Լրահոս
Աշխարհ
12:30
17.07.22
187

Ճապոնիայի վարչապետ Աբեի սպանության նոր մանրամասներ են բացահայտվել

Img default alt hy

«Iravaban.net»-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մարդասպանը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, հարձակումից առաջ նամակ է գրել՝ ակնարկելով իր ծրագրերը։

Սպանությունից հետո նամակը իրենց փոստարկղում հայտնաբերել է «Համախմբման եկեղեցի» կրոնական կազմակերպությունը, որին Յամագամին մեղադրում էր իր ընտանիքի ֆինանսական վատ վիճակի համար։

Թեև ծրարի վրա չկա ուղարկողի անունը, սակայն ներսում նրա մոր և եկեղեցու միջև կնքված պայմանագիր է եղել, որը ներառում էր Յամագամիի անունն ու հասցեն, ի թիվս այլ բաների: Տեքստում Յամագամին գրել է, որ Աբեին մեղավոր չի համարում։ Միաժամանակ նա խոստովանել է, որ քաղաքական գործիչը, իբր, համակրում է կրոնական կազմակերպությանը, որին մարդասպանը համարում է իր ընտանիքի խնդիրների պատճառը։