Լրահոս
2022-07-17
-
ՏնտեսականԻրանը հայտարարում է, որ Թեհրանն ունի միջուկային ռումբ արտադրելու տեխնիկական հնարավորությունԻրանն ունի ատոմային ռումբ արտադրելու տեխնիկական հնարավորություններ, սակայն այդ հարցում երկրի ղեկավարության որոշում չկա։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։ «Գաղտնիք չէ, որ մենք տեխնիկական հնարավորություններ ունենք միջուկային ռումբ արտադրելու համար, սակայն որոշում չկա այդ հարցում», – ասել է Խարազիի խոսքերն է մեջբերել «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ռազմավարական խորհրդի ղեկավարը նշել է, որ Իրանը մի քանի օրվա ընթացքում կարողացել է ուրանի հարստացման մակարդակը 20%-ից հասցնել 60%-ի և «հեշտությամբ կարող է այդ մակարդակը հասցնել 90%-ի»։Ավելին15:4517.07.22 -
ԱրցախԱրցախում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոնԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ առաջիկա օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +36-ից մինչև +40 աստիճանի։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ` սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հիշեցնենք անվտանգության կանոնների մասին․ 1️.Չնետե՛լ այրվող լուցկի եւ կամ չմարված ծխախոտի մնացորդ։ 2️.Չկատարե՛լ չոր խոտի և կենցաղային աղբի այրում։ 3️.Չվառե՛լ խարույկներ. խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս թաց հողի շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ ծածկել հողով։ 4️.Բացատներում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կարող են հանդիսանալ որպես այրող լինզաներ։ 5️.Անտառային բուսածածկ տարածքներում չերթևեկել անսարք սնուցման համակարգ ունեցող ավտոմեքենաներով։ 6️.Չթողնե՛լ /չթափել/ քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր /բացի հատուկ հատկացված տեղերից/։ ԱՀ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից։ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ԱՀ օրենքով արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում։ Արգելվում է կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերի շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում։Ավելին15:3017.07.22 -
ՏնտեսականՏնտեսագետը աշխարհում սով է կանխատեսում՝ 2023 թվականից2023 թվականին աշխարհը կկանգնի սննդամթերքի դեֆիցիտի առաջ, եթե Ռուսաստանից հացահատիկի և պարարտանյութի մատակարարում չիրականացվ։ Այս մասին հուլիսի 17-ին հայտարարել է Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի Համաշխարհային տնտեսության և բիզնեսի ինստիտուտի Միջազգային տնտեսական անվտանգության ծրագրի դոցենտ Հաջիմուրադ Բելհարոևը։ «Վտանգը հաջորդ տարի է և դրանից հետո: Եթե Ռուսաստանը չկարողանա բնականոն հացահատիկ և պարարտանյութ արտահանել, ապա աշխարհում պարենամթերքի իրական դեֆիցիտ կառաջանա։ Ոչ ոք չի կարողանա փոխարինել մատակարարին ավելի քան 20% հացահատիկով և 13% պարարտանյութով», – ասել է Բելհարոևը: Նա նշել է, որ զարգացող երկրները չեն կարողանա վճարել 400 դոլար մեկ տոննա ցորենի և 800 դոլար մեկ տոննա պարարտանյութի համար, ուստի աղքատ շրջանները կկանգնեն պարենային ճգնաժամի և սովի առաջ։ Գյուղմթերքների արտադրությունն ընդլայնել հնարավոր չէ սահմանափակ վարելահողերի պատճառով։Ավելին15:2017.07.22 -
Արտաքին քաղաքականությունԽորվաթիան արգելել է Սերբիայի նախագահի մուտքը երկիրԽորվաթիայի իշխանություններն արգելել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին մասնավոր այցը Յասենովացի համակենտրոնացման ճամբարի տարածքում գտնվող հուշահամալիր։ Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը որոշումը անվանել է «նորագույն պատմության մեջ Սերբիայի և Խորվաթիայի միջև ամենամեծ սկանդալը»։ Ինչպես գրում է խորվաթական Jutarnji հրատարակությունը՝ հղում անելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին, Ալեքսանդր Վուչիչը ցանկացել է հատել սահմանը և ժամանել Յասենովաց, իսկ հետո այցելել Պակրակ քաղաք՝ առանց պաշտոնական ծանուցման և առանց Խորվաթիայի դեսպանատան հետ համաձայնեցնելու։ «Նա չի հետևել որևէ պրոտոկոլ, ուզում էր ամեն ինչ անել առանց դիվանագիտական հարաբերությունների ընթացակարգերի և կանոնների։ Նա ցանկանում էր իր հեռուստատեսության մարդկանց հետ անցնել Խորվաթիայի սահմանը և անել այն, ինչ ուզում էր այստեղ։ Բայց վարչապետ Պլենկովիչը (Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը – խմբ.) և կառավարությունը հստակ ասացին՝ ոչ»,- նշել է աղբյուրը: «Սա նույնն է, թե դուք Իսրայելի նախագահին արգելեք այցելել Օսվենցիմ,- Խորվաթիայի իշխանությունների որոշումը մեկնաբանել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը։- Սա հակաեվրոպական և հակաքաղաքակրթական որոշում է, ազատության կոպիտ խախտում։ Ես նույնիսկ չեմ վերլուծում, թե որքանով է սա խոսում սերբ զոհերի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին։ Սա Սերբիայի և Խորվաթիայի միջև նորագույն պատմության ամենամեծ սկանդալն է»։ Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը արձագանքել է Խորվաթիայի իշխանությունների որոշմանը։ Իր մեկնաբանության մեջ ՆԳՆ ղեկավարը նշել է, որ այսօրվանից «խորվաթական պետության բոլոր պաշտոնյաները, բոլոր պաշտոնական կամ դիվանագիտական անձնագրեր ունեցողները պետք է առանձին հայտարարեն և հիմնավորեն իրենց այցը կամ անցումը Սերբիայի տարածքով և կենթարկվեն հատուկ հսկողության ռեժիմին»։Ավելին15:1017.07.22 -
ԱռողջապահականԾուռթաթություն․ Ախտորոշում և բուժումԾուռթաթությունը հաճախ հանդիպող բնածին ձևախախտումներից մեկն է, տղաների մոտ նկատվում է ավելի հաճախ, քան աղջիկների։ Ախտահարումը կարող է լինել միակողմանի և երկկողմանի։ Երբեմն բնածին ծուռթաթությունը զուգակցվում է բնածին այլ արատներով։ Հիվանդության առաջացման հետ կապված գոյություն ունեն տարբեր տեսակետներ՝ մեխանիկական գործոնի ազդեցության, նյարդային խանգարումների, արգանդում պտղի ոչ ճիշտ դիրքի, սաղմնային զարգացման արատների վերաբերյալ և այլ։ «Բնածին ծուռթաթություն» հասկացողության տակ միավորվում են ոտնաթաթի բնածին ձևախախտման տարբեր ձևերը, որոնք բաժանվում են երկու խմբի՝ տիպիկ ոչ տիպիկ Ծուռաթաթության տիպիկ ձևը արտահայտվում է ձևախախտման երեք բաղադրամասերի պարտադիր առկայությամբ. 1. ոտնաթաթի առաջնային հատվածի առբերում, երբ ոտնաթաթի երկայնակի առանցքը և ծայրային հատվածը աղեղնաձև կորացած են դեպի ներս, 2. ոտնաթաթի վերհակում, երբ ներբանային մակերեսը շրջված է դեպի ներս, իսկ թիկնայինը՝ դեպի դուրս, 3. ներբանային ծալում, երբ ոտնաթաթի առաջնային մատնային հատվածը կախված է, իսկ կրունկը բարձրացած, աքիլլեսյան ջիլը լարված է ու կարճացած։ Ծուռթաթության ոչ տիպիկ ձևերն առաջանում են ջրաթաղանթային ձգվածության, արթրոգրիպոզի, ոսկրերի բնածին արատների, բնածին կծկումնային պարալիզների հետևանքով։ Ձևախախտման աստիճանը տատանվում է հազիվ նկատելիից մինչև խիստ արտահայտված ձևը։ Ըստ ծանրության աստիճանի տարբերում են թեթև, միջին, ծանր։ Նորածին երեխաների բնածին ծուռթաթությունների բուժումը սկսում են հետծննդյան շրջանի 7-10-րդ օրվանից։ Միայն ամենաթեթև դեպքերում կարելի է արդյունքի հասնել փափուկ վիրակապային փաթաթաններով անշարժացնելու, ձևախախտումն ուղղող մարզումների և մերսումների օգնությամբ։ Արտահայտված ձևերի դեպքում կիրառվում են փուլային գիպսակապեր։ Սկզբում գիպսակապը փոխում են յուրաքանչյուր 7-րդ օրը, իսկ 3-5 ամիս բուժելուց հետո՝ 9-12-րդ օրը, երբ ոտնաթաթերը միջին դիրք են ընդունում։ Գիպսակապը դնելիս անհրաժեշտ է սրունքի և ոտնաթաթի ցցուն կետերում ու փոսացման շրջաններում այն ձևավորել ուշադիր և խնամքով։ Ոտնաթաթի մատների ծայրերը պետք է թողնել ազատ, որպեսզի հնարավոր լինի հետևել արյան շրջանառության վիճակին։ Բուժման ընթացքում անհրաժեշտ են հատուկ մարզումներ՝ ձևախախտման ուղղման և սրունքի մկանների ամրացման համար։ Ծուռթաթության կոնսերվատիվ բուժման ոչ լիարժեք արդյունքների կամ ձևախախտման սրացումների դեպքում կատարվում է փափուկ հյուսվածքների և ջլակապանային ապարատի վիրահատական միջամտություն։Ավելին15:0017.07.22 -
ԱռողջապահականԿարմրուկ. հիվանդության փուլերը, ախտանշանները, բուժումըԿարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, առաջին օրերին խիստ յուրահատուկ ախտանշաններով չի դրսևորվում։ Հիվանդությունն ընթանում է չորս փուլով. ինկուբացիոն շրջանն 9-ից 11 օր է, երբեմն 7-ից 21, ինկուբացիոն շրջանին հաջորդում է նախանշանային փուլը՝ հարբուխ, քթային արտադրություն, ախորժակի վատթարացում, չոր հազ։ Առաջին օրը ցանավորվում են ականջախեցիների հետին հատվածները, դեմքը, պարանոցը, կրծքավանդակի վերին մասը, երկրորդ օրը իրանի մնացած հատվածները, երրորդ օրը՝ վերջույթները։ Կարմրուկի դեպքում բորբոքվում են լորձաթաղանթները, ջերմությունը կարող է բարձրանալ 39-ից 40 աստիճան, ինքնազգացողությունը վատթարանում է։ Կանխարգելման արդյունավետ տարբերակը պատվաստումն է։ Հիվանդությունը տարածվում է միայն հիվանդ մարդու միջոցով՝ օդակաթիլային ճանապարհով, վարակելիությունը հարյուր տոկոս է, եթե պատվաստված չեն։ Հիվանդը վարակիչ է դառնում ինկուբացիոն շրջանի վերջին երկու օրվանից սկսած։ Հիվանդությունը սկսվում է ինֆեկցիոն ընդհանուր ախտանշաններով՝ բարձր ջերմություն, հարբուխ, աչքերի բորբոքում, լուսավախություն, սկզբնական շրջանում որևէ հատուկ նշան չկա, դա է պատճառը որ ցանկացած ինֆեկցիոն հիվանդության դեպքում խրախուսվում է մեկուսացումը։ Քանի որ օրինակ կարմրուկի դեպքում մինչև ցանի արտահայտվելը, հիվանդությունը հասցնում է շատերին վարակել։ Հիվանդությունը հիմնականում ունենում է բարվոք ընթացք, թիրախում շնչական համակարգն է։ Միջին ծանրության և ծանր ընթացքով կարմրուկի դեպքում օգտագործում են հակաբակտերիալ բուժում։ Բուժումը ենթադրում է վիրուսի ֆոնին դրսևորվող բակտերիալ վարակների, բարդությունների հաղթահարում։ Վերին շնչուղիների լորձաթաղանթը խոցելի է դառնում, բակտերիալ ինֆեկցիաները անխուսափելի են դառնում։ Հազվադեպ դրսևորվող ամենածանր բարդությունը գլխուղեղի բորբոքումն է, որ կարող է մահվան պատճառ դառնալ։ Հիվանդության դեպքում խիստ կարևոր է մեկուսացման, հիգիենայի կանոնների պահպանումը, օդափոխումը։Ավելին14:5017.07.22 -
ԱռողջապահականԵրիկամների ինֆեկցիոն բորբոքում. ախտանշանները, առաջացման պատճառներըԵրիկամների բորբոքում՝ պիելոնեֆրիտ կարող է զարգանալ միզարձակման համակարգի ցանկացած հատվածի բորբոքումից, դեպքերի մեծ մասի պատճառն աղիքային ցուպիկն է։ Հիվանդությունը դրսևորվում է հաճախամիզությամբ, արյումանիզությամբ, որովայնի ստորին հատվածում և գոտկային շրջանում ցավերով, երբեմն հնարավոր են բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխումներ, սարսուռ։ Պիելոնեֆրիտը բաժակաավազանային համակարգի ոչ սպեցիֆիկ, ինֆեկցիոն բորբոքային հիվանդություն է, որ ունի տարածման երկու ուղի՝ միզուղիներից, միզապարկից, միզուկից երիկամ բարձրացող և հեմատոգեն, երբ արյան մեջ կա որևէ բորբոքային, ինֆեկցիոն վարակ, որ շրջանառելով երիկամի անոթներով, կարող է առաջացնել երիկամի բորբոքում։ Տարբերակում են առաջնային՝ ոչ օբստրուկտիվ և երկրոդային՝ օբստրուկտիվ։ Վերջինի դեպքում երիկամների և միզուղիների կառուցվածքային փոփոխություններ կան։ Ոչ օբստրուկտիվը պայմանավորվում է երիկամների ինֆեկցման հեմատոգեն ուղիով, միզածորանի անցանելիությունը խանգարված չէ։ Խցանման դեպքում կա ցավային ախտանիշ, միզարձակման խանգարում։ Խցանում չունենելու դեպքում՝ գոտկային շրջանում բութ ցավ, ջերմության բարձրացում, սառը քրտինք, ցավոտ միզարձակում։ Հիվանդությունն ունի տարիքային և սեռային առանձնահատկություն. առավելապես խոցելի են կանայք, տարիքային պիկը մանկահասակ աղջիկ երեխանբերի դեպքում պայմանավորվում է անատոմիական առանձնահատկություններով։ Երկրորդ պիկը կանանց վերարտադրողական տարիքն է՝ պայմանավորված հորմոնալ փոփոխություններով։ Որևէ դեպքում ինքնաբուժությամբ չի կարելի զբաղվել, ոչ ճիշտ բուժումը կարող է անդառնալի բարդությունների պատճառ դառնալ, հանգեցնել սեպտիկ շոկի։ Բուժումը միայն մեզի հետազոտության հիմամբ չի կարելի կատարել, պարտադիր է նաև ներքին օրգանների սոնոգրաֆիան։ Հիվանդության կանխարգելումը ենթադրում է ադեկվատ քանակի հեղուկի օգտագործում, ինչպես նաև միզուղիների վարակի ժամանակին բուժում, հիգիենայի պահպանում։ Կարևոր է նաև իմունային համակարգը խթանելը, քանի որ իմունիտետի անկումն էլ կարող է հիվանդության զարգացման պատճառ դառնալ։Ավելին14:4017.07.22 -
ԱշխարհԻսպանիայում և Պորտուգալիայում շոգերից 600 մարդ է մահացելMeduza-ն հայտնում է, որ Իսպանիայում շոգերիպատճառով, որը շարունակվում է գրեթե մեկ շաբաթ, մահացել է 360 մարդ, Պորտուգալիայում, տեղական իշխանությունների տվյալներով՝ 238 մարդ: Իսպանիայում օդի ջերմաստիճանը հասել է 45,7 աստիճանի։ Հարևան Պորտուգալիայում մի քանի օր պահպանվում է 40 աստիճան շոգը։ Պորտուգալիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 7-ից 13-ը անոմալ շոգից մահացել է 238 մարդ, որոնց մեծ մասը տարեցներ են։Ավելին14:3017.07.22 -
ՍպորտՍարգիս Ադամյանը նորամուտն է նշել Քյոլնի կազմում«Քյոլն»-ը ընկերական խաղ է անցկացրել իտալական «Միլանի» հետ՝ Telekom Cup մրցաշարի շրջանակում։ Հանդիպումն ավարտվել է իտալական թիմի՝ 1-2 հաշվով հաղթանակով։ «Քյոլնի» կազմում իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Նա թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և փոխարինվել ընդմիջմանը։ «Միլանի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Օլիվյե Ժիրուն՝ գոլի հեղինակ դառնալով 16-րդ և 36-րդ րոպեներին։ «Քյոլնի» կազմում հաշվի տարբերությունը կրճատել է Հեկտորը՝ 86-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ։ Հաղորդում է ArmSport.am-ը։Ավելին14:2017.07.22 -
ՍպորտՀայ բռնցքամարտիկները մարզումներ են անցկացնում ՎլադիկավկազումՀայաստանի հավաքականի 8 անդամներեր ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ ֆիզպատրաստության հավաք են անցկացնում Վլադիկավկազում: Հայտնում է Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիան։ Հավաքին մասնակցում են Եվրոպայի փոխչեմպիոններ Արթուր Բազեյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը, մինչև 22 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ռուսլան Ասլիկյանը, նաև Գուրգեն Մադոյանը և Համլետ Ադամյանը: Մեր բռնցքամարտիկները ֆիզպատրաստության հավաքն անցնում են փորձառու մարզիչ Վիտալի Սլանովի գլխավորությամբ: Այսպիսի հավաքները շարունակական են լինելու, որին ներգրավվելու են նաև հավաքականի մյուս անդամները:Ավելին14:1017.07.22 -
ՍպորտFTX Road to Miami․ Արոնյանը հաղթել է եզրափակչի առաջին խաղումՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը ներկայացնում է ԱՄՆ-ը, մասնակցում է արագ շախմատի FTX Road to Miami օնլայն մրցաշարին, որի եզրափակիչում մրցում է Չինաստանի ներկայացուցիչ Յի Վեյի հետ։ Եզրափակչի առաջին խաղում Լևոն Արոնյանը 2,5-1,5 հաշվով հաղթանակի է հասել մրցակցի նկատմամբ։ Հուլիսի 17-ին կանցկացվի եզրափակչի երկրոդր խաղը։ FTX Road to Miami-ն Meltwater Champions Chess Tour-ի հերթական փուլն է, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։Ավելին14:0017.07.22 -
Արտաքին քաղաքականությունԽարկովի մարզում աշխատանքն է սկսել զինվորական հրամանատարությունըԽարկովի մարզում սկսել են աշխատել ռազմական հրամանատարական գրասենյակները, իսկ շրջանի վարչակազմը վերափոխվել է ռազմական-քաղաքացիականի, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնել է շրջանի մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։ «Զինվորական հրամանատարության Խարկովի մարզում աշխատանքի մեկնարկի կապակցությամբ վարչակազմի անվանումը վերափոխվել է ռազմաքաղաքացիականի»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի և Լուգանսկի Ժողովրդաական Հանրապետության ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի շրջանի մի մասը։ Խարկովի մարզի վարչակազմն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ստեղծել է չորս շրջանային վարչակազմ՝ վարչական կենտրոններով Վոլչանսկ, Իզյում, Կուպյանսկ քաղաքներում և Կազաչյա Լոպան գյուղում։ Տարածաշրջանն օգտագործում է երկարժութային համակարգ՝ ինչպես ուկրաինական գրիվնան, այնպես էլ ռուսական ռուբլին: Տարածքների բնակիչներին տրվում է միանվագ նպաստ։Ավելին13:5017.07.22 -
Արտաքին քաղաքականությունՄեկ օրում Ուկրաինայից ավելի քան 12 հազար փախստական է ժամանել ՌումինիաՌումինիայի սահմանային անցակետերը մեկ օրվա ընթացքում հատել է Ուկրաինայի 12383 քաղաքացի, կիրակի հայտնել է երկրի սահմանային ոստիկանության մամուլի ծառայությունը։ «Օրվա ընթացքում երկրի սահմանային անցակետերը հատել է 162.072 օտարերկրացի, որից 12.383-ը Ուկրաինայի քաղաքացիներ են։ Այսպիսով, փետրվարի 10-ից մինչ օրս Ուկրաինայի 1.591.995 քաղաքացիներ մուտք են գործել Ռումինիա»,- ասվում է Ռումինիայի սահմանային ոստիկանության հաղորդագրության մեջ։Ավելին13:4017.07.22 -
ՏարածաշրջանՌԴ Հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումների հրամանատարները մասնակցել են ուսումնական հավաքներիՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանում դաշտային հավաքներ են անցկացվել ստորաբաժանումների հրամանատարների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, հրամանատարական կազմի հետ հավաքները ներառել են ավելի քան տասնհինգ հրահանգչական-մեթոդական, գործնական, ցուցադրական և ստուգողական պարապմունքների, որոնք անցկացվել են մի քանի օրվա ընթացքում: Զինծառայողներն իրենց իրավասության շրջանակներում ամրապնդել են տեսական գիտելիքները, ուսումնական կետերում ստուգել մասնագիտական հմտությունները՝ հրահանգիչների ղեկավարությամբ: ՀՌՇ-ի զինծառայողները ստուգարքներ են հանձնել ընդհանուր պատրաստության առարկաներից՝ հրաձգությունից, մարտական մեքենաների վարումից, մարտավարությունից, ֆիզիկական, հասարակական-պետական և հատուկ պատրաստությունից:Ավելին13:3017.07.22 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ Լոռու մարզի Ալավերդիում, Աշտարակում և Սասունիկ գյուղում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 17-ին ժամը 11:20-17:00-ն կդադարեցվի Ալավերդի քաղաքի Շահումյան փողոցի ջրամատակարարումը: Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 17-ին ժամը 13:00-20:00-ն կդադարեցվի Աշտարակ քաղաքում և Սասունիկ գյուղում ջրամատակարարումը:Ավելին13:2017.07.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Lexus-ն ու ՎԱԶ 07-ը, 3 վիրավորներից 2-ը երեխաներ ենԱյսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Գետազատ-Դեղձուտ գյուղերի խաչմերուկում բախվել են Lexus և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/17/1217980/Ավելին13:1017.07.22 -
Արտաքին քաղաքականությունԷրդողանը և Մակրոնը քննարկել են ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության հարցերըԹուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը քննարկել են SAMP-T ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության նախագծի իրագործումը։ Ըստ Anadolu-ի, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ասել է, որ Թուրքիան ակնկալում է «ապահովել մատակարարման նախագծի մեկնարկը միասնական համակարգի զարգացման համար, ներառյալ առավելագույն համագործակցությունը լիարժեք թափանցիկության սկզբունքով»։ Այս տարվա սկզբին այդ հարցը քննարկվել է Բրյուսելում Թուրքիայի նախագահի և Իտալիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Բրյուսելում ՆԱՏՕ-ի հանդիպումների ժամանակ Էրդողանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Մակրոնի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ, «հիմնական հարցը Eurosam SAMP/T-ն էր և պաշտպանական համակարգը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Էրդողանը և Մակրոնը քննարկել են նաև Ստամբուլում կայացած քառակողմ բանակցություններում ուկրաինական հացահատիկի արտահանման կազմակերպմանն ուղղված որոշումները։ Էրդողանն ասել է, որ Ստամբուլի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուկրաինական հացահատիկի արտահանման գործընթացը կառավարվելու է Ստամբուլում ստեղծվելիք համակարգող կենտրոնից, որը ղեկավարվելու է Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պաշտոնյաների կողմից:Ավելին13:0017.07.22 -
ՏնտեսականՖրանսիայում հայտարարել են թանկ գազի պատճառով արդյունահանումը դադարեցնելու ռիսկի մասինLe Monde-ը հայտնում է, որ Ֆրանսիայում արդյունաբերական արտադրությունը կարող է դադարեցվել գազի և էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով։ Enoptea ընկերության մասնագետ Յան Դոլբոյի կարծիքով՝ 2023 թվականին գազի և էլեկտրաէներգիայի գները կկրկնապատկվեն։ «Սպառումը նվազեցնելու համար մեր հաճախորդները պատրաստ են փոխարինել մեքենաները, փոխել արտադրամասերը, ինչը նրանք չէին նախատեսում անել մեկ տարի առաջ»,- ասել է Դոլբոն։Ավելին12:5017.07.22 -
ԱշխարհՀունաստանում կործանված Ան-12-ը Սերբիայից Բանգլադեշ էր տեղափոխում պաշտպանական բեռԿիրակի գիշեր Հունաստանում կործանված ուկրաինական Ան-12 ինքնաթիռը Սերբիայից Բանգլադեշ էր տեղափոխում 11,5 տոննա պաշտպանական բեռ, հայտնել է Սերբիայի պաշտպանության նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր հունական հեռուստատեսությունը, ինքնաթիռը կործանվել է շաբաթ երեկոյան մոտ 22.45-ին: Վթարից առաջ օդաչուն հայտնել է շարժիչի անսարքության մասին և վթարային վայրէջք է կատարել Կավալայի օդանավակայանում: Ականատեսների վկայությամբ՝ այրվող ինքնաթիռը ընկել է եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Անտիֆիլիպի եւ Պալեոչորի գյուղերի միջև։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի ութ անդամ։ «Գիշերը Հունաստանում կործանված ինքնաթիռը՝ Ան-12-ը, տեղափոխում էր 11,5 տոննա մեր պաշտպանական արդյունաբերության արտադրանքը Բանգլադեշի համար: Ցավոք, անձնակազմի բոլոր ութ անդամները զոհվեցին», – ասել է Ստեֆանովիչը՝ Սերբիայի պաշտպանության նախարարությունում կիրակի առավոտյան ճեպազրույցում:Ավելին12:4017.07.22 -
ԱշխարհՃապոնիայի վարչապետ Աբեի սպանության նոր մանրամասներ են բացահայտվելՃապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մարդասպանը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, հարձակումից առաջ նամակ է գրել՝ ակնարկելով իր ծրագրերը։ Սպանությունից հետո նամակը իրենց փոստարկղում հայտնաբերել է «Համախմբման եկեղեցի» կրոնական կազմակերպությունը, որին Յամագամին մեղադրում էր իր ընտանիքի ֆինանսական վատ վիճակի համար։ Թեև ծրարի վրա չկա ուղարկողի անունը, սակայն ներսում նրա մոր և եկեղեցու միջև կնքված պայմանագիր է եղել, որը ներառում էր Յամագամիի անունն ու հասցեն, ի թիվս այլ բաների: Տեքստում Յամագամին գրել է, որ Աբեին մեղավոր չի համարում։ Միաժամանակ նա խոստովանել է, որ քաղաքական գործիչը, իբր, համակրում է կրոնական կազմակերպությանը, որին մարդասպանը համարում է իր ընտանիքի խնդիրների պատճառը։Ավելին12:3017.07.22