Լրահոս
2022-07-17
-
ԱշխարհԻրանում հայտնաբերվել է 2000-ամյա գերեզմանոց՝ հսկա դամբարաններով«Planet Today»-ը հայտնում է, որ Իրանի Խուզեստան նահանգի մայրաքաղաք Ահվազում հնագույն գերեզմանոց է հայտնաբերվել՝ հնագույն դամբարաններով։ Իրանցի հնագետ Հոսեյն Ֆեյզի խոսքով՝ գերեզմանատանը հայտնաբերվել են հնագույն մարդկանց մնացորդներ, բեժ գույնի որոշ դամբարաններ՝ պատված բնական խեժով։ Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ գերեզմանոցը թվագրվում է Պարթևական կայսրության ժամանակներով (մ.թ.ա. 247 - մ.թ. 224 թթ.)։Ավելին10:3017.07.22 -
ՄիջազգայինԹբիլիսյան հարթակը կնպաստի հարաբերությունների կարգավորմանը․ Ղարիբաշվիլին՝ ԲայրամովինՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի գրասենյակը։ Այս մասին տեղեկանում ենք Аliq.ge-ից։ Ղարիբաշվիլիի խոսքով, ողջունելի է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կայանում է Թբիլիսիում։ Տեղեկության համաձայն՝ վարչապետը հույս է հայտնել, որ հանդիպումը հաջող կանցնի և կնպաստի երկխոսության դրական դինամիկային։ «Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է Վրաստանի վարչապետի անձնական ջանքերը՝ որպես հաջող միջնորդ Հայաստան-Ադրբեջան երկխոսության հարցում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղ հարևանության նախաձեռնությունը և փոխշահավետ գործակցությունը տնտեսության, առևտրի, մշակույթի և այլ ոլորտներում։ Նշվել է, որ երկխոսության այս հարթակը կնպաստի տարածաշրջանային հարաբերությունների կարգավորմանը»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ: Կողմերը քննարկել են նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմավարական գործընկերությունը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և այս ուղղությամբ առկա մարտահրավերները. «Բայրամովը վարչապետին հավաստիացրել է Ադրբեջանի հաստատակամ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանը նույնպես հաստատակամորեն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Ֆարիզ Ռզաևը և Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին։Ավելին10:2017.07.22 -
Իրավական20-ամյա երիտասարդը հետախուզվում էր Արցախի իրավապահների կողմից․ ոստիկանությունՀուլիսի 15-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 20-ամյա Գոռ Կ.-ն, որը 2021 թ. սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։ Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք:Ավելին10:1017.07.22 -
ՀայաստանԿոմիտաս և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes-Benz»-ը և էլեկտրական մոպեդը. կա տուժածՀուլիսի 17-ին, ժամը 00։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտաս և Վաղարշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետին. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և էլեկտրական մոպեդը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մոպեդի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:Ավելին10:0017.07.22
2022-07-16
-
ՍպորտԲասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը եզրափակչում էԱլբանիայում ավարտին են մոտենում կանանց մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումները: Ինչպես տեղեկացնում են Բասկետբոլի ֆեդերացիայից, Հայաստանը կիսաեզրափակչում 75:51 հաշվով առավելության հասավ Մալթայի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:Ավելին23:5916.07.22 -
ՀասարակականՓրկարարները գետանցման միջոցով քաղաքացուն տեղափոխել են անվտանգ տարածքՀուլիսի 16-ին` ժամը 18:24-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացի է ընկել և վնասել ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին23:4816.07.22 -
ՔաղաքականԻ՞նչ կապ ունի կիսում էիր կամ կիսում էիք Արմենի հայացքները, մարդ կարո՞ղ էիք լինել. Գեղամ ՆազարյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրել է.Ավելին23:3616.07.22 -
ՀասարակականՀատիսը պե՛տք է մնա լեռ. ամենաթողության ու հովանավորչության նման նախադեպ թույլ տալ չի՛ կարելի. հայտարարություն-Հատիս լեռն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման։Ավելին23:2316.07.22 -
ՀասարակականԱրտակարգ դեպք Աշտարակում․ մարտական նռնակով զինված տղամարդը սպառնում է այն պայթեցնելSHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ՝ մարտական նռնակով զինված, մտել է Աշտարակ քաղաքում հայտնի «Ծիրան» սուպերմարկետ և մուտքի մոտ սպառնում է նռնակը պայթեցնել:Ավելին23:1016.07.22 -
ՀասարակականՋահելացնող, տրամադրություն բարձրացնող և բուժիչ ջուրը. Աղի լճում լողալ չիմացողն էլ չի խեղդվիՀրդեհ չէ, բայց օդը վառվում է նաև մեր երկրում: Շոգից խեղդվողներին օդերևութաբանները հույս չեն տալիս:Ավելին22:5816.07.22 -
ՄիջազգայինՖրանսիայում եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվելՖրանսիայի 38 դեպարտամենտներում եղանակային վտանգի նարնջագույն մակարդակի մասին նախազգուշացում է գործում անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով, հայտնել է «Մետեո-Ֆրանսը»:Ավելին22:4516.07.22 -
ՄիջազգայինՄղձավանջային գիշեր՝ Դոնեցկում. Շոյգուն հրամայում է ակտիվացնել հարձակումը՝ Կիևի գրոհները կանխելու համարՌուս-ուկրաինական պատերազմի 5-րդ ամիսն է մոտենում ավարտին: Դաշնության պաշտպանության նախարարը հանձնարարել է ինտենսիվացնել ռազմական գործողությունները, իր ձևակերպմամբ, որ բացառվեն խաղաղ բնակիչների վրա Կիևի հարվածները։Ավելին22:3216.07.22 -
ՀասարակականՇղթայական ավտովթար ԵրևանումԱյսօր՝ հուլիսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում բախվել են 3 Mercedes, Hyundai և ՎԱԶ-21124 մակնիշի ավտոմեքենաները:Ավելին22:2016.07.22 -
Հասարակական«Բելառուս» մակնիշի տրակտորը գլորվել է մոտակա ձորակըՀուլիսի 16-ին, ժամը 18:39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղատ գյուղի մոտակա դաշտում տրակտոր է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին22:0716.07.22 -
ՔաղաքականԴատարկ դագաղներով եկած «մահաբեր իշխանության զոհերը»Հայաստանը միջազգային դատարաններում ահռելի գումարներ կարող է պարտվել, եթե Արմեն Գրիգորյանի ու այդպիսի գործերով կալանավորված այլ հանրային դեմքերի գործերը հասնեն այնտեղ, կարծում են իրավաբանները, որ ապօրինի են համարում ընդդիմադիրների դեմ գործերը և նրանց անվանում քաղբանտարկյալներ:Ավելին21:5516.07.22 -
ՀասարակականԻրազեկում հրդեհների առաջացման ռիսկը նվազեցնելու համարԱնտառային և հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նկատառումներից ելնելով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:Ավելին21:4216.07.22 -
ՍպորտՖուտբոլում միայն տղաները չեն. աղջիկների 80 թիմում 1000 երեխա է մարզվումՀայաստանում և Արցախում ավելի քան 1000 աղջիկ երեխա ֆուտբոլով է զբաղվում: GOALS-ը՝ «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամը, անում է ամեն բան, որ Հայաստանում ֆուտբոլը միայն տղաների սպորտաձև չմնա:Ավելին21:3016.07.22 -
ՔաղաքականԹուրք-ադրբեջանական տանդեմը շտապում է, փորձում են իրենց դե ֆակտո առավելությունը դարձնել դե յուրե. Սաղաթելյան․ NEWS.amԹուրք-ադրբեջանական տանդեմը շտապում է, փորձում են պատերազմում իրենց ձեռք բերած դե ֆակտո առավելությունը դարձնել դե յուրե:Ավելին21:1816.07.22 -
ՔաղաքականՓաշինյանը ձեռքն է մեկնում, Ալիևը կրակում է. Երևան-Բաքու ժամադրություն ԹբիլիսիումՀայկական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի զենքով կրակոցներից ժամեր անց Թբիլիսիում խաղաղության բանակցություններ են վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Սա Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով առաջին երկկողմ, պաշտոնական հանդիպումն էր:Ավելին21:0716.07.22 -
ԱշխարհՎորոնեժում հարբած ոստիկանը վթարի է ենթարկվել ու դիմել փախուստիՎորոնեժում ոստիկանության աշխատակիցը անսթափ վիճակում ոչ աշխատանքային ժամին վթարի է ենթարկվել Վորոնեժում և փախել վթարի վայրից։Ավելին20:5516.07.22