Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:00
17.07.22
149

Էրդողանը և Մակրոնը քննարկել են ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության հարցերը

Img default alt hy

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը քննարկել են SAMP-T ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության նախագծի իրագործումը։

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Anadolu-ն հայտնում է՝ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ասել է, որ Թուրքիան ակնկալում է «ապահովել մատակարարման նախագծի մեկնարկը միասնական համակարգի զարգացման համար, ներառյալ առավելագույն համագործակցությունը լիարժեք թափանցիկության սկզբունքով»։

Այս տարվա սկզբին այդ հարցը քննարկվել է Բրյուսելում Թուրքիայի նախագահի և Իտալիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հանդիպման ժամանակ։
Բրյուսելում ՆԱՏՕ-ի հանդիպումների ժամանակ Էրդողանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Մակրոնի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ, «հիմնական հարցը Eurosam SAMP/T-ն էր և պաշտպանական համակարգը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Էրդողանը և Մակրոնը քննարկել են նաև Ստամբուլում կայացած քառակողմ բանակցություններում ուկրաինական հացահատիկի արտահանման կազմակերպմանն   ուղղված որոշումները։

Էրդողանն ասել է, որ Ստամբուլի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուկրաինական հացահատիկի արտահանման գործընթացը կառավարվելու է Ստամբուլում ստեղծվելիք համակարգող կենտրոնից, որը ղեկավարվելու է Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պաշտոնյաների կողմից: