Լրահոս

2022-07-17
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ Լոռու մարզի Ալավերդիում, Աշտարակում և Սասունիկ գյուղում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 17-ին ժամը 11:20-17:00-ն կդադարեցվի Ալավերդի քաղաքի Շահումյան փողոցի ջրամատակարարումը: Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 17-ին ժամը 13:00-20:00-ն կդադարեցվի Աշտարակ քաղաքում և Սասունիկ գյուղում ջրամատակարարումը:
    13:20
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Lexus-ն ու ՎԱԶ 07-ը, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
    Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Գետազատ-Դեղձուտ գյուղերի խաչմերուկում բախվել են Lexus և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/17/1217980/
    13:10
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Էրդողանը և Մակրոնը քննարկել են ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության հարցերը
    Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը քննարկել են SAMP-T ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության նախագծի իրագործումը։ Ըստ Anadolu-ի, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ասել է, որ Թուրքիան ակնկալում է «ապահովել մատակարարման նախագծի մեկնարկը միասնական համակարգի զարգացման համար, ներառյալ առավելագույն համագործակցությունը լիարժեք թափանցիկության սկզբունքով»։ Այս տարվա սկզբին այդ հարցը քննարկվել է Բրյուսելում Թուրքիայի նախագահի և Իտալիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Բրյուսելում ՆԱՏՕ-ի հանդիպումների ժամանակ Էրդողանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Մակրոնի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ, «հիմնական հարցը Eurosam SAMP/T-ն էր և պաշտպանական համակարգը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Էրդողանը և Մակրոնը քննարկել են նաև Ստամբուլում կայացած քառակողմ բանակցություններում ուկրաինական հացահատիկի արտահանման կազմակերպմանն ուղղված որոշումները։ Էրդողանն ասել է, որ Ստամբուլի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուկրաինական հացահատիկի արտահանման գործընթացը կառավարվելու է Ստամբուլում ստեղծվելիք համակարգող կենտրոնից, որը ղեկավարվելու է Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պաշտոնյաների կողմից:
    13:00
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ֆրանսիայում հայտարարել են թանկ գազի պատճառով արդյունահանումը դադարեցնելու ռիսկի մասին
    Le Monde-ը հայտնում է, որ Ֆրանսիայում արդյունաբերական արտադրությունը կարող է դադարեցվել գազի և էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով։ Enoptea ընկերության մասնագետ Յան Դոլբոյի կարծիքով՝ 2023 թվականին գազի և էլեկտրաէներգիայի գները կկրկնապատկվեն։ «Սպառումը նվազեցնելու համար մեր հաճախորդները պատրաստ են փոխարինել մեքենաները, փոխել արտադրամասերը, ինչը նրանք չէին նախատեսում անել մեկ տարի առաջ»,- ասել է Դոլբոն։
    12:50
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հունաստանում կործանված Ան-12-ը Սերբիայից Բանգլադեշ էր տեղափոխում պաշտպանական բեռ
    Կիրակի գիշեր Հունաստանում կործանված ուկրաինական Ան-12 ինքնաթիռը Սերբիայից Բանգլադեշ էր տեղափոխում 11,5 տոննա պաշտպանական բեռ, հայտնել է Սերբիայի պաշտպանության նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր հունական հեռուստատեսությունը, ինքնաթիռը կործանվել է շաբաթ երեկոյան մոտ 22.45-ին: Վթարից առաջ օդաչուն հայտնել է շարժիչի անսարքության մասին և վթարային վայրէջք է կատարել Կավալայի օդանավակայանում: Ականատեսների վկայությամբ՝ այրվող ինքնաթիռը ընկել է եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Անտիֆիլիպի եւ Պալեոչորի գյուղերի միջև։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի ութ անդամ։ «Գիշերը Հունաստանում կործանված ինքնաթիռը՝ Ան-12-ը, տեղափոխում էր 11,5 տոննա մեր պաշտպանական արդյունաբերության արտադրանքը Բանգլադեշի համար: Ցավոք, անձնակազմի բոլոր ութ անդամները զոհվեցին», – ասել է Ստեֆանովիչը՝ Սերբիայի պաշտպանության նախարարությունում կիրակի առավոտյան ճեպազրույցում:
    12:40
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ճապոնիայի վարչապետ Աբեի սպանության նոր մանրամասներ են բացահայտվել
    Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մարդասպանը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, հարձակումից առաջ նամակ է գրել՝ ակնարկելով իր ծրագրերը։ Սպանությունից հետո նամակը իրենց փոստարկղում հայտնաբերել է «Համախմբման եկեղեցի» կրոնական կազմակերպությունը, որին Յամագամին մեղադրում էր իր ընտանիքի ֆինանսական վատ վիճակի համար։ Թեև ծրարի վրա չկա ուղարկողի անունը, սակայն ներսում նրա մոր և եկեղեցու միջև կնքված պայմանագիր է եղել, որը ներառում էր Յամագամիի անունն ու հասցեն, ի թիվս այլ բաների: Տեքստում Յամագամին գրել է, որ Աբեին մեղավոր չի համարում։ Միաժամանակ նա խոստովանել է, որ քաղաքական գործիչը, իբր, համակրում է կրոնական կազմակերպությանը, որին մարդասպանը համարում է իր ընտանիքի խնդիրների պատճառը։
    12:30
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
    Հուլիսի 14-17-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Իջևան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 9 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
    12:20
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Գերմանիայում հայտնել են առանց ռուսական գազի ձմեռը գոյատևելու անհնարինության մասին
    Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերն ասել է, որ գազի առկա պաշարները՝ առանց Ռուսաստանից մատակարարումների, բավարար չեն լինի ձմռանը գոյատևելու համար։ Այս մասին նա հայտարարել է հուլիսի 16-ին Bild am Sontag-ին տված հարցազրույցում։ «Գազի պահետստարանները գրեթե 65%-ով լցված են։ Սա համեմատ լավ է, քան նախորդ շաբաթներին, բայց դեռ բավարար չէ ձմեռը առանց ռուսական գազի գոյատևելու համար: «Հյուսիսային հոսք 1» գազատարի տեխնիկական սպասարկման աշխատանքները պետք է ավարտվեն հինգշաբթի օրը։ Հիմա շատ բան կախված է նրանից, թե գազը կանցնի խողովակաշարով և թե ինչ քանակության»,- ասել է Մյուլլերը։ Նա խոստացել է, որ տնային տնտեսությունների համար ջեռուցումը չի անջատվի, նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում Գերմանիան վառելիք կգնի Նորվեգիայից, Նիդերլանդներից, Բելգիայից կամ հեղուկ բնական գազի տերմինալների միջոցով։ Հուլիսի 11-ից «Հյուսիսային հոսք 1»-ը, որը գազ է մատակարարում Ռուսաստանից Գերմանիա, գտնվում է տեխնիկական սպասարկման փուլում։ Վերանորոգման աշխատանքները կշարունակվեն մինչև հուլիսի 21-ը։ Վերանորոգման ժամանակահատվածում մատակարարումներ չեն կատարվում։ Աշխատանքը նախապես ծրագրված էր և համաձայնեցված տրանսպորտային գործընկերների հետ, Մոսկվան բազմիցս նշել է, որ այստեղ քաղաքական երանգ չկա։
    12:10
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ՊՆ 53-ամյա ծառայողը Opel-ով բախվել է քարերին և հայնտվել դաշտում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
    Երեկ՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Լյուդվիգ Բ-ն իր վարած Opel մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդկ մ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/17/1217977/
    12:00
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
    Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 17-21-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
    11:50
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ պետքարտուղարը՝ Բայրամովի և Միրզոյանի բանակցությունների մասին
    ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Twitter-ի իր պաշտոնական էջում մեկնաբանել է Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի առաջին երկկողմ հանդիպումը։
    11:40
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հունաստանում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել
    Associated Press-ը հայտնում է, որ Հունաստանում կործանված ուկրաինական «Անտոնով» բեռնատար ինքնաթիռը տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր։ Ինքնաթիռում ութ մարդ է եղել։ Այն տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր, հիմնականում՝ պայթուցիկ։ Սակայն տեղի պաշտոնյաներն ասել են, որ կոնկրետ տեղեկություններ չունեն բեռի մասին և տարբեր տեղեկություններ են տրամադրել ինքնաթիռում գտնվող մարդկանց թվի մասին: Հայտնի է, որ ինքնաթիռի շարժիչները խափանվել են, ինչից հետո օդաչուն  վթարային վայրէջքի թույլտվություն է խնդրել։ Կավալայի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից։
    11:30
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    11:20
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Երևանում
    Այսօր կրակոցներով հետապնդման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներ Պետրոս Քյուրտյանն ու Վաչագան Ղազարյանը ծառայություն կատարելիս են լինում Մյասնիկյան պողոտայում, երբ նրանց է մոտենում իրենց գործընկերներից մեկը և հայտնում, որ Մյասնիկյան 9 հասցեում գտնվող մանկական սրճարանի դիմացից դեպի Հերացի փողոց ընթացող Mercedes-AMG GLE 63s մակնիշի 55 XK 555 համարանիշի ավտոմեքենայի միջից վարորդի կողքին նստած քաղաքացին պատուհանից ատրճանակով կրակոցներ է արձակում։
    11:10
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
    Հուլիսի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Վեդի քաղաքում, Վայոց ձորի մարզի Գլաձոր, Շիրակի մարզի Ախուրյան գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 6 գյուրզա, 3 սահնօձ, 1 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք:
    11:00
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
    Հուլիսի 17-ին, ժամը 05:09-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Թ. Պ.) և «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1988 թ․) ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, վարորդ Ա. Ա.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացվել է Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
    10:50
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 14.9 հա տարածքում բռնկված հրդեհները
    Հուլիսի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5 հա, Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 4000 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 3000 քմ, Արմավիրի մարզի Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին՝ 5 հա, Լոռու մարզի Օձուն գյուղում՝ 1200 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 2.5 հա, Աբովյան քաղաքում՝ 4800 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1000 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 500 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 4500 քմ, Իջևան քաղաքում՝ 1000 քմ, Նոյեմբերյան քաղաքում՝ 2000 քմ։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 14.9 հա:
    10:40
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանում հայտնաբերվել է 2000-ամյա գերեզմանոց՝ հսկա դամբարաններով
    «Planet Today»-ը հայտնում է, որ Իրանի Խուզեստան նահանգի մայրաքաղաք Ահվազում հնագույն գերեզմանոց է հայտնաբերվել՝ հնագույն դամբարաններով։ Իրանցի հնագետ Հոսեյն Ֆեյզի խոսքով՝ գերեզմանատանը հայտնաբերվել են հնագույն մարդկանց մնացորդներ, բեժ գույնի որոշ դամբարաններ՝ պատված բնական խեժով։ Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ գերեզմանոցը թվագրվում է Պարթևական կայսրության ժամանակներով (մ.թ.ա. 247 - մ.թ. 224 թթ.)։   
    10:30
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թբիլիսյան հարթակը կնպաստի հարաբերությունների կարգավորմանը․ Ղարիբաշվիլին՝ Բայրամովին
    Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի գրասենյակը։ Այս մասին տեղեկանում ենք Аliq.ge-ից։ Ղարիբաշվիլիի խոսքով, ողջունելի է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կայանում է Թբիլիսիում։ Տեղեկության համաձայն՝ վարչապետը հույս է հայտնել, որ հանդիպումը հաջող կանցնի և կնպաստի երկխոսության դրական դինամիկային։ «Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է Վրաստանի վարչապետի անձնական ջանքերը՝ որպես հաջող միջնորդ Հայաստան-Ադրբեջան երկխոսության հարցում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղ հարևանության նախաձեռնությունը և փոխշահավետ գործակցությունը տնտեսության, առևտրի, մշակույթի և այլ ոլորտներում։ Նշվել է, որ երկխոսության այս հարթակը կնպաստի տարածաշրջանային հարաբերությունների կարգավորմանը»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ: Կողմերը քննարկել են նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմավարական գործընկերությունը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և այս ուղղությամբ առկա մարտահրավերները. «Բայրամովը վարչապետին հավաստիացրել է Ադրբեջանի հաստատակամ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանը նույնպես հաստատակամորեն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Ֆարիզ Ռզաևը և Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին։
    10:20
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    20-ամյա երիտասարդը հետախուզվում էր Արցախի իրավապահների կողմից․ ոստիկանություն
    Հուլիսի 15-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 20-ամյա Գոռ Կ.-ն, որը 2021 թ. սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։ Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք:
    10:10
    17.07.22
    Ավելին