Լրահոս
Իրավական
10:10
17.07.22
163

20-ամյա երիտասարդը հետախուզվում էր Արցախի իրավապահների կողմից․ ոստիկանություն

Img default alt hy

Հուլիսի 15-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 20-ամյա Գոռ Կ.-ն, որը 2021 թ. սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի մեղադրանքով:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք: