Լրահոս
Արցախ
17:29
08.08.22
230

Միջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով. Հայկ Խանումյան

Img default alt hy

Միջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով, Հունանավան-Մեղրաձոր բնակավայրերով, հետևաբար, ինչ-որ ձևով Քաշաթաղից ինչ-որ կտոր կմնա՝ միջանցքի տեսքով։ Այս մասին Արցախի Հանրային ՀԸ եթերում ասել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

«Ինչ վերաբերում է Աղավնոյին և Բերձորին, ապա գիտեք, որ մեզ հաղորդել են ռուսական զորախմբի՝ միջանցքի գործող տարածքից դուրս գալու և նոր տարածք տեղափոխվելու մասին, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել քաղպաշտպանության պլանի համաձայն՝ որոշակի գործողություններ անելու համայնքի շրջանի և հանրապետական մարմինների կողմից»,- նշեց Խանումյանը։

Խանումյանը հայտնեց, որ բնակիչների մի մասը կգնան դեպի Արցախ, մի մասը՝ ՀՀ՝ իրենց գույքով»,- ասաց նախարարը։ Իսկ թե ինչով է պայմանավորված վերջնաժամկետը՝ օգոստոսի 25-ը, Հայկ Խանումյանը նշեց․

«Այդ ժամկետը ի սկզբանե օգոստոսի 5-ն էր, որը գրեթե վերջնագրի տարբերակով Ադրբեջանը ներկայացրել է ռուսական զորախմբին, այնուհետև բանակցությունների արդյունքում դա դարձավ օգոստոսի 25-ը։ Կարծում եմ՝ դա կապված էր որոշակի գործողությունների հետ, որոնք ենթադրաբար կապված են տարբեր պայմանավորվածությունների չկատարման հետ»։

Հայկ Խանումյանը ասաց, որ օգոստոսի 25-ից սկսած երթևեկությունը պետք է կազմակերպվի այլ երթուղով։