Լրահոս
Հասարակական
12:00
17.07.22
192

ՀՀ ՊՆ 53-ամյա ծառայողը Opel-ով բախվել է քարերին և հայնտվել դաշտում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Img default alt hy

Հուլիսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Լյուդվիգ Բ-ն իր վարած Opel մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդկ մ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյշանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։