Լրահոս
Հասարակական
11:10
17.07.22
264

Կրակոցներ՝ Երևանում

Img default alt hy

Այսօր կրակոցներով հետապնդման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներ Պետրոս Քյուրտյանն ու Վաչագան Ղազարյանը ծառայություն կատարելիս են լինում Մյասնիկյան պողոտայում, երբ նրանց է մոտենում իրենց գործընկերներից մեկը և հայտնում, որ Մյասնիկյան 9 հասցեում գտնվող մանկական սրճարանի դիմացից դեպի Հերացի փողոց ընթացող Mercedes-AMG GLE 63s մակնիշի 55 XK 555 համարանիշի ավտոմեքենայի միջից վարորդի կողքին նստած քաղաքացին պատուհանից ատրճանակով կրակոցներ է արձակում։ 

Պ. Քյուրտյանն ու Վ. Ղազարյանը, նկատում են նշված ավտոմեքենան ու սկսում են հետապնդել։ Այդ ընթացքում բարձրախոսի միջոցով հորդորում, որպեսզի վարորդը կանգնի, սակայն վերջինս իրենց հորդորող «կարմիր բերետների» հրահանգներին չի ենթարկվում և դիմում է փախուստի՝ հասնելով Տիգրան Մեծի պողոտա։  

Պարեկները հետապնդում են և կարողանում են ամենագնացի դեմն առնել ու տեղում 2 երիտասարդ տղայի և 1 աղջկա կարողանում են բռնել, իսկ 2 աղջիկ դիմում են փախուստի։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 26-ամյա Ռաֆիկ խ-ն, իսկ կրակոցների կասկածյալ հեղինակը՝ Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Գ-ն, իսկ մյուս ուղևորը եղել է Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ռիմա Մ-ն։