Լրահոս
Աշխարհ
12:40
17.07.22
176

Հունաստանում կործանված Ան-12-ը Սերբիայից Բանգլադեշ էր տեղափոխում պաշտպանական բեռ

Img default alt hy

Կիրակի գիշեր Հունաստանում կործանված ուկրաինական Ան-12 ինքնաթիռը Սերբիայից Բանգլադեշ էր տեղափոխում 11,5 տոննա պաշտպանական բեռ, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սերբիայի պաշտպանության նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր հունական հեռուստատեսությունը, ինքնաթիռը կործանվել է շաբաթ երեկոյան մոտ 22.45-ին: Վթարից առաջ օդաչուն հայտնել է շարժիչի անսարքության մասին և վթարային վայրէջք է կատարել Կավալայի օդանավակայանում:

Ականատեսների վկայությամբ՝ այրվող ինքնաթիռը ընկել է եգիպտացորենի դաշտում՝   օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Անտիֆիլիպի և Պալեոչորի գյուղերի միջև։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի ութ անդամ։

«Գիշերը Հունաստանում կործանված ինքնաթիռը՝ Ան-12-ը, տեղափոխում էր 11,5 տոննա մեր պաշտպանական արդյունաբերության արտադրանքը Բանգլադեշի համար: Ցավոք, անձնակազմի բոլոր ութ անդամները զոհվեցին»,- ասել է Ստեֆանովիչը՝ Սերբիայի պաշտպանության նախարարությունում կիրակի առավոտյան ճեպազրույցում: