Լրահոս
Քաղաքական
17:40
08.08.22
236

Քուրբան Բայրամի առիթով Փաշինյանի կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրինք․ Էրդողան

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում անցկացվող Դեսպանների 13-րդ համաժողովին, որի ընթացքում անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմին ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայտնում է «Ermenihaber.am»-ը։

Թուրքիայի նախագահը  հայտարարել է, թե ձեռք բերված համաձայնություններով Հարավային Կովկասում նոր ժամանակաշրջան է սկսվել, իրենք էլ մեծ ջանք են գործադրում, որ «այդ պատմական հնարավորությունը չկորսվի»: 

«Մինչև այսօր Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններ անցկացնելով՝ մի շարք քայլեր ենք կատարել: Չնայած հայկական ռադիկալ շրջանակների սադրանքներին՝ կարևոր ճանապարհ ենք անցել Կովկասում տևական խաղաղության գործընթացում: 

Հատուկ ներկայացուցիչների միջոցով Հայաստանի հետ բանակցությունները շարունակվում են: Վարչապետ Փաշինյանի՝ Քուրբան բայրամի առիթով կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք: Հավատում եմ, որ Հայաստանի կողմից զարգացումները ճիշտ ընկալելու, Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին պատասխանելու դեպքում մեր տարածաշրջանը կարճ ժամանակահատվածում կայունության կհասնի»,- ասել է Էրդողանը: