Լրահոս

2022-07-17
  • Img default alt hy
    Առողջապահական
    Դիետոլոգը նշել է այն բանջարեղենը, որն օգնում է թողնել ծխելը
    Դիետոլոգ Գինսբուրգը ծխելը թողնելու համար խորհուրդ է տվել սմբուկ ուտել Սմբուկը մեծ քանակության վիտամինների և սննդարար նյութերի աղբյուր է, դրանց կանոնավոր օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Բանջարեղենն ունակ է ամրացնել անոթների պատերը և պաշտպանել աթերոսկլերոզից, մինչդեռ այն ավելի քիչ կալորիական է, քան լոլիկը կամ կաղամբը։ Սմբուկը պարունակում է նաև նիկոտինային միացություններ։ «Սմբուկը կարող է օգնել մարդուն թողնել ծխելը, նման ապացույցներ կան: Ապացուցվել է, որ ծխելը թողնելիս նիկոտինի տենչը նվազում է, եթե մարդը սմբուկ է կերել»,- ասել է բժիշկը։ Մասնագետը նաև խորհուրդ է տվել սմբուկը հում չուտել, կարող եք մարսողության խանգարումներ ունենալ։ «Սմբուկը պետք է եփել: Ստամոքսի լորձաթաղանթը գրգռող նյութերը սմբուկի կեղևի մեջ են, ավելի լավ է նախ բանջարեղենը շոգեխաշել կամ գոնե վրան եռման ջուր լցնել»,- խորհուրդ է տվել Գինսբուրգը։
    20:36
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանի անունից Սուրբ Սարգիս եկեղեցու բակում ծաղկեպսակ է դրվել
    ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի ժամանակ ծաղկեպսակ է դրվել։ Հիշեցնենք, որ պրոդյուսերը մահացել է հուլիսի 15-ին՝ դատական նիստի ժամանակ։ Нет описания.
    20:21
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլական լկտի սուտը. թուրք-ադրբեջանական նախապայմաններն ակնհայտ են. Թևանյան
    Թեև Նիկոլ Փաշինյանն ու իր դրածոները պնդում են, որ հայ-թուրքական, այսպես կոչված, երկխոսությունն առանց նախապայմանների է, այդուհանդերձ այդ նախապայմանները կան: Դրանց մի մասն արդեն բավարարված է, մյուս մասը բավարարման փուլում է: Հիշեցնեմ, որ Թուրքիան սահմանը 1993թ. փակել էր Քարվաճառի/Քելբաջարի շրջանը հայկական վերահսկողության տակ անցնելուն պես: 1994-ի հրադադարին հաջորդած տարիներին Թուրքիան սահմանները բացելը պայմանավորում էր գոնե երկու գյուղ կամ երկու շրջան Ադրբեջանին հանձնելով: Դա թուրքական նախապայմաններից մեկն էր: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ադրբեջանին հանձնվեց 9 շրջան, ինչպես նաև Արցախի այլ շրջանների մի շարք բնակավայրեր: Այս փուլում թուրքական նախապայմանները ՀՀ-ին հետևյալն են՝ 1.բավարարել Ալիևի պահանջներն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասով, 2.պետականորեն հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, 3.ճանաչել հայ-թուրքական սահմանն ըստ Կարսի պայմանագրի, 4.տրամադրել Զանգեզուրի միջանցքը թուրք-ադրբեջանական զույգին (միայն այս կետի մասով է նիկոլական իշխանությունը հրապարակավ անհամաձայնություն հայտնում, մյուսների մասով իրենք «OK» են): Այս բոլոր կետերն ամրագրված են Էրդողան-Ալիև Շուշիում կնքած հակահայկական հռչակագրում, որը գործող իշխանությունները չդատապարտեցին ու խորհրդարանում տորպեդահարեցին այդ հռչակագրին տրվող գնահատականի նախագիծը: Թուրքիան բազմիցս է նշել, որ հայ-թուրքական շփումների արդյունքները կախված են Ադրբեջանի պահանջների բավարարումից (ի դեպ, սա էլ է թուրքական նախապայման, որին պաշտոնական Երևանն ակնհայտորեն ընդառաջ է գնացել): Նիկոլն այդ պահանջները առնվազն քարոզչության մակարդակով բավարարել է՝ պարբերաբար «հիմնավորելով», որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, և որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջին հերթին սփյուռքի գործն է (այս երկու հարցում էլ ՀՀ վարչապետ կոչեցյալը հանդես է գալիս ՀՀ անկախության հռչակագրի դեմ): Հիմա ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ականները և նրանց կից խոսափողները փորձում են համոզել, որ նախապայմաններ չկան, ինչը լկտի սուտ է: Ուզում են ցույց տալ, թե, իբր, Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցն այդ ամենի վառ ապացույցն է: Մինչդեռ իրականությունն այն է, որ հայ-թուրքական գործընթացը թուրքական կողմը պայմանավորում է հայ-ադրբեջանականով: Պատահական չէ, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցին անմիջապես հաջորդեց Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկված հարցերը չեն հանրայնացվել: Պարզ է, որ պաշտոնական Անկարան Երևանից պահանջում է ադրբեջանական օրակարգի բավարարում ու դա անում է հրապարակավ: «Մերոնք» փորձում են թաքցնել այդ ամենը՝ դեմ տալով այն ձևական հայտարարությունը, թե, իբր, հայ-թուրքական շփումներն առանց նախապայմանների են ու, իբր, շաղկապված չեն հայ-ադրբեջանական գործընթացի հետ: Սրանք լկտիաբար ստում ու կեղծում են ճիշտ այնպես, ինչպես ստում ու կեղծում էին, երբ հանրությանը դեմ էին տալիս հերոս Աբաջյանի ֆեյք պապիկին:
    20:06
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հրդեհ է բռնկվել Բաքվի մետրոյի կայարանի հարևանությամբ
    Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության «112» թեժ գիծ ահազանգ է ստացվել Բաքվի Բինագադի շրջանի մետրոյի «Դարնագուլ» կայարանի մոտակայքում բռնկված հրդեհի մասին։ Ինչպես հայտնում է երկրի ԱԻՆ-ը, կանչի մասին տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ներգրավվել են ԱԻՆ պետական ​​հրշեջ ծառայության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները։ Նախնական տեղեկություններով՝ այրվում են անվադողեր։ Ներկայումս աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու ուղղությամբ։
    19:51
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Honda-ն և ՎԱԶ-2106-ը. վերջինս գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհը. կան վիրավորներ
    Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 73-ամյա Յուրիկ Մ.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Կարապետ Ա.-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել ու մասամբ փակել է ճանապարհը: 06-ի վարորդն ու նրա ուղևոր, 52-ամյա Խաչիկ Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:  Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
    19:36
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանն ակնկալում է Պուտինի հետ բանակցություններ Իրան կատարած այցի ընթացքում
    Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-19-ը նախատեսված Իրան այցի ընթացքում ակնկալում է երկկողմ բանակցություններ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան, որտեղ կմասնակցի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ գագաթնաժողովին։ «Նախագահը նախատեսում է երկկողմ հանդիպում անցկացնել իր ռուս գործընկերոջ հետ»,- հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։ Նշվում է, որ հուլիսի 19-ին Թեհրանում նախատեսված է Թուրքիայի և Իրանի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ հանդիպումը՝ Էրդողանի և Իբրահիմ Ռաիսիի նախագահությամբ։ «Հանդիպման ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Իրանի հարաբերությունները բոլոր ուղղություններով, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավոր քայլերը: Բացի դրանից, բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակում կիրականացվի տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ: Նույն օրը Թեհրանում Աստանայի ձևաչափով եռակողմ գագաթնաժողով կանցկացվի Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ։
    19:21
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՔՏՀԱ տեսչական մարմինը ծանրաքաշ տրանսպորտային միջոցների կշռում է իրականացրել Վայոց Ձորի մարզում
    ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին շարունակել է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։ Տեսչական մարմինը շաբաթ օրը` հուլիսի 16-ին և կիրակի` հուլիսի 17-ին ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռում է իրականացրել Վայոց Ձորի մարզում։ Միջպետական Մ-2 ավտոմոբիլային ճանապարհի 120+500 կմ հատվածներում կշռվել են 15 տրանսպորտային միջոց։ Արդյունքում վարչական պատասխանատվության են ենթարկվել 4 տրանսպորտային միջոցների վարորդներ։ Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 800 հազար ՀՀ դրամ:
    19:06
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրահանձնաժողովը նշել է այն երկրների անունները, որոնք ունեն ամենաշատ սառեցրած ակտիվները Եվրոպայում
    ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների մեծ մասը գտնվում է Գերմանիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Ավստրիայում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում, հայտնում է Bloomberg-ը՝ հղում տալով արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսին։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ ընդհանուր առմամբ միության երկրներում բռնագանձված են 13,8 միլիարդ եվրոյի ակտիվներ, որից 12,6 միլիարդը պատկանում է վեց երկրներին։ Պաշտոնյայի խոսքով՝ «ԵՄ ոչ բոլոր երկրներն են բավարար ջանքեր գործադրում» այս ուղղությամբ։ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքն ուժեղացրել է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները։ Շատ երկրներ հայտարարել են ռուսական ակտիվների սառեցման մասին, ավելին հնչել են կոչեր՝ հրաժարվելու Ռուսաստանի էներգակիրներից։ Այդ միջոցները խնդիրներ են առաջացրել հենց Արևմուտքի համար, դրանք հանգեցրել են գնաճի սննդամթերքի ու վառելիքի շուկայում։
    18:51
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բարեկամավան գյուղում այրվել են խոտածածկույթ և անասնակեր
    Հուլիսի 17-ին, ժամը 13:36-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բարեկամավան գյուղում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ և պահեստավորած անասնակեր (մոտ 3 տոննա):
    18:40
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Շիրակ»-ը մարզչական շտաբում նոր մասնագետ ունի
    Գյումրու «Շիրակ»-ը մարզչական շտաբում նոր համալրում ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Շիրակ» ՖԱ-ի մարզչական կազմը համալրել է Էդգար Թորոսյանը` որպես ավագ մարզիչ:
    18:25
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Իգոր Ստանոևիչը հեռացել է «Արարատ»-ից
    Սերբ կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը երկկողմանի համաձայնության արդյունքում հեռանում է «Արարատից»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իգոր Ստանոևիչը «Արարատի» կազմում անցկացրել է առաջնության 20 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։ Ակումբը շնորհակալություն է հայտնել Իգորին թիմում անցկացրած ժամանակահատվածի համար և հաջողություններ է մաղթել հետագա կարիերայում։
    18:10
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կանանց բասկետբոլի ընտրանին ԵԱ-ում 16-րդն է
    Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան: Կայացած վերջին մրցավեճում Հայաստանի հավաքականը 64:70 հաշվով պարտվեց Կոսովոյի հավաքականին: Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Մերի Գրիգորյանն էր՝ վաստակած 17 միավորով: 18 թիմերի պայքարում Հայաստանը գրավեց 16-րդ տեղը:
    17:55
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
    Հուլիսի 17-ին, ժամը 15։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացին մոտորանավակով ափից հեռացել է մոտ 300 մետր և չի կարողանում վերադառնալ ափ։ Հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացի Վ․ Պ․-ին (ծնված 1990 թ․) և մոտորանավակը։
    17:43
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի
    Հուլիսի 20-24-ը Լեհաստանում կայանալիք միջազգային մրցաշարին մասնակցելու են նաև մեր հավաքականները: Առաջինը մրցավայր են մեկնելու ազատ ոճայինները: ArmSport.am-ի հաղորդմամբ, Վարշավա կմեկնեն 57 կգ Մանվել Խնձրցյանը, 61 կգ Արսեն Հարությունյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, Հրայր Ալիխանյանը (74կգ) և 79 կգ Արման Ավագյանը:
    17:30
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Նոր ցուցանմուշ Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանին. նրա նամակն է Պոլոզ Մուկուչի շիրմաքարը պատրաստող վարպետին
    Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը համալրվել է արժեքավոր ցուցանմուշով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»-ը, նոր ցուցանմուշը Վարպետի ձեռագրով նամակ է՝ հայտնի գյումրեցի Պոլոզ Մուկուչի շիրմաքարը պատրաստող վարպետին: Տեղեկանալով, որ Պոլոզ Մուկուչի գերեզմանը անխնամ է՝ Ավետիք Իսահակյանը մաքրել է տալիս տարածքը, ապա 700 ռուբլի տրամադրում շիրմաքարի համար: «Վարպետի նամակն ու նկարը մեզ է փոխանցել գերեզմանաքարը սարքող վարպետի թոռնուհին՝ տիկին Անժիկը: Այսպես ունեցանք Վարպետի ձեռագրի օրիգինալ տարբերակը, ինչը եզակի նմուշ է թանգարանի համար»,- «Արմենպրես»-ին պատմել է թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը: «Հարգելի վարպետ Սիմոն, չկարողացա իսկույն պատասխանել, որովհետև գրիպով հիվանդ էի, շնորհակալություն նամակիդ համար ու մանավանդ շատ ու շատ շնորհակալություն, որ հանգուցյալ Պոլոզ Մուկուչի շիրմաքարը նախ պատրաստել եք և հաջող ավարտել գործը: Ողջ մնամ՝ ամռանը կգամ Լենինական և կտեսնեմ: Հարգելի վարպետ, երևի արդեն ստացաք ընկեր Անդրանիկ Հովսեփյանից ուղարկածս փողը՝ 500 ռուբլի՝ առաջին անգամ ուղարկածս 200 ռուբլու հետ միասին՝ 700 ռուբլի: Ուրախ եմ, որ այցելողները հանգուցյալ Մուկուչի շիրմաքարը լավ են գտնում: Ջերմագին բարևներով՝ Ավետիք Իսահակյան, 1952 թիվ»,- գրված է նամակում։
    17:15
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ֆեյսբուքյան տիրույթում Արմենի մահով ցնծում էին միայն իշխանական ֆեյքերը. Արթուր Ղազինյան
    Դատարանի դահլիճում Արմենի ողբերգական ու անժամանակ մահվան լուրը ցնցեց մեր հասարակությանը. ցավում էին բոլորը, ընկեր, բարեկամ, ծանոթ ու անծանոթ, համակիր թե օպոնենտ: Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ մարդ էր մահացել, վառ, պայծառ ու ինքնատիպ անհատականություն: Սա լրջագույն հարված էր իշխանության առանց այն էլ աղետալի վիճակում գտնվող վարկանիշին, ինչը նրանք չէին կարող հանդուրժել: Գործի դրվեցին ֆեյքային բոլոր ֆաբրիկաները, առատորեն վարձատրվեցին ու հանրային դաշտ նետվեցին իշխանական տխմար ու անբարոյական քարոզիչները, որնք ձևավորեցին տեղեկատվական տրենդ անուղեղ, չար, նախանձ ու մաղձոտ կոնտինգենտի համար: Արդյունքում ֆեյսբուքյան տիրույթում Արմենի մահով ցնծում էին միայն իշխանական ֆեյքերը, վճարված վիժվածքներն ու նրանց ազդեցության տակ ընկած մի քանի հազար անուղեղ ու չարացած կենդանակերպեր: Իրականում դա շատ, շատ փոքր թիվ է և ոչ մի կերպ չի կարող ներկայացնել մեր հասարակության իրական պատկերը: Ես համոզված եմ, որ մեր ազգը, ժողովուրդը և հանությունը իրապես մեծ ցավ ապրեց Արմենի անժամանակ մահով, իսկ կեղտեր միշտ ու բոլոր տեղերում կան: Հ.Գ. Մի խորհուրդ մեր հայրենակիցներին. արհամարհեք, ուշադրություն մի դարձրեք, մի հանրայնացրեք ու տարածեք այս վիժվածքների բարբաժանքները, մի հիասթափվեք ու հիասթափեցրեք լավ մարդկանց մեր ժողովրդից: Մեր ժողովուրդն իրականում շատ լավն է, իմաստուն ու խելացի: Պետք է ուղղակի ճանաչել, սիրել ու խոսել նրա հետ և նա քեզ կպատասխանի նույն սիրով: Բարի շոգ կիրակի բոլորիս . . .
    17:00
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ինդոնեզիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
    Կիրակի օրը Ինդոնեզիայի Ճավա կղզու ափերի մոտ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ցնցման էպիկենտրոնը գտնվել է մոտ 50 հազար բնակչության Ջաջիրոտո գյուղից 155 կմ հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է 39 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիքի կամ հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
    16:45
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Լատվիա-Ռուսաստան սահմանին կայանած են մնացել 1,2 հազար բեռնատար
    Լատվիայից դեպի Ռուսաստան սահմանային անցակետում բեռնատարների հսկայական հերթեր են գոյացել. Այս մասին հուլիսի 17-ին հայտնել է Լատվիայի Պետական ​​եկամուտների ծառայությունը։ Գործակալության տվյալներով՝ երկու մաքսակետերում 1250 բեռնատար է կուտակվել։ Նրանցից 850-ը սպասում են Տերեխովոյում, մնացած 400-ը՝ Գրեբնևում։ Բեռնատարները կայանած են մնում գրեթե 153 ժամ։ Հերթեր են գոյացել նաև Բելառուսի սահմանին՝ Պատերնեկիի և Սիլենեի մաքսակետերում։ Այնտեղ ընդհանուր առմամբ սպասում է 450 մեքենա։ Հուլիսի 10-ին ավարտվեց ժամկետը, երբ մինչ այդ հնարավոր էր Ռուսաստան մատակարարել պատժամիջոցների տակ գտնվող մի շարք ապրանքներ։ Լատվիայի իշխանությունները ակնկալում էին, որ դա հնարավորություն կտա հերթերից խուսափել, սակայն դա տեղի չունեցավ։ Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ ԵՄ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հուլիսի 18-ին կհանդիպեն՝ քննարկելու հակառուսական նոր պատժամիջոցների փաթեթը և Կիևին լրացուցիչ ռազմական օգնության հատկացման հարցը։
    16:30
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ֆրանսիայում հրդեհները ոչնչացրել են 10,5 հազար հեկտար անտառ
    Ֆրանսիայի արևմուտքում, Ժիրոնդ շրջանում, գրեթե մեկ շաբաթ շարունակվող հրդեհների հետևանքով այրվել է շուրջ 10500 հեկտար անտառային տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 1,2 հազար հրշեջ։ Ուրբաթ օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ անտառային հրդեհները երկրում հասել են աննախադեպ չափերի: Այրված տարածքներից տարհանվել է մոտ 15 հազար տեղի բնակիչ և զբոսաշրջիկ։ Բացի անտառածածկույթի խտությունից, ծայրահեղ շոգի և քամիների պատճառով հրշեջները չեն կարողանում հրդեհաշիջման գոտում աշխատելբ։ Ժիրոնդը և մյուս 36 շրջանները շարունակում են մնալ տագնապի նարնջագույն ակարդակում՝ կապված աննորմալ շոգ եղանակի հետ։ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը ուրբաթ օրը հայտարարել է, որ անտառային հրդեհների 80%-ը պայմանավորված է մարդկային գործոնով։ Նրա խոսքով՝ «Ժիրոնդում հրդեհները սկսվել են էլեկտրական մեքենայի բռնկմամբ»։ Կառավարության ղեկավարը, սակայն, չի հստակեցրել՝ դա պատահականություն է, թե՞ միտումնավոր հրկիզում։
    16:15
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Լողավազանները կարող են նպաստել հեպատիտ A-ով կամ պապիլոմավիրուսով վարակմանը
    Լողավազանում կարող եք վարակվել հեպատիտ A-ով կամ պապիլոմավիրուսով, այս մասին ասել է իմունոլոգ-ալերգոլոգ Վլադիմիր Բիլիբոկը։ News.ru-ին տված հարցազրույցում նա նշել է ջրի միջոցով փոխանցվող այլ վտանգավոր վիրուսային հիվանդությունների մասին ևս: Բժիշկը բացատրել է, որ լողավազանում լողալն ավելի վտանգավոր է, քան կարող է թվալ։ Նույնիսկ քլորացված ջրի մեջ տարբեր տեսակի վարակները կարող են երկար պահպանվել, որոնք հեշտությամբ մտնում են օրգանիզմ։ «Ամենատարածված վիրուսները, որոնցով վարակվում են ջրավազաններում, ռոտավիրուսներն ու էնտերովիրուսներն են։ Դրանք, համապատասխանաբար, աղիքային վարակ են առաջացնում, մաշկի վրա կարող է առաջանալ բնորոշ ցան»,- ասել է փորձագետը։ Բացի դրանից, հեպատիտ A-վիրուսը ևս տարածվում է ջրի միջոցով, զգուշացրել է Բիլիբոկը։ Վարակման աղբյուր կարող են դառնալ ոչ միայն ջուրը, այլև բազրիքներն ու այլ սարքավորումներ։ «Դուք կարող եք վարակվել պապիլոմա վիրուսով, դրանք վիրուսային գորտնուկներ են», – ասել է բժիշկը: Համապատասխանաբար, մարդու մոտ առկա բոլոր մաշկային դեպքերը (ջրծաղիկ, առաջին և երկրորդ տեսակի հերպես), լողավազանների ջրում որոշ ժամանակ կարող են գոյատևել»,- եզրափակել է իմունոլոգը։ Ամենավտանգավոր բակտերիալ վարակները, որոնցով կարող են վարակվել լողավազանում, Բիլիբոկն անվանել է էնտերոպաթոգեն Էշերիխիա կոլին, դիզենտերիան և Երսինիան:
    16:00
    17.07.22
    Ավելին