Լրահոս
Աշխարհ
14:30
17.07.22
140

Իսպանիայում և Պորտուգալիայում շոգերից 600 մարդ է մահացել

Img default alt hy

Meduza-ն հայտնում է, որ Իսպանիայում շոգերիպատճառով, որը շարունակվում է գրեթե մեկ շաբաթ, մահացել է 360 մարդ, Պորտուգալիայում, տեղական իշխանությունների տվյալներով՝ 238 մարդ:

Իսպանիայում օդի ջերմաստիճանը հասել է 45,7 աստիճանի։ Հարևան Պորտուգալիայում մի քանի օր պահպանվում է 40 աստիճան շոգը։ Պորտուգալիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 7-ից 13-ը անոմալ շոգից մահացել է 238 մարդ, որոնց մեծ մասը տարեցներ են։