Լրահոս
Աշխարհ
10:30
17.07.22
183

Իրանում հայտնաբերվել է 2000-ամյա գերեզմանոց՝ հսկա դամբարաններով

Img default alt hy

«Planet Today»-ը հայտնում է, որ Իրանի Խուզեստան նահանգի մայրաքաղաք Ահվազում հնագույն գերեզմանոց է հայտնաբերվել՝ հնագույն դամբարաններով։

Իրանցի հնագետ Հոսեյն Ֆեյզի խոսքով՝ գերեզմանատանը հայտնաբերվել են հնագույն մարդկանց մնացորդներ, բեժ գույնի որոշ դամբարաններ՝ պատված բնական խեժով։

Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ գերեզմանոցը թվագրվում է Պարթևական կայսրության ժամանակներով (մ.թ.ա. 247 - մ.թ. 224 թթ.)։