Լրահոս
Տարածաշրջան
17:40
08.08.22
155

Վայրէջք կատարելիս ինքնաթիռը վթարվել է և բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Կոմիում վթարի է ենթարկվել ավիացիոն անտառապահների ինքնաթիռը: «Auroranews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են ռուսական լրատվականները:

Cessna Aircraft Company-ի մասնավոր թեթև ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կոմիում Ուխտա քաղաքի մոտ վայրէջք կատարելիս։ Ինքնաթիռում գտնվող երեք մարդ զոհվել է։

Հայտնի է դարձել, որ Cessna ինքնաթիռը պատկանում է ավիացիոն անտառտնտեսությանը. օդանավին բարեհաջող վայրէջք կատարելու համար  չի բավականացրել 400 մետր թռիչքուղի։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել և բռնկվել, այժմ տեղում աշխատում են փորձագետները։