեցկության յուրօրինակ չափորոշիչ էր, նաև մարդու զբաղեցրած դիրքի մասին էր «հուշում», քանի որ այդ դարաշրջանում համարվում էր, որ գեր մարդիկ հասարակության հարուստ խավից են․ նրանք կարող են իրենց չծանրաբեռնել ֆիզիկական աշխատանքով և ճաշակել միայն համադամ ուտեստներ։ Ժամանակակից կյանքում, սակայն, գիրությունն ու ավելորդ քաշը, եթե դա պայմանավորված չէ առողջական որոշակի խնդիրներով, համարվում է սեփական «ես»-ի նկատմամբ ոչ այնքան հարգալից վերաբերմունք։ Իսկ եթե մարդւ ձիգ կազմվածք ունի ու բարեկազմ է, նշանակում է՝ նա մտածում է սեփական առողջության մասին, որակյալ սնունդ է ընդունում՝ խուսափելով «ֆասթ ֆուդից»։ Անհատական ոճն ու կերպարն ամբողջացնելիս շատ կարևոր է հիշել այս հիմնական գործոնների մասին։ Հանրային գործունեություն սկսելուց առաջ հատկապես կարելի է խորհրդակցել ոճաբանների հետ, իսկ խոսքը մշակել հռետորաբանության մասնագետի օգնությամբ։ Եթե ապագա հանրային գործիչը սոցցանցում իր ներկայությունը պարտադիր գործոն է համարում՝ հասարակությանը ներկայանալու համար, ապա շատ ճիշտ կլինի դիմել պրոֆեսիոնալ լուսանկարչի օգնությանն ու մեկ-երկու ֆոտոսեսիայի արդյունքում ստանալ ամբողջական կերպարը լիովին ու ճիշտ արտացոլող լուսանկարներ, որոնք միայն ավելի ներկայանալի կդարձնեն մարդուն։ Եվ պետք է չմոռանալ․ անհատական ոճի բոլոր դետալները փոխկապակցված են․ դրանք պետք է չհակասեն իրար, այլ փոխլրացնեն․ իսկ ամենալավ կերպարն ու ոճն այն է, որը շրջապատին ճաշակ է թելադրում։
    21:12
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Նևրիտ. հիվանդության ախտանշանների ու բուժման մասին պատմում է նյարդաբանը
    Նևրիտը ծայրամասային նյարդի բորբոքային հիվանդություն է (միջկողային, դեմքի կամ վերջույթների նյարդեր), որը դրսևորվում է նյարդի երկայնքով ցավով, զգայունության խախտմամբ և այդ հատվածի մկանային թուլությամբ։ Մի քանի նյարդերի ախտահարումը կոչվում է պոլինևրիտ։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում բժիշկ-նյարդաբան Գայանե Համբարձումյանը խոսեց նևրիտի առաջացման պատճառների, կանխարգելման և բուժման մասին. «Նևրիտը կարող է առաջանալ վարակների (կարմրուկ, հերպես, գրիպ, դիֆթերիա, մալարիա, բրուցելյոզ), տրավմայի, անոթային խանգարումների և այլ հետևանքներով։ Նևրիտի ախտորոշումն իրականացնում է նյարդաբանը՝ հետազոտության և կոնկրետ ֆունկցիոնալ թեստերի անցկացման ժամանակ։ Բացի այդ, կատարվում են մի շարք կարևոր ուսումնասիրություններ»։ Բավականին հաճախ նևրիտը առաջանում է ծայրամասային նյարդի կոճղի սեղմման հետևանքով։ Դա կարող է պատահել քնած ժամանակ, անհարմար դիրքում աշխատելիս և այլն: Ողնաշարից նյարդի ելքի վայրում կարող է լինել ծայրամասային նյարդային արմատի սեղմում, որը նկատվում է միջողնաշարային սկավառակների ճողվածքով, օստեոխոնդրոզով։ Բժիշկը նշեց, որ նևրիտի կլինիկական պատկերը որոշվում է նյարդի գործառույթներով, դրա վնասման աստիճանով և տարածքով: Ծայրամասային նյարդերի մեծ մասը բաղկացած է տարբեր տեսակի նյարդաթելերից՝ զգայական, շարժիչ և ինքնավար: «Ցանկացած տեսակի նևրիտի բնորոշ ախտանշաններն են՝ Զգայունության խանգարումներ. թմրություն, նյարդայնացման գոտում զգայունության նվազում կամ կորուստ։ Ակտիվ շարժումների խախտում. նյարդային մկանների ուժի ամբողջական կամ մասնակի նվազում, դրանց ատրոֆիայի զարգացում, ջիլային ռեֆլեքսների նվազում կամ կորուստ։ Վեգետատիվ և տրոֆիկ խանգարումներ՝ այտուցվածություն, մաշկի ցան, մազաթափություն, քրտնարտադրություն, չոր մաշկ, փխրուն եղունգներ, տրոֆիկ խոցերի առաջացում և այլն»,- ասաց նյարդաբանը: Նևրիտի կասկածի դեպքում նյարդաբանը հետազոտության ընթացքում կատարում է ֆունկցիոնալ թեստեր՝ ուղղված շարժման խանգարումների բացահայտմանը։ Նյարդային վնասվածքի մակարդակն ու աստիճանը որոշելու, բուժման ընթացքում դրա վերականգնումը կանխատեսելու նպատակով, օգտագործվում են էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտության մեթոդներ։ Վարակիչ նևրիտի դեպքում նշանակվում է հակաբիոտիկ թերապիա, հակավիրուսային դեղամիջոցներ։ Տրավմատիկ նևրիտի դեպքում կատարվում է վերջույթի անշարժացում։ Ֆիզիոթերապևտիկ ընթացակարգերը սկսվում են նևրիտի առաջին շաբաթվա վերջում: Ցուցադրվում են մերսում և հատուկ ֆիզիոթերապիայի վարժություններ, որոնք ուղղված են ախտահարված մկանային խմբերի վերականգնմանը։ Նևրիտի վիրաբուժական բուժումը վերաբերում է ծայրամասային նյարդավիրաբուժությանը և իրականացվում է նյարդավիրաբույժի կողմից: Նյարդի վերականգնման նշանների բացակայության դեպքում ցուցված է նաև վիրաբուժական միջամտություն, որը բաղկացած է նյարդի կարումից. որոշ դեպքերում կարող է պահանջվել նյարդի պլաստիկ վիրահատություն։ «Հյուսվածքների վերականգնման բարձր ունակությամբ երիտասարդների մոտ նևրիտը լավ է արձագանքում թերապիային: Տարեցների մոտ կարող են զարգանալ ուղեկցող հիվանդություններ (օրինակ՝ շաքարային դիաբետ), նևրիտի համարժեք բուժման բացակայության դեպքում՝ ախտահարված մկանների կաթված»,-ասաց Գայանե Համբարձումյանը։ Նևրիտը կարելի է կանխել՝ խուսափելով վնասվածքներից, վարակներից և հիպոթերմայից:
    20:59
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հորմոնալ անհավասարակշռության նշաններ. վտանգավոր ախտանշաններ և հետևանքներ
    Էնդոկրին համակարգի խանգարումները ոչ պակաս վտանգավոր են, քան, օրինակ, սրտանոթային կամ մարսողական համակարգի խանգարումները, քանի որ դրանք կարող են հանգեցնել այնպիսի լուրջ հետևանքների, ինչպիսիք են շաքարախտի զարգացումը, տեսողության խանգարումը և այլն: Հորմոնալ խանգարումները միշտ չէ, որ ունեն հատուկ ախտանիշներ: Հաճախ դրանց դրսևորումները նման են տարբեր հիվանդությունների, իսկ երբեմն դրանք ընկալվում են միայն որպես կոսմետիկ արատներ։ Բացի քաշի կորստից, խանգարվում է մարմնի ջերմաստիճանը. Նկատվում է անհիմն և երկարատև բարձրացում՝ մինչև 37-37,5 ° C, սրտի աշխատանքի ընդհատումներ, ավելորդ քրտնարտադրություն, մատների դող, տրամադրության հանկարծակի փոփոխություններ, նյարդայնություն և քուն: Եթե ​​ճարպային հյուսվածքը հավասարաչափ կուտակված է ամբողջ մարմնում, ախորժակը որոշ չափով նվազել է, նկատվում է չոր մաշկ, թուլություն, անտարբերություն, մշտական ​​քնկոտություն, մազաթափություն և փխրունություն, ապա կարելի է ենթադրել վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում: Նման մարդկանց մոտ նկատվում է սառնություն, մարմնի ջերմաստիճանի և արյան ճնշման նվազում, ձայնի խռպոտություն, պարբերական փորկապություն։ Մարմնի վրա մազերի ավելորդ աճը հաճախ վկայում է սեռական գեղձերի աշխատանքի խախտման մասին։ Ամենից հաճախ այս ախտանիշը ցույց է տալիս կանանց մոտ տեստոստերոնի ավելցուկ: Երևույթը այս դեպքում, սովորաբար, ուղեկցվում է յուղոտ մաշկի ավելացմամբ, բշտիկների առաջացմամբ, թեփով։ Առկա է դաշտանային և վերարտադրողական ֆունկցիայի խախտում։ Ամենաակնհայտ ախտանիշներից մեկը գիրությունն է, իսկ ճարպային հյուսվածքը կուտակվում է հիմնականում դեմքի և պարանոցի հատվածում: Գիրությունը կարող է լինել ոչ միայն գերսնման և ֆիզիկական անգործության խնդիր, այլ նաև ուղեկցվել բազմաթիվ էնդոկրինոլոգիական խանգարումներով։ Դեմքի դիմագծերը կոպտանում են. մեծանում են վերին կամարները, այտոսկրերը, ստորին ծնոտը։ Շրթունքները ևս ուռչում են, լեզուն այնքան է մեծանում, որ ծամելիս խանգարում է։ Նկատվում է ձեռքերի և ոտքերի արագ աճ։ Մարդն անհանգստանում է վերջույթների թմրության, հոդացավերի, խռպոտության, սեռական դիսֆունկցիայի բողոքներով։ Մաշկը դառնում է հաստ, յուղոտ, արագանում է մազերի աճը։ Տեսողության խանգարումը կարող է լինել նաև էնդոկրին համակարգի պաթոլոգիայի հետևանք։ Տեսողության արագ և մշտական ​​խանգարումը, որն ուղեկցվում է մշտական ​​գլխացավերով, հիմք է հիպոֆիզի ուռուցքի մասին կասկածի։ Այս դեպքում բնորոշ հատկանիշը տեսողության ժամանակավոր դաշտերի կորուստն է, և հաճախ զարգանում են վերը նշված հորմոնալ կարգավորման այլ նշաններ։ Մաշկի քորը պետք է պատճառ հանդիսանա արյան մեջ շաքարի մակարդակը որոշելու համար և կարող է լինել շաքարախտի վաղ նշան: Առկա է ծարավի զգացում, չոր բերան, մեզի քանակի ավելացում և հաճախամիզություն։ Վերքերը և քերծվածքները շատ դանդաղ են լավանում, աստիճանաբար զարգանում է թուլություն և հոգնածություն։ Քաշը կարող է տատանվել ինչպես գիրության, այնպես էլ քաշի կորստի ուղղությամբ՝ կախված հիվանդության ձևից և մարդու կառուցվածքից։ Այս ախտանիշներից մի քանիսը մեր կողմից կարող են դիտվել որպես գերաշխատանքի, վիտամինների պակասի, աշխատավայրում և տանը սթրեսի հետևանքների սովորական նշաններ: Այնուամենայնիվ, բժշկին ժամանակին չդիմելը կարող է զգալիորեն նվազեցնել բուժման հավանականությունը և հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Ինչ էլ որ լինի հորմոնալ խանգարումը, այն միշտ պահանջում է բժշկական բուժում: Առանց հատուկ թերապիայի, էնդոկրին հիվանդությունները աստիճանաբար զարգանում են, և սկզբնական փուլերում մեծ անհանգստություն չառաջացնելով՝ հետագայում դրսևորվում են ծանր արձագանքով։ Հորմոնալ խանգարումների ժամանակակից ախտորոշումը ներառում է հետազոտությունների լայն շրջանակ։ Երբեմն բավական է, որ բժիշկը նայի հիվանդին՝ ախտորոշում կատարելու համար։ Որոշ դեպքերում անհրաժեշտ է իրականացնել բազմաթիվ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, այդ թվում՝ արյան մեջ հորմոնների և դրանց մետաբոլիտների մակարդակի որոշում, ֆունկցիոնալ սթրես-թեստեր, ռենտգեն և ուլտրաձայնային ախտորոշում և համակարգչային տոմոգրաֆիա։ Էնդոկրին հիվանդություններից շատերը ժամանակին ախտորոշվելով կարող են լիովին բուժվել, մինչդեռ մյուսները պահանջում են մշտական ​​հորմոնալ փոխարինող թերապիա կամ վիրաբուժական բուժման ցուցումներ:
    20:53
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհայրենիքները դեռ ապրում են ու շարունակում են սպանել հայրենասերներին․ Բաբայան
    «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրել է. «Արմեն Գրիգորյանը հայրենասեր էր։ Արմենին սպանեցին հենց հայրենասեր լինելու համար։ Անհայրենիքները դեռ ապրում են։ Նրանք ապրում են ու շարունակում են սպանել հայրենասերներին... Սա մղձավանջ է, որ պիտի ավարտվի։ Քանի դեռ չի ավարտվել այս մղձավանջը՝ անհայրենիքները շարունակելու են սպանել հայրենասերներին»։
    20:49
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանի սպանությունն այն ապօրինի և անբարո ժամանակի վկայությունն է, որում մենք ապրում ենք. Սաղաթելյան
    Արմեն Գրիգորյանի սպանությունը այն ապօրինի և անբարո ժամանակի վկայությունն է, որում մենք ապրում ենք
    20:40
    15.07.22
    Ավելին
  • Միջազգային
    Տաքսիների սկանդալի ֆոնին՝ Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել. նախագահը չի ընդունել դիմումը
    Իտալիայի նախագահը չի ընդունել վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականի դիմումը: Նախագահ Մատարելլան առաջարկել է վարչապետ Դրագիին հաջորդ շաբաթ ելույթ ունենալ խորհրդարանում, ներկայացնել վարչապետի պաշտոնը թողնելու դրդապատճառները: Դրագիի այս անակնկալ որոշումն է պատճառ դարձել, որ մոտ երկու շաբաթ արդեն բողոքի ցույցեր անող իտալացի տաքսիստները դադարեցրել են ակցիաները: Նրանք բողոքում էին Ուբեր տաքսիների ցանցի՝ Իտալիա մուտք գործելու թույլտվությունից, որ սպառնում է իրենց անգործ թողնել:
    20:22
    15.07.22
    Ավելին