Լրահոս
Տնտեսական
15:45
17.07.22
379

Իրանը հայտարարում է, որ Թեհրանն ունի միջուկային ռումբ արտադրելու տեխնիկական հնարավորություն

Img default alt hy

Իրանն ունի ատոմային ռումբ արտադրելու տեխնիկական հնարավորություններ, սակայն այդ հարցում երկրի ղեկավարության որոշում չկա։ Այս մասին հայտարարել է Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։

«Գաղտնիք չէ, որ մենք տեխնիկական հնարավորություններ ունենք միջուկային ռումբ արտադրելու համար, սակայն  որոշում չկա այդ հարցում», - փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ռազմավարական խորհրդի ղեկավարը նշել է, որ Իրանը մի քանի օրվա ընթացքում կարողացել է ուրանի հարստացման մակարդակը 20%-ից հասցնել 60%-ի և «հեշտությամբ կարող է այդ մակարդակը հասցնել 90%-ի»։