Լրահոս
Հասարակական
13:10
17.07.22
187

Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Lexus-ն ու ՎԱԶ 07-ը, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Գետազատ-Դեղձուտ գյուղերի խաչմերուկում բախվել են Lexus և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ։  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել Lexus-ի վարորդն ու քաղաքացիները, և նրանք հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների ավտոմեքենաներով։