Լրահոս
17:06
08.08.22
109

Փրկարարները Ենոքավան գյուղի հանգստյան գոտու հարակից անտառում հայտնաբերել են մոլորված 19 քաղաքացու

Img default alt hy

Այսօր՝ ժամը 13։08-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտու հարակից անտառում ուսուցչուհին իր աշակերտների և մեկ ծնողի հետ մոլորվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտու հարակից անտառում հայտնաբերել են մոլորված 19 քաղաքացու և ուղեկցել Ենոքավան գյուղ: