Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:40
17.07.22
173

Մեկ օրում Ուկրաինայից ավելի քան 12 հազար փախստական ​​է ժամանել Ռումինիա

Img default alt hy

Ռումինիայի սահմանային անցակետերը մեկ օրվա ընթացքում հատել է Ուկրաինայի 12383 քաղաքացի, հայտնել է երկրի սահմանային ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Օրվա ընթացքում երկրի սահմանային անցակետերը հատել է 162.072 օտարերկրացի, որից 12.383-ը Ուկրաինայի քաղաքացիներ են։ Այսպիսով, փետրվարի 10-ից մինչ օրս Ուկրաինայի 1.591.995 քաղաքացիներ մուտք են գործել Ռումինիա»,- ասվում է Ռումինիայի սահմանային ոստիկանության հաղորդագրության մեջ։