Լրահոս
Աշխարհ
11:30
17.07.22
180

Հունաստանում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել

Img default alt hy

«Associated Press»-ը հայտնում է, որ Հունաստանում կործանված ուկրաինական «Անտոնով» բեռնատար ինքնաթիռը տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր։

Ինքնաթիռում ութ մարդ է եղել։ Այն տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր, հիմնականում՝ պայթուցիկ։ Սակայն տեղի պաշտոնյաներն ասել են, որ կոնկրետ տեղեկություններ չունեն բեռի մասին և տարբեր տեղեկություններ են տրամադրել ինքնաթիռում գտնվող մարդկանց թվի մասին:

Հայտնի է, որ ինքնաթիռի շարժիչները խափանվել են, ինչից հետո օդաչուն  վթարային վայրէջքի թույլտվություն է խնդրել։ Կավալայի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից։